Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.50 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 9.00 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.00 %: Կենտրոնական բանկի տեղեկատվություն
Կարդալ ավելինՀայաստանի խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքներում մի շարք աղմկահարույց փոփոխությունների
Սեպտեմբերի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն տվեցին գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններին: Դրանց թվում. «Պատմության, մշակույթի և պատմական միջավայրի անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ, «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծ, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծ (սահմանադրական օրենք), Ընտանեկան օրենսգրքում…
Կարդալ ավելինՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 92 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 9-10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության և թմրանյութի հայտնաբերման՝ 9-ական, հոգեկան ներգործության՝ 7, խարդախության՝ 5, փաստաթղթի կեղծիքի՝ 3, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, սպանության փորձի, անձնական ունեցվածքի գողության, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, շորթման, պաշտոնատար…
Կարդալ ավելինՀունիսի 17-ն առաջարկվում է սահմանել Հայրերի օր
Առաջարկվող նախագծով նախատեսվում է հունիսի 17-ը սահմանել Հայրերի օր. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ սեպտեմբերի 9-ի ԱԺ հերթական նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում առաջարկվող լրացումը: Զարուհի Բաթոյանի խոսքով սա միջազգային օր չէ. յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում օրը: Պատգամավորը հույս է հայտնել, որ այս օրենսդրական նախաձեռնությունը նոր հնարավորություններ եւ առիթ կստեղծի՝ նորովի վերագնահատելու հայրերին եւ նրանց դերը երեխաների ու ընտանիքի կայացման հարցում: Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը…
Կարդալ ավելինՆախագծով ԱԱԾ-ն ավելի արդյունավետ կիրականացնի գաղտնիության ռեժիմի ապահովման միջգերատեսչական վերահսկողության իր գործառույթը
Նախագծի նպատակը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում եւ իրավաբանական անձանց մոտ գաղտնիության ռեժիմի ապահովման մակարդակի բարձրացումն է, այս ոլորտում հնարավոր իրավախախտումների կանխարգելումը, գաղտնի տեղեկությունների արտահոսքին նպաստող պայմանների վերացումը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը: Առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր` 206.20-րդ հոդվածով, որը վերաբերում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառի օրենսդրության պահանջները չկատարելուն: Լրացվող հոդվածով նախատեսված իրավախախտումները քննելու լիազորությունը վերապահվում…
Կարդալ ավելինՏեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի առցանց նիստը
Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Նիստին մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչներն ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամները: Քննարկվել են «Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման մեջ փոփոխություններ…
Կարդալ ավելինՄոսկվա-Երևան մեկ չվերթ չեղարկվել է, երեքը՝ հետաձգվել
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, չեղարկվել է Մոսկվա-Երևան մեկ չվերթ, հետաձգվել երեք չվերթ: Այս մասին տեղեկանում է Զվարթնոց օդանավակայանի պաշտոնական կայքէջից: Չեղարկվել է Մոսկվայի Շերեմետովո օդանավակայանից նախատեսված չվերթը, հետաձգվել՝ Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններից նախատեսված երեք չվերթ: Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում։ «Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար երեքշաբթի՝ սեպտեմբերի 10-ին, ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի մարզի երեք օդանավակայաններում՝ Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի», -հայտնել է օդային տրանսպորտի դաշնային գործակալության…
Կարդալ ավելինՍեպտեմբերի 14-15-ին «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադում) տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը
Սեպտեմբերի 14-15-ին «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադում) տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը, որի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերից ժամանած, Արցախից տեղահանված արհեստագործ վարպետները կներկայացնեն իրենց արտադրանքը և ձեռագործ աշխատանքները: Երկօրյա միջոցառմանը ժամը՝ 12։00-19:00-ն, տեղի կունենա ցուցահանդես և վաճառք, որի ընթացքում ոչ միայն կարող եք ձեռք բերել գեղեցիկ իրեր, այլև տեղում մասնակցել վարպետաց դասերի և զարգացնել ձեր արհեստագործական հմտությունները: «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը հարթակ է, որն ուղղված է երկրի գյուղական համայնքների զարգացմանը, ստեղծագործական տարբեր համայնքների միջև կապի…
Կարդալ ավելին«ՍՈՒԻԹ ՕՐԻԵԱՆԹ» ՍՊԸ – ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՇՈԿՈԼԱԴԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Սուիթ օրիեանթ» ՍՊԸ-ին պատկանող շոկոլադի արտադրությունում (ք․ Երևան, Մարիա Յակոբսեն փ․ ), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը, – շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը ապահովված չեն եղել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց,…
Կարդալ ավելինՆեթանյահուն նախարարներին արգելել է առանց համաձայնեցման Տաճարի լեռ այցելել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերահաստատել է Երուսաղեմի Հին քաղաքի Տաճարի լեռան վրա ստեղծված ստատուս քվոյի սրբությունը և արգելել նախարարներին այցելել սրբավայր առանց նախնական համաձայնության: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ «Նախարարները չպետք է բարձրանան Տաճարի լեռ առանց նրա [Նեթանյահուի] նախնական թույլտվության, որը ստացել է իր ռազմական քարտուղարի միջոցով», – ասվում է հայտարարության մեջ: Բացի այդ, վարչապետն ասել է, որ «Տաճարի լեռան հետ կապված ստատուս-քվոյի որևէ փոփոխություն չկա և չի լինելու», – ավելացրել է գերատեսչությունը:…
Կարդալ ավելին