Մարզային այցելությունները շարունակվում են և այս անգամ հանդիպումը Գյումրիում էր և գյումրեցիների հետ քննարկվել են առողջապահական, սոցիալական մի շարք առաջնահերթ խնդիրներ բժիշկ Խաչատրյանի հետ միասին: «Գյումրիում գործընկերներիս հետ քննարկեցի մարզային առողջապահության խնդիրները։ Ակնհայտ է՝ որակյալ և հասանելի բուժօգնությունը մարզերում շարունակում է մնալ առաջնահերթ մարտահրավեր։ «Առաջարկ Հայաստանին» ծրագրում մարզային առողջապահության զարգացումը կարևորագույն ուղղություններից է։ Գագիկ Ծառուկյանը կանգնած է բուժաշխատողների կողքին։ Նա կանգնած է նաև բուժառուների կողքին։ Մեր նպատակը հստակ է՝ ունենալ հասանելի, որակյալ և արդիական բժշկություն…
Կարդալ ավելինՎերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.50 տոկոս
Մայիսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․50% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.00%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%: ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 14։00-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով։
Կարդալ ավելինՀայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Ապրիլի 27-ից մայիսի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4618 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 103 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 153 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 98 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 18, չամրակապված վարելու՝ 520, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 41, վարելու ընթացքում ծխելու՝ 536, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 223, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 131 և 1535 այլ իրավախախտում։ 113 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ…
Կարդալ ավելինՎեդի քաղաքում երեխաներին առնչվող դեպքի վերաբերյալ տարածվող տեղեկատվության առնչությամբ
Վեդի քաղաքում երեխաներին առնչվող դեպքի վերաբերյալ վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական հարթակներում շրջանառվում են տարբեր հրապարակումներ։ Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում դեպքի առնչությամբ տեղեկատվությունը և ևս մեկ անգամ շեշտում է, որ երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անթույլատրելի է և ենթակա է պատշաճ իրավական գնահատականի։ Սույն դեպքի հանգամանքները պահանջում են ամբողջական և օբյեկտիվ քննություն և այդ առումով նաև պատշաճ հանրային հաղորդակցություն։ Միաժամանակ, Պաշտպանն ընդգծում է, որ նման զգայուն իրավիճակներում երեխային…
Կարդալ ավելինՍպիտակը՝ աղետի գոտու , տնակային կեցությունը չի թոթափել
Բժիշկ , հասարակական գործիչ Տիգրան Խաչատրյանի պաշտոնական ֆեսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նրա այցը այս անգամ եղել է Սպիտակ համայնքում, որտեղ հանդիպումներ է ունեցել ազգաբանկչության հետ , որոնցից շատերը դեռևս դուրս չեն եկել «տնակային» տրամաբանությունից և ներկայացրել են իրանց խնդիրները առաջիկա ձևավորևվող խորհրդարանի պատգամավորի թեկնածու Խաչատրյանին: «Սպիտակում հանդիպեցի մարդկանց, լսեցի նրանց խնդիրներն ու ցավերը։ Առողջապահական համակարգի թերությունները և գյուղատնտեսության մեջ տարիներով կուտակված բացերը այլևս պարզապես թեմա չեն՝ դրանք մարդկանց առօրյա պայքարն են։ Այս մարդկանց մեջ…
Կարդալ ավելինՀանդիսավոր պայմաններում Տավուշի մարզում մեկնարկել են Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության մարզային վարչության աշխատանքները
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրենսդիր և գործադիր մարմինների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Տավուշը երկրորդ մարզն է, որտեղ մեկնարկում է էկոպարեկային ծառայության գործունեությունը՝ Սյունիքից հետո։ Վարչապետը ընդգծել է, որ գործընթացը լինելու է շարունակական՝ այն բնութագրելով որպես նոր փուլ Հայաստանի համար՝ էկոմիջավայրի և բնապահպանական մտածողության ձևավորման տեսանկյունից։ «Դժվար ժամանակներում մեր անտառը մեզ պահել է, հիմա եկել է ժամանակը, որ մենք պահենք մեր անտառը, բայց…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ
«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։ Այս օրը ևս մեկ կարևոր առիթ է վերահաստատելու լրատվամիջոցների առանցքային դերը ժողովրդավարության ամրապնդման և իրավունքի գերակայության ապահովման գործում։ Ազատ, անկախ և բազմակարծիք մեդիան մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից մեկն է։ Մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդման շրջանակներում հատուկ ընդգծել եմ լրատվամիջոցների ներկայացուցիչների անխոչընդոտ գործունեության կարևորությունը՝ որպես խոսքի ազատության լիարժեք իրացման հիմնասյուն։ Այդ համատեքստում մտահոգիչ եմ համարում…
Կարդալ ավելինՀանդիպում Գեղարքունիքի մարզի ազգաբանկչության հետ. Տիգրան Խաչատրյան
Անվանի բժիշկ , հասարակական գործիչ Տիգրան Խաչատրյանը նախընտրական հանդիպում է ունեցել Գեղարքունիքի մարզի ժողովրդի հետ և այդ մասին նա գրում է ֆեսբուքյան էջում: «Այսօր հանդիպեցի Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ։ Նրանց փոխանցեցի Գագիկ Ծառուկյանի՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահի ջերմ ողջույնները։ Մարդիկ հավատում են, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագրերը կարող են իրական փոփոխություն բերել և բարելավել իրենց կյանքի որակը»-ասում է հայտարարություն մեջ։
Կարդալ ավելինԵվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Հարգելի՛ քաղաքացիներ, Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ։ �� Մասնավորապես՝ մայիսի 2-ին ժամը 7։30-13։00 փակ են լինելու՝ ✔️ Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը, ✔️ Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը, ✔️ Հանրապետության հրապարակը, ✔️ Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը, ✔️ Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները, ✔️ Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Այս խորհրդանշական օրը հնարավորություն է վերաիմաստավորելու աշխատանքի դերը յուրաքանչյուրիս կյանքում և ևս մեկ անգամ ընդգծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևորությունը։ Չնայած իրականացվող քայլերին՝ մեր երկրում աշխատանքային իրավունքների ապահովման ոլորտում շարունակում են առկա մնալ բազմաթիվ համակարգային խնդիրներ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները և ստացվող բողոքները ցույց են տալիս, որ առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովումը, հանգստի իրավունքի լիարժեք իրացումը,…
Կարդալ ավելին








