Ապրիլի 15-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի իրականացումը մշտադիտարկող կոմիտեի 82-րդ նիստի շրջանակում Հայաստանի 5-րդ պարբերական զեկույցի ուսումնասիրությունը. հայտնումեն ՔԿ-ից։ Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետ Մելսիկ Շիրվանյանը: Մելսիկ Շիրվանյանը զեկուցել է ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքի ընդունմամբ ներդրված՝ քննչական գործողությունների տեսաձայնագրման պարտադիր կիրառման պահանջի, խոշտանգումների վերաբերյալ քրեական վարույթների քննության…
Կարդալ ավելինԱյսօր ննջեցյալների հիշատակության օրն է` մեռելոց
Սուրբ Զատկի հաջորդ օրը մեռելոց է՝ ննջեցյալների հիշատակության օր` նվիրված հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին: Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում Հոգեհանգստյան կարգ՝ բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ և սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս: Այd oրը մարդիկ այցելում են նաև իրենց ննջած հարազատների գերեզմանները: Հավատացյալները շարունակ աղոթում են, որ Աստված Վերջին դատաստանի ժամանակ քաղցր ողորմության արժանացնի հավատքով ննջած հանգուցյալներին, խնդրում Տիրոջ ներողամտությունը:
Կարդալ ավելինՄահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է կյանքի 89-րդ տարում։ Ֆրանցիսկոս պապը մահացել է երկուշաբթի առավոտյան, տեղեկացրել է կարդինալ Քեւին Ֆերելը, տեղեկացրել է AP-ը։ «Առավոտյան ժամը 7.35-ին Հռոմի եպիսկոպոս Ֆրանցիսկոսը վերադարձել է Տիրոջ տուն։ Նրա ողջ կյանքը նվիրված էր Տիրոջը եւ նրա Եկեղեցուն ծառայությանը»,- ասել է Ֆարելը հայտարարությունում։ Հիշեցնենք, որ Հռոմի պապը նախօրեին Սուրբ Հարության ուղերձում խաղաղության կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին։
Կարդալ ավելինԾանրամարտի ԵԱ. Վերջին օրը Հայաստանն ունի 3 մասնակից
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ավարտվող Եվրոպայի առաջնության վերջին օրը Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Տղամարդկանց +109 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը։ Այս քաշային կարգում տիտղոսի համար կմրցի 10 ծանրորդ: Ֆավորիտը Վարազդատ Լալայանն է: Նախնական հայտը երկամարտում 450 կգ է: Վարազդատ Լալայանը 2016 թ. Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր է, 2019 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, 2019 թ. աշխարհի երիտասարդների չեմպիոն, 2019 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2021 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2021…
Կարդալ ավելինՄոնղոլիայում տասն օրում կարմրուկով հիվանդացությունն ավելացել է 180 դեպքով
Ապրիլի 11-ից Մոնղոլիայում կարմրուկով վարակի հայտնաբերված դեպքերի թիվը 479-ից հասել է 659-ի, հայտնել է ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը։ «Ապրիլի 21-ի առավոտվա դրությամբ Մոնղոլիայում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերը ապրիլի 11-ից տասն օրում 479-ից հասել են 659-ի: Պացիենտների հետ կապի մեջ գտնվող ավելի քան 11 000 քաղաքացի գտնվում է հսկողության տակ, որոնց մեծ մասը գրանցված է Ուլան Բատորում»,- հայտնել են կենտրոնից։ Ռուսաստանին սահմանակից Խենտիյ այմակում (շրջան) գրանցվել է վարակի վեց դեպք։ Կենտրոնում հիշեցրել են, որ կարմրուկի կասկածով առաջին հիվանդը Վիետնամից չվերթով ժամանել է Մոնղոլիայի մայրաքաղաք 2025թ. փետրվարի վերջին։ Երկրում երեխաների շրջանում կարմրուկի վերջին գրանցված բռնկումը եղել է 2019թ. մարտին, չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Մոնղոլիան ճանաչել է որպես երկիր, որը վերացրել է կարմրուկը 2016թ.։
Կարդալ ավելինԾանրամարտի եվրոպական ֆեդերացիա. Հայաստանում մեծանում են ծանրաձող բարձրացնելով
Մոլդովայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 109 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանի եւ Սիմոն Մարտիրոսյանի հաղթանակներից հետո Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան ադրարարձել է Հայաստանում ծանրամարտի զարգացմանը: «Որոշ ազգեր մեծանում են՝ գնդակով խաղալով, Հայաստանում՝ ծանրաձող բարձրացնելով։ Հայաստանում ծանրամարտը պարզապես մարզաձեւ չի, դա ավանդույթ է, հպարտություն, ուժ՝ շարժման մեջ», – սոցցանցերի պաշտոնական էջերում գրել է Եվրոպական ֆեդերացիան եւ կից հրապարակել Գարիկ Կարապետյանի եւ Սիմոն Մարտիրոսյանի լուսանկարները 109 կգ քաշայինների պայքարից։ Հիշեցնենք, որ երեկ Գարիկ Կարապետյանը երհամարտի 411 կգ արդյունքով հռչակվեց…
Կարդալ ավելինՀայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Կալիֆոռնիայի շրջանային դատարանի որոշումը
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Կալիֆոռնիայի հարավային շրջանի դաշնային դատարանի՝ վերջերս կայացրած որոշումը մերժելու Այնուր Բաղիրզադեի ներկայացրած դատական հայցը։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ իր ընդգծված հակահայ պահվածքով և ատելության խոսքի տարածմամբ հայտնի ադրբեջանցի այս փաստաբանը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և համայնքային այլ կառույցների նկատմամբ մեղադրական անհիմն հայցեր էր ներկայացրել՝ ի թիվս այլնի պահանջելով շուրջ 7,5 միլիոն ԱՄՆ դոլար փոխհատուցում։ Ներկայացված բոլոր հայցերն ու միջնորդությունները մերժվել են դատարանի կողմից։ Ադրբեջանական այս…
Կարդալ ավելինԾառայել հանրությանն ու պաշտպանել յուրաքանչյուր անհատին. սա է ոստիկանի առաքելությունը․ Ներքին գործերի նախարար
Ներքին գործերի նախարարության ոստիկանության սիրելի՛ ծառայողներ, Նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ: Արդեն երրորդ տարին է, ինչ Ոստիկանությունը գործում է հայաստանյան անվտանգային դաշտի նոր դերակատարի՝ ժողովրդավարական կարևոր ինստիտուտ հանդիսացող Ներքին գործերի նախարարության քաղաքացիական վերահսկողության ներքո։ Եվ այս հանգամանքը ոչ թե պարզապես կառավարման համակարգի հերթական փոփոխությունն է, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում գտնվող ցանկացած անձին հանրային ծառայության մատուցման նոր ստանդարտի սահմանման նախապայման։ Մենք չենք էլ կարծել, որ այս…
Կարդալ ավելինՄՊՀ-ն հյուրընկալել էր Իտալիայի մրցակցային մարմնի պատվիրակությանը սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված մենթորական ծրագրի շրջանակում
«Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող մարմնի արդյունավետության բարձրացման» մենթորական ծրագրի շրջանակում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հյուրընկալել էր Իտալիայի մրցակցային մարմնի պատվիրակությանը Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի հարցերով (ICPEN) համակարգող Անտոնիո Մանչինիի գլխավորությամբ։ «Այս ծրագիրը լավ հնարավորություն է մեզ համար ծանոթանալու դուալ գործառույթներ ունեցող Իտալիայի մրցակցային մարմնի փորձին՝ հաշվի առնելով, որ այժմ մեր երկիրը գտնվում է սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված առանցքային բարեփոխումների փուլում, որի արդյունքում Հայաստանի մրցակցային մարմնին վերապահվելու են սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական մարմնի…
Կարդալ ավելինԱդրբեջանի ստվերային տնտեսությունը
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի նախագահը 2025 թվականի փետրվարի 13-ին հայտարարել է, թե հարկերից խուսափելու դեմ պայքարին ուղղված բարեփոխումները խթանում են ադրբեջանական հարկային համակարգի արդիականացումը և դրա ինտեգրումը համաշխարհային տնտեսությանը։ Շահին Բագիրովի խոսքով՝ զգալի քայլեր են ձեռնարկվել ստվերային տնտեսությունը կանխելու, տնտեսական գործունեությունն ու եկամուտներն օրինականացնելու ուղղությամբ, քանի որ ստվերային տնտեսությունն Ադրբեջանի տնտեսական անվտանգության համար լրջագույն վտանգ է ներկայացնում։ Փաստորեն՝ Շ․ Բագիրովը խոստովանել է, որ դեռևս 1990-ականներից առկա այդ խնդիրը չի վերացել․ միջազգային կառույցների բազմաթիվ արձանագրումներ անտեսվել են։…
Կարդալ ավելին