Ներքին գործերի նախարարությունը սկսում է հանրային ծառայությունների մատուցումը նոր ձևաչափով, նոր որակով և նոր պայմաններում։ Քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ սպասարկման գրասենյակները հանրապետությունում կիրականացնեն շրջիկ սպասարկում՝ արդեն ընդլայնված ցանկով և հարմարավետ ու հատուկ կահավորված մեքենաների միջոցով։ Յուրաքանչյուր ամիս Ներքին գործերի նախարարի հրամանով հաստատվելու է ծառայությունների մատուցման ժամանակացույցն ու վայրերը, որին հետևելով՝ կարող եք ընտրել Ձեզ հարմար օրն ու ժամը և սպասարկվել նախանշված տեղում։ Մարտ ամսվա ընթացքում ՆԳՆ սպասարկման գրասենյակները հանրային ծառայություններ կմատուցեն՝…
Կարդալ ավելինԱզնիվ աշխատանք , կայուն որակ «ԷԼԱ ՇԻՆ» ՍՊԸ-ի տնօրենը ներկայացրեց բեկումնային փաստեր , փառքի ու տքնաջան աշխատանքի պտուղները . ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԷԴԳԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԵՏ(Տեսանյութ,ֆոտոներ)
«Հետևողական աշխատանք, կարգապահություն քրտնաջան աշխատանք: Եվ ի վերջո մեր բոլոր աշխատանքները պետք է գոհացնեն մեր ժողովրդի սպասելիքները»,-այս խոսքերով մեր զրույցը սկսվեց «ԷԼԱ ՇԻՆ» ՍՊ ընկերության տնօրեն ԷԴԳԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ: Կազակերպությունը, որը հիմնադրվել է 2020 թվականին շատ արագ հայտնի է դարձել շինարարական բարձր որակական արդյունքների ցուցաբերման շնորհիվ, որը գնահատվել է թե՛ բնակիչների կողմից, և թե՛ պետության կողմից, ինչի արդյունքում տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի և ազգանվեր աշխատանքների կատարման համար ՀՀ նախագահ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ կողմից տնօրեն Էդգար…
Կարդալ ավելինՆախագիծ. տրանսպորտային ծախսերի փոխհատուցում՝ համայնքային նախադպրոցական հաստատությունների մանկավարժներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ փոխհատուցում կտրվի ՀՀ մարզերում տեղակայված նախադպրոցական հաստատությունների այն մանկավարժական աշխատողերին, որոնք աշխատում են իրենց փաստացի բնակության վայրից 5 կմ և ավելի հեռավորությամբ գտնվող հաստատությունում՝ նվազագույնը 0.5 հաստիքային դրույքով: Այն հաստատությունները, որոնք մանկավարժների ուղեփոխադրման նպատակով իրենց հաշվեկշռում ունեն տրանսպորտային միջոցներ և ՀՀ պետական բյուջեից ստանում են վառելիքի և (կամ) վարորդի աշխատավարձի…
Կարդալ ավելինԸնտրացուցակները հասանելի են ՆԳՆ նոր հարթակում․ գործարկվել է elections.mia.gov.am-ը
Հարգելի՛ քաղաքացիներ, Ներքին գործերի նախարարությունը գործարկել է elections.mia.gov.am հարթակը, որտեղ 2025թ․ մարտի 10-ի դրությամբ հրապարակված են առաջիկա ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները։ Հիշեցնենք, որ ընտրական օրենսգրքի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի փոփոխությամբ՝ ընտրողները թղթային եղանակով չեն ծանուցվելու։ Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։ Մարտի 30-ին կայանալիք ընտրություններին Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ՆԳ նախարարության պաշտոնական կայքի «Ընտրություններ» բաժնում կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՏԻՄ…
Կարդալ ավելինԱդրբեջանը՝ մարդկանց առևտրի հանգույց
2025 թվականին ադրբեջանական մամուլը լուր հրապարակեց մարդկանց առևտրի դեպքերի բացահայտումների վերաբերյալ։ Հաղորդվեց, որ Պակիստանի Հետաքննությունների դաշնային գործակալությունը (FIA) մարդկանց առևտրի՝ Ադրբեջանից ղեկավարվող միջազգային հանցախմբի անդամների է ձերբակալել: Պարզվել է, որ խմբի անդամները գումարի դիմաց կազմակերպել են Պակիստանի քաղաքացիների տեղափոխումը Եվրոպա՝ Ադրբեջանի տարածքն օգտագործելով որպես տարանցիկ ուղի, իսկ տեղի գործակալների ու վիզաների տրամադրմանն աջակցող կազմակերպությունների ներգրավմամբ՝ նաև փաստաթղթերի կեղծման գործընթաց է իրականացվել: Կարաչիում ձերբակալվել են տարբեր երկրների կեղծ փաստաթղթերով Բաքու մեկնող անձինք ևս։ Այս և նմանատիպ այլ հրապարակումներ…
Կարդալ ավելինՀանդիպում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպումը մեկնարկել է համերգային միջոցառմամբ, որի ընթացքում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողները հանդես են եկել գործիքային և վոկալ կատարումներով: Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և նշել, որ հանդիպումը նպատակ ունի քննարկել ոլորտին առնչվող հարցերը՝ համատեղ լուծումներ գտնելու և բաց երկխոսություն ծավալելու նպատակով:…
Կարդալ ավելինՔրեական ոստիկանությունում ծառայության անցնելու համար հայտարարվում է ընդունելություն
Մեկնարկել է ՆԳՆ Քրեական ոստիկանությունում ծառայության ընդունվելու գործընթացի հերթական փուլը։ Դիմել կարող են գործող ոստիկանները, որոնք համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին։ Ընդունելության համար սահմանվել է ընդհանուր 80 մրցութային տեղ: Կարող են դիմել բարձրագույն կրթություն ունեցող, մինչև 50 տարեկան արական և մինչև 40 տարեկան իգական սեռի ծառայողները։ Վերապատրաստումն անվճար է. այն առկա ուսուցմամբ իրականացվելու է ՆԳՆ կրթահամալիրում, տևողությունը 4 շաբաթ է։ Ուսման ողջ ժամանակահատվածում ոստիկանության ծառայողները կստանան ուսման նպատակով գործուղված ոստիկանության ծառայողների համար օրենքով սահմանված աշխատավարձ։…
Կարդալ ավելինՇարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլերը
Շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային՝ նախընտրական փուլերը: ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերից բացի համայնքային փուլերն ավարտվել են նաև Երևանի 12 վարչական շրջաններում և Վայոց ձորի մարզում: ՀՀ մյուս համայնքներում առաջին փուլի անցկացման ժամկետները՝ ստորև. Գեղարքունիքի մարզ – մարտի 1-16-ը, Լոռու մարզ – մարտի 3-21-ը, Արարատի մարզ – մարտի 17-20-ը, Շիրակի մարզ – մարտի 24-28-ը: «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերն անցկացվում են դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզման և տաղանդավոր ու հեռանկարային…
Կարդալ ավելինՔՈԳՎ ծառայողները համագործակցության շնորհիվ հերթական ապօրինի թմրաշրջանառության դեպքն են բացահայտել(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ-հետախուզական բաժնի ծառայողների, Արաբկիրի համայնքային ոստիկանների և մայրաքաղաքի պարեկների հետ: Մարտի 6-ին, ժամը 6.35-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, Երևանի Բաղրամյան պողոտայում ձերբակալվեց և իր վարած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Արաբկիրի բաժին տեղափոխվեց Նորք-Մարաշի բնակիչ 34-ամյա մի կին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենով փաթեթավորված սպիտակ…
Կարդալ ավելինԴիմում Գարեգին Բ կաթողիկոսին. Հորդորով դիմել Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնելու մահագույժ հացադուլը
25 հայտնի կանայք նամակով դիմել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, խնդրելով հորդորել Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնելու մահագույժ հացադուլը: Դիմումում ասվում է. «Վեհափա՛ռ հայր, հայոց պատմության դժվարագույն այս պահին, երբ Բաքվի բանտերում ապօրինի դատավարության անվան ներքո խոշտանգվում և կեղեքվում են 23 հայ պատանդ-գերիներ, ի թիվս որոնց բռնազավթված և էթնիկ զտման ենթարկված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարները, որոնցից Ռուբեն Վարդանյանն արդեն 22 օրն է, ինչ հացադուլի մեջ է՝ Ալիևի վարչակազմից պահանջելով արդար դատաքննություն, ինչպես նաև ունենք շուրջ 80…
Կարդալ ավելին