Իսրայելը «համարժեք պատասխան» կստանա Իրանից՝ Իրանի տարածքում հարվածների համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելի) ագրեսիային անպայման համարժեք պատասխան կհաջորդի», -շեշտել է Փեզեշքիանը։
Կարդալ ավելինԻսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքի վրա մի քանի իրանական հրթիռներ են հարվածել. IRNA
Իրանի կողմից արձակված մի քանի հրթիռներ հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին, հաղորդում է IRNA գործակալությունը։ Իր հերթին, ԻՀՊԿ-ն հաղորդում է, որ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իսրայելի տարածքում գտնվող տասնյակ թիրախների։ Military Observer-ի թելեգրամյան ալիքը հաղորդում է, որ Դիմոնայում տեղակայված Իսրայելի միջուկային կենտրոնի վրա հարձակում է տեղի ունեցել։ Կիրյայում գտնվող կառավարական համալիրը, որտեղ տեղակայված է Իսրայելի պաշտպանության բանակի անվտանգ հրամանատարական կենտրոնը, ըստ տեղեկությունների՝ իրանական հարվածի հետևանքով գործնականում ոչնչացված է։
Կարդալ ավելինՀայտնի են Խաչատրյանի անվան 21-րդ մրցույթի մրցանակակիրները
Կայացել է Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը, որի ընթացքում հայտարարվել են մրցույթի դափնեկիրների անունները, տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ժյուրիի որոշմամբ առաջին մրցանակին արժանացել են դիրիժորներ Ֆերնանդո Օսկար Գաջինին (Արգենտինա) և…
Կարդալ ավելինԱպօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները հունիսի 4-ի երեկոյան ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արտաշատում գտնվող երկու տղամարդ պայուսակներում ունեն հրազեններ: Տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները Արտաշատի Իսակովի փողոցում մոտեցել են նրանց: Տղամարդիկ փորձել են դիմել փախուստի, ինչը, սակայն, կանխվել է: Ժամը 19.50-ին արտաշատցի տղամարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են մարզային վարչություն: Իսակովի փողոցի բնակիչ 41-ամյա տղամարդու պայուսակում խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի նմանվող լիցքավորված հրազեն, իսկ Աճառյան փողոցի բնակիչ 39-ամյա տղամարդու պայուսակում` լիցքավորված թմբուկավոր ատրճանակ:…
Կարդալ ավելինԱզգությամբ թալիշ Իգբալ Աբիլովի դատավճիռը՝ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ճնշման դրսևորում
Ադրբեջանի Հանրապետության Լենքորան քաղաքի Ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ՝ 2025 թվականի մայիսի 20-ին 18 տարվա ազատազրկման է դատապարտվել «Թալիշական ազգային ակադեմիայի տեղեկագիր» ամսագրի գլխավոր խմբագիր, ազգությամբ թալիշ Իգբալ Աբիլովը։ Վերջինս մեղադրվել է հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու և Ադրբեջանում էթնիկ ատելություն հրահրելու մեջ՝ պետական դավաճանություն, պետության դեմ հրապարակային կոչեր՝ կատարված օտարերկրյա կազմակերպությունների կամ նրանց ներկայացուցիչների հանձնարարությամբ, ազգային, ռասսայական, սոցիալական կամ կրոնական ատելության և թշնամանքի հրահրում հոդվածներով։ Ո՞վ է ազգությամբ թալիշ, Ադրբեջանի քաղաքացի Իգբալ Աբիլովը։ Վաղ մանկությունից բնակվել է Բելառուսում,…
Կարդալ ավելինԲասկետբոլի անվճար մարզումներ՝ Երևանի մարզադպրոցներում(Տեսանյութ)
Երևանի մի շարք մարզադպրոցներում երեխաները հնարավորություն ունեն անվճար և մարզիչների օգնությամբ զբաղվել իրենց սիրելի սպորտաձևերով: Մարզաձևերից հատկապես բասկետբոլի հանդեպ հետաքրքրությունն օրեցօր աճում է, ավելի շատ երեխաներ մեծ ոգևորությամբ մասնակցում են պարապմունքներին: Ստորև ներկայացնում ենք այն մարզադպրոցներն ու դպրոցները, որտեղ անցկացվում են անվճար մարզումներ՝ «Երևանի Աջափնյակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ Մարգարյան փ. Թիվ 100 դպրոց Արզումանյան փ. Յավորովի անվ.131 դպրոց Ֆուչիկի 2-րդ նրբ. թիվ 102 դպրոց «Երևանի հանդբոլի մասնագիտացված և խաղային այլ մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ…
Կարդալ ավելինԱկնհայտ է՝ Իրանի հարվածը լինելու է բազմաշերտ և նորագույն հրթիռների օգտագործմամբ. իրանագետ
Իրանական կողմը հաստատում է, որ Իսրայելի ուղղությամբ պատասխան հարվածի առաջին փուլը սկսվել է ԱԹՍ-ներով։ Ակնհայտ է, որ հարվածը լինելու բազմաշերտ և նաև իրանական նորագույն հրթիռների օգտագործմամբ. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Այս ֆոնին Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ իսրայելցիները երկար ժամանակ պետք է մնան ռմբապաստարաններում։ Միաժամանակ իրանական կողմը պաշտոնապես հերքել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի միջուկային հարցերով խորհրդական Ալի Շամխանիի մահվան մասին ապատեղեկատվությունը», – նշված է հրապարակման մեջ։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը…
Կարդալ ավելինՆեթանյահուն զգուշացրել է իսրայելցիներին, որ նրանք ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել ռմբապաստարաններում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուրբաթ օրը զգուշացրել է իսրայելցի հանրությանը, որ նրանք ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել ռմբապաստարաններում՝ Իրանի կողմից սպասվող պատասխան հարվածից առաջ, հաղորդում է Reuters-ը։ Նեթանյահուն, իր գրասենյակի կողմից հրապարակված տեսաուղերձում, նաև ասել է, որ Իսրայելի հարվածները ուղղված են եղել իրանցի բարձրաստիճան հրամանատարների դեմ։ Այնուամենայնիվ, նա անուններ չի նշել։ Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 13-ի լուսաբացին, Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։ Իրանական լրատվամիջոցները հայտնել են ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամիի, ԻՀՊԿ Խաթամ ալ-Անբիա կենտրոնական…
Կարդալ ավելինՀայաստանը կդառնա աշխարհում գինու ամենահեղինակավոր մրցույթներից մեկի՝ Concours Mondial de Bruxelles – CMB 2026 թվականի հյուրընկալող երկիրը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանի, ՉԺՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանի հետ, մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ինչուան քաղաքում անցկացված «CMB 2025» միջոցառմանը, որի շրջանակում պաշտոնապես հայտարարվել է, որ միջոցառման հաջորդ հյուրընկալող երկիրը կլինի Հայաստանը։ Ըստ ձևավորված ավանդույթի՝ միջոցառման ավարտին Հայաստանի և Չինաստանի ներկայացուցիչները փոխանակվել են դրոշներով՝ ազդարարելով միջոցառման փոխանցումը և հանդիսավոր կերպով ներկայացրել են 2026 թվականի ընդունող երկիրը։ Concours Mondial de Bruxelles-ը խոշորագույն միջազգային հարթակ է,…
Կարդալ ավելինՄայլից մայլա 2025-06-13 | Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
Տոմսերի պատվեր՝ https://www.toms.am/am/ticket/5705/ Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 4000, 5000 դրամ Լիլիթ Մկրտչյան Զավեշտախաղ՝ 1 գործողությամբ Բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի Դերերում՝ Սամվել Առաքելյան Հովհաննես Հովհաննիսյան Վարագ Գևորգյան Հովհաննես Սարգսյան Դավիթ Մարդոյան Ներկայացումը ստեղծված է ժամանակակից գրող Լիլիթ Մկրտչյանի «Մայլից մայլա» գրքի հիման վրա։ Վերցված են 5 պատումներ 5 հայտնի անձանց մասին, որոնց միջոցով Լենինականի ու Գյումրու ուրախ-տխուր էջերն են ներկայացվում… Գյումրու կոլորիտը, նիստուկացը, հետաքրքիր դեպքերը, հետաքրքիր անձինք մեկտեղվելով, մի մայլից մյուսն անցնելով՝ վեր են…
Կարդալ ավելին