Հողամաս ունես և ծրագրում ես սեփական տո՞ւնդ կառուցել։ Ամիօ բանկի հիփոթեքային կառուցապատման վարկով կարող ես սկսել տան կառուցումը՝ առանց լրացուցիչ գույքի գրավադրման անհրաժեշտության՝ մինչև 50 մլն ՀՀ դրամի դեպքում։ Վարկը տրամադրվում է փուլերով՝ համաձայն նախապես հաստատված նախահաշվի և իրականացված աշխատանքների մոնիթորինգի արդյունքների։ Անհատական խորհրդատվության համար զանգահարիր +374 77 11 89 05 հեռախոսահամարով կամ թող հայտ՝ անցնելով հղմամբ: Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Էլ․ հասցե՝ info@amiobank.am amiobank.am
Կարդալ ավելինԱպօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Գեղարքունիքի մարզի Գանձակ բնակավայրի վարչական տարածքում գործող «ՄԻԱՎԱՐ» ՍՊԸ-ին պատկանող ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ։ Ընկերությունն առանց ջրօգտագործման թույլտվության ձկնաբուծության նպատակով ջրառ է իրականացրել 2 խորքային հորից՝ ապօրինի օգտագործելով 1369681խմ ստորերկրյա ջուր։ Ջրային ռեսուրսներին պատճառված վնասի հաշվարկի չափը կազմել է 12.327.129դր.: Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է 2 խորքային հորերի շահագործումը։ Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում…
Կարդալ ավելինՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է «ԿԻՆԴԵՐ» ՏԵՍԱԿԻ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԻ ԿԵՂԾՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՎ ԽՄԲԱՔԱՆԱԿ. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր հաղորդում է ստացել այն մասին, որ իրացման ցանցում, հատկապես՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում, իրացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող՝ առանց անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի, հայերեն մակնշում չունեցող և պիտանիության ժամկետը փոխած, «Կինդեր» տեսակի քաղցրավենիք։ Տեսչական մարմնի կողմից լայնածավալ ուսումնասիրություն է իրականացվել Երևանի Սուրամալու և «Փեթակ» առևտրի կենտրոններում, ուշադրություն է դարձվել նշված արտադրատեսակի մակնշմանը, պիտանիության ժամկետներին, պահման պայմաններին, խմբաքանակների նույնականացմանը և իրացման պահանջների պահպանմանը։ Հայտնաբերվել են նշված քաղցրավենիքի թե՛ կեղծված ժամկետով,…
Կարդալ ավելին12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկվել են նոր հայտնաբերված պատմամշակութային կառույցներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը և հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։ Քննարկման արդյունքում, հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա, 12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ։ Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 42 հասցեի հարթաքանդակների խումբը (1983 թ․), Սյունիքի մարզի Տաթև բնակյավայրի գյուղատեղին (XVII-XIX դդ.), Բռնակոթ բնակավայրի Նիկողայոս Ադոնցի հայրական տունը (1861…
Կարդալ ավելինԱպօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել Քննչական կոմիտե
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների ձեռնարկած վերահսկողական միջոցառումների արդյունքում Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում արձանագրվել են ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր։ Գեղարքունիքի մարզում. Վարսեր գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի իրականացվել է 131203խմ հրաբխային ավազների լեռնային զանգվածի տեղահանում։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 115.630.632դր.։ Նորատուս գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի տեղահանվել է 20972խմ բազալտի լեռնային զանգված։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 18.902.930դր.։ Դրախտիկ գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի կատարվել է 5581խմ բազալտանման խճի լեռնային զանգվածի տեղահանում։…
Կարդալ ավելինՔաղաքականության տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով՝ 7.00%
Բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7.00%Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.50%,Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.50%:
Կարդալ ավելինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու, խցանումների առաջացումից խուսափելու նպատակով ս.թ. նոյեմբերի 4-ից, համաձայն կից սխեմայի, երթևեկության փոփոխություն կիրականացվի Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում: Մասնավորապես՝ նշված խաչմերուկի՝ դեպի Վաղարշյան փողոց ուղղության երթևեկելի ուղեմասի 1-ին գոտին կբաժանվի երկու գոտիների և տվյալ ուղեմասի 1-ին գոտուց երթևեկությունը կթույլատրվի միայն աջ ուղղությամբ, 2-րդ, 3-րդ, 4-րդ գոտիներից՝ միայն ուղիղ, 5-րդ գոտուց՝ միայն ձախ, իսկ 6-րդ գոտուց կթույլատրվի կատարել միայն հետադարձ: Վազգեն Առաջին Վեհափառի 10 հասցեին հարակից «Կանգ-գիծ»…
Կարդալ ավելինԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերին
Ինչպե՞ս կարող են բանկերը նպաստել տնտեսական աճին՝ միաժամանակ աջակցելով բնության պահպանությանը։ Այս թեմային է անդրադարձել Ամիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը՝ Forbes-ի առցանց հրատարակությունների հետ համագործակցությամբ պատրաստված՝ COP17-ին նվիրված հատուկ հրապարակման մեջ: Անդրանիկ Գրիգորյանի խոսքով՝ բանկերի դերը բնապահպանական նպատակները գործնական ներդրումների վերածելն է։ Ֆինանսավորումն ուղղորդելով համապատասխան ծրագրերին՝ նրանք կարող են միաժամանակ նպաստել տնտեսական աճին և բնության պահպանությանը։ Այս նպատակին հասնելու համար նա կարևորել է պատասխանատու ֆինանսավորման քաղաքականությունը, հստակ կանոններն ու բանկերի, բիզնեսի և պետական կառույցների…
Կարդալ ավելինԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համար
Հոկտեմբերի 31-ին նշվում է Խնայողությունների համաշխարհային օրը։ Սա լավ առիթ է մտածելու քո ծրագրերի մասին և հիշելու, որ նպատակներին հասնելու համար միշտ չէ, որ անհրաժեշտ են մեծ գումարներ: Գուցե ուզում ես ճանապարհորդել, նոր բան սովորել, որևէ գնում անել կամ պարզապես պահուստ ունենալ անսպասելի ծախսերի համար։ Իսկ եթե սկսես հենց այսօ՞ր Սկզբում որոշիր՝ որքան գումար է քեզ անհրաժեշտ և ամսական որքան կարող ես խնայել։ Օրինակ՝ ամեն ամիս 10,000 դրամ առանձնացնելով՝ մեկ տարում կկուտակես 120,000 դրամ՝ առանց…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքը և վճարվել է նախորդ ամիսներին չվճարված կենսաթոշակը
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն է դիմել քաղաքացի՝ տեղեկացնելով, որ 2018 թվականին ավարտել է իր ծառայությունը քննչական մարմնում և իրեն օրենքով նախատեսված կարգով նշանակվել է կենսաթոշակ, սակայն 2025 թվականին նրա կենսաթոշակի վճարումը դադարեցվել է՝ պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու հիմնավորմամբ։ Քաղաքացին նշել է, որ խնդրի լուծման նպատակով դիմել է իրավասու մարմնին, սակայն արդյունքի չի հասել։ Նա խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր կենսաթոշակի վերականգնման, ինչպես նաև իրեն չվճարված կենսաթոշակի գումարը ստանալու հարցում։ Բարձրացված հարցը Պաշտպանը…
Կարդալ ավելին








