Իսրայելն «առաջիկա օրերին» կարող է պատասխան հարված հասցնել Իրանին նրա հրթիռային գրոհից հետո։ Այս մասին գրել է The Washington Post թերթը՝ հղում կատարելով իսրայելցի պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ դեռեւս վերջնական որոշում չկա, թե ինչ թիրախներ է ընտրելու Իսրայելն Իրանին հարվածելու համար։ CNN հեռուստաալիքը, հղում կատարելով աղբյուրներին, հոկտեմբերի 16-ին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը սպասում է Իսրայելի հարվածին մինչեւ նոյեմբերի 5-ի նախագահական ընտրությունները։ Նրա տեղեկացմամբ՝ իսրայելական գրոհի պլանը արդեն լրիվ պատրաստ է, իսկ հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Կարդալ ավելինՈւշադրություն. հորդորում ենք ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես
ՀՀ ՆԳՆ տարածած հայտարարության մեջ ասում է «Հարգելի՛ քաղաքացիներ, Հորդորում ենք նախապես ծրագրել ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները, եթե պատրաստվում եք սահմանահատում կատարել առաջիկա ամիսներին։ Մասնավորապես, կարևոր է ուշադրություն դարձնել փաստաթղթի վավերականության ժամկետին, էջերի նշումներին, որպեսզի ազատ էջեր լինեն սահմանապահի կնիքի համար, համոզվել, որ փաստաթուղթը մաշվածություն չունի, վնասված չէ։ Այսօրինակ հարցերի հետաձգումը ծրագրված ճամփորդությանն ընդառաջ ռիսկային է, և կարող է սպասարկման գրասենյակներում հանգեցնել մարդկային կուտակումների: Հերթերը ներկայումս բավականաչափ բեռնաթափված են, ինչը պայմանավորված է…
Կարդալ ավելինՊետբյուջեից 25 մլն դրամ կհատկացվի Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գործուղումների համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 25 մլն դրամ հատկացնել ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությանը՝ աշխատակիցների գործողումների նպատակով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությունը, ի թիվս այլ գործառույթների, զբաղվում է նաև ՀՀ նախագահի և վարչապետի, երբեմն նաև փոխվարչապետի օտարերկյա պետություններ այցերի կազմակերպմամբ։ Վերոնշյալ պաշտոնյաների օտարերկրյա այցելությունների աճով պայմանավորված՝ աճել է նաև Պետական արարողակարգի ծառայության աշխատակիցների գործուղումների քանակը, որի հետևանքով 2024 թ. ՀՀ պետական բյուջեով գործուղումների գծով նախատաեսված գումարները…
Կարդալ ավելինՄետրոյի «Աջափնյակ» կայարանը պետք է շարունակել եւ ունենալ «Ակադեմիական քաղաք» կանգառը. Փաշինյան
Մենք հետագայում պետք է մտածենք «Աջափնյակ» մետրոյի կայարանը շարունակել եւ ունենալ մետրոյի «Ակադեմիական քաղաք» կանգառը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իհարկե, հետագայում նաեւ այդտեղից միանալ մետրոյի «Չարբախ» կայարանին: Կստացվի, որ այդ պարագայում կունենանք մետրոյի շրջանաձեւ երթեւեկությունը: Այսինքն մեզ հայտնի «վերջին կանգառ» հասկացությունը, ըստ էության, կարող է վերանալ եւ գնացքները կամ հակադարձ շարժումով, կամ նույն շարժումով կշարունակի իր ընթացքը»,-ասաց նա:
Կարդալ ավելինԱդրբեջանի ականային քարոզչությունը Հայաստանի դեմ
Հոկտեմբերի 12-13-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվել է ականների զոհերին նվիրված ֆոտոցուցահանդես։ Ցուցահանդեսը կազմակերպվել է «Gilavar Foto Klubu» հասարակական կազմակերպության կողմից՝ «Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցության գործակալության» և Չեխիայում գործող ադրբեջանական «Կրակի երկիր» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: «Ոտքերը սեղմում են կոճակը» խորագրով երկօրյա ցուցահանդեսը կազմակերպվել է Պրահայի պատմական կենտրոնում գտնվող Հին քաղաքի հրապարակում (Staromestske namesti) և Չեխիայի Հանրապետության հրապարակում (Namesti Republiky)։ Նախագծի ղեկավար Ռաշադ Մեհդիևն ասել է, որ «երկօրյա ցուցահանդեսների ընթացքում հազարավոր մարդիկ մանրամասն տեղեկություններ են…
Կարդալ ավելին36-ամյա տղամարդու մարմնական վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին․ չուշացավ դեպքի բացահայտումը(Տեսանյութ)
Հոկտեմբերի 14-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց հաղորդում, որ Իսակովի պողոտայից Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին դանակահարված քաղաքացի կա: Հաջորդ հաղորդումը շտապօգնությունից էր. Հայտնում էին, որ արձանագրել են դանակահարված տղամարդու մահը: Ահազանգով նշված վայր մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը պարզեց տուժածի ինքնությունը` Էջմիածին քաղաքի բնակիչ 36-ամյա Հրանտ Մնացականյանն էր: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհետաձգելի գործողություններ, ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու գործին միացան նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների…
Կարդալ ավելինԱկցիա. միջազգային փոխանցումներ բացառիկ սակագներով
Ամիօ բանկը մեկնարկել է հատուկ ակցիա: Հոկտեմբերի 15-ից սկսած դեպի ԱՄՆ դոլարով և Եվրոպա եվրոյով միջազգային փոխանցումների համար կգործեն բացառիկ սակագներ. ԱՄՆ դոլարով փոխանցումների դեպքում, առանց փոխանցման գումարի սահմանափակման, գործում է սակագին՝ 0.1%, նվազագույնը՝ 6000 դրամ, առավելագույնը՝ 40,000 դրամ Մինչև 10,000 Եվրո (ներառյալ) փոխանցումների համար գործում է սակագին 6000 դրամ Ամիօ բանկի միջազգային փոխանցումները կատարվում են` արագ առանց փոխանցված գումարից որևէ պահումների մինիմալ տվյալների ներկայացմամբ և այժմ արդեն բացառիկ սակագներով Ակցիան գործում է ֆիզիկական, իրավաբանական…
Կարդալ ավելին«Ռոսպոտրեբնադզորը» պատմել է Հայաստանում գրանցված կենսաբանորեն ակտիվ հավելումների առգրավման մասին
«Ռոսպոտրեբնադզորը» մոնիթորինգ է իրականացնում կենսաբանորեն ակտիվ հավելումների (ԿԱՀ) շուկայում, շրջանառությունից հանվել է ավելի քան 118 հազար փաթեթ արտադրանք։ Այս մասին լրագրողներին հայտնել են վերահսկիչ գերատեչության մամուլի ծառայությունում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Ռոսպոտրեբնադզորը» մոնիթորինգի իրականացման ժամանակ հայտնաբերել է 48 սննդային ԿԱՀ-եր, որոնք չեն համապատասխանել Մաքսային միության կազմած իրավունքի ակտերի պարտադիր պահանջներին, գրանցված Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների կողմից, ինչը ռիսկեր է առաջացնում շրջանառության մեջ անվտանգ արտադրանքի համար»,- նշված է հաղորդագրությունում։ Նշվել է, որ «Ռոսպոտրեբնադզորը» ստեղծել է աշխատանքային խումբ,…
Կարդալ ավելին2025-ի հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում՝ այն համապատասխանեցնելով ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածում կատարված լրացումներին։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածում, մասնավորապես, սահմանվել է, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը 2027-ի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի կիրառվելու, եթե գույքը գտնվում է Երևանին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում, իսկ 2029-ի հունվարի 1-ից այն տարածվելու է բոլոր մարզերի վրա: Բացի այդ, սահմանվել է, որ…
Կարդալ ավելինԱրցախցիների փախստականի կարգավիճակը երկարաձգվեց մեկ տարով՝ մինչեւ 2025-ի դեկտեմբերի 31-ը
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում որոշեց եւս մեկ տարով երկարաձգել Հայաստանում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց (արցախցիների) կարգավիճակը՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ: Բացի այդ, նրանց հնարավորություն կտրվի ՀՀ տարածքից դուրս գտնվելու դեպքում 070 ծածկագրով անձնագրով մուտք գործել ՀՀ տարածք։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ գործող օրենսդրության համաձայն՝ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականի տրամադրման ժամկետը սահմանված է 1 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։ Ներկայումս 070 ծածկագրով անձնագիրը և փախստականի վկայականը Հայաստանից դուրս գալիս և…
Կարդալ ավելին