ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

«Սոլոմոնյան» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։            

Կարդալ ավելին

Երկրաշարժ՝ Արարատի մարզում

Երկրաշարժ՝ Արարատի մարզում

ՀՀ սեսմիկ  ծառայության կենտրոնից progressarmenia.com-ին հայտնում են, որ 2.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել  Արարատի մարզում․ Սույն թվականի ապրիլի 28-ին՝ տեղական ժամանակով 22:49:36-ին (ըստ Գրինվիչի 18:49:36), Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Արարատի մարզում արձանագրվել է M=2.5 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 11 կմ խորությամբ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ φ=39.8997 N, արևելյան երկայնության՝ λ=45.0265 E: Էպիկենտրոնային գոտում սեյսմիկ ազդեցությունն, ըստ MSK-64 սանդղակի, գնահատվել է 4 բալ ուժգնությամբ: Սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը Ելփին բնակավայրից գտնվում է 12…

Կարդալ ավելին

Եվրոպայի առաջնության մեդալակիր ծանրորդները պարգևատրվել են

Եվրոպայի առաջնության մեդալակիր ծանրորդները պարգևատրվել են

  Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր կայացել է Մոդովայում անցկացված Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած ծանրորդների պարգևատրման արարողությունը, որն իրականացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել էին Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մեդալակիր մարզիկները, մարզիչներն ու բժշկական անձնակազմի անդամները: Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ…

Կարդալ ավելին

Ի գիտություն 12-րդ դասարանի շրջանավարտների և դիմորդների

Ի գիտություն 12-րդ դասարանի շրջանավարտների և դիմորդների

  Գնահատման և թեստավորման կենտրոնը մեկնարկել է 2025-2026 ուստարվա դիմորդների՝ բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության, ինչպես նաև ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը։ Դիմորդը (շրջանավարտը) բուհն ու մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննությունները հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և մինչև մայիսի 10-ն առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի https://dimord.am/ կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ: ԳԹԿ անձնական համար ստանալու համար դիմորդը (շրջանավարտը)…

Կարդալ ավելին

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ձմեռային մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ձմեռային մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ձմեռային մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչներին՝ քննարկելու այս մարզաձևերի ուղղությամբ պետության քաղաքականությունը, զարգացման հնարավորություններն ու աջակցության ծրագրերը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ներկայացուցիչներ Հայաստանի տափօղակով հոկեյի, գեղասահքի և դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիաներից: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ շնորհավորել է Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիային և մարզիկներին Երևանում անցկացված IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում հաջող ելույթների…

Կարդալ ավելին

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը կկայանա ապրիլի 27-ին

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը կկայանա ապրիլի 27-ին

  Դպրոցահասակ երեխաների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով 2025 թվականի ապրիլի 27-ին ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Հանրապետական՝ եզրափակիչ փուլին կմասնակցեն Երևանի և մարզերի ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացված մարզային փուլերի հաղթող թիմերը: Համայնքային փուլի մրցումներին մասնակցել է Երևանի և մարզերի 574 հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների ավելի քան…

Կարդալ ավելին

Ստորագրվեց կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիրը

Ստորագրվեց կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիրը

Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման գործընթացի իրականացման մրցույթում հաղթող է ճանաչվել «IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l.» ֆրանսիական կոնսորցիումը։ Ապրիլի 25-ին ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և կոնսորցիումի կողմից հիմնադրված «HAYPASS» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեն ստորագրել են Անձը հաստատող փաստաթղթերի թողարկման և տրամադրման, անձը հաստատող փաստաթղթեր տրամադրելու համար օգտագործվող միջոցների շահագործման ու սպասարկման վերաբերյալ ՊՄԳ պայմանագիրը։ Պայմանագիրը ստորագրվել է «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ծրագրի» շրջանակում։…

Կարդալ ավելին

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ տարվա ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը՝ <Ծաղկունք> միջազգային 7-րդ փառատոնը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ տարվա ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը՝  միջազգային 7-րդ փառատոնը

Ս/թ ապրիլի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ տարվա ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը՝ <Ծաղկունք> միջազգային 7-րդ փառատոնը: Վառ ելույթներ և անսպառ էներգիա. այս ամենը միավորվել էր մեկ տանիքի տակ՝ ստեղծելով աննկարագրելի ջերմ մթնոլորտ։ Մասնակիցներ տարբեր երկրներից, երաժշտարվեստի տարբեր ժանրերի միաձուլում։ Եղան նաև հիշարժան պահեր՝ փառատոնը դարձնելով մշակութային համագործակցության խորհրդանիշ։ <Ծաղկունք>. սա պարզապես փառատոն չէ, այլ հարթակ, ուր արվեստը ներկայանում է իր ողջ շուքով, իսկ հանդիսատեսը դառնում է դրա անբաժան մասը։ Խորին շնորհակալությունս եմ…

Կարդալ ավելին

«ԱՐՏԻՍ ՖՈՒՏՈՒՐԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՄԵՐԳ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏԱՆԸ.

«ԱՐՏԻՍ ՖՈՒՏՈՒՐԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՄԵՐԳ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏԱՆԸ.

  2025 թվականի մայիսի 5-ին,19.00-ին Երևանի Կամերային երաժշտության տանը։ Եվա Ներսեսյան (Երևան) Աննա Մարտիրոսյան (Սանկտ – Պետերբուրգ) Մարիա Ավագյան (Սանկտ – Պետերբուրգ) Մենուա Հայքազյան (Երևան) Միքաէլ Հարությունյան (Երևան) Լուսիա Մուրադեան (Թեհրան) Միքայել Արաբյան (Երևան) Հայկ Ջուլակյան (Երևան) Վիկա և Լյանա Ուլիխանյան (Երևան) Մարիա Ներսեսյան (Երևան) Ամիրա Կորալի (Մոսկվա) Համերգի կազմակերպիչ՝ «Արտիս Ֆուտուրա» միջազգային հիմնադրամ։ Ելույթ կունենան «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի կրթաթոշակառուները՝ երիտասարդ կատարողներ, միջազգային մրցույթների և փառատոնների դափնեկիրներ, որոնք ժամանել են տարբեր երկրներից: Չնայած երիտասարդ տարիքին,…

Կարդալ ավելին

«Բեմի մոգը, ով սրտով է խոսում» Դուրյանի բեմադրություններում անցյալը և ապագան խոսում են նույն լեզվով՝ ստեղծելով անմոռանալի ներկա

«Բեմի մոգը, ով սրտով է խոսում»  Դուրյանի բեմադրություններում անցյալը և ապագան խոսում են նույն լեզվով՝ ստեղծելով անմոռանալի ներկա

Նարեկ Դուրյան `  «Բեմի մոգը, ով սրտով է խոսում»  Դուրյանի բեմադրություններում անցյալը և ապագան խոսում են նույն լեզվով՝ ստեղծելով անմոռանալի ներկա։ Նա ոչ միայն պատմում է պատմություններ, այլ սովորեցնում է զգալ, մտածել և ժպտալ անգամ կյանքի ամենադժվար պահերին։ Այս տարեդարձը ևս մեկ գեղեցիկ կանգառ է նրա ստեղծագործական ճանապարհին՝ լի նոր սկիզբներով, նոր երազանքներով և նոր լույսերով։ Նարեկ Դուրյանը բեմ է բերում ժամանակակից մարդու զգացմունքային պոռթկումները՝ համադրելով դասական արվեստի ավանդույթներն ու նորարար մտածողությունը։ Նա մշտապես ձգտում…

Կարդալ ավելին
1 2 3 671