Բնակարանային գողության բացահայտումը հատկապես բարդանում է, երբ մտնում են չբնակեցված տուն: Հենց նման դեպքեր էին արձանագրվում անցած տարեվերջին ու այս տարվա սկզբին Էջմիածնում և մոտակա բնակավայրերում: Այս ժամանակաշրջանն էլ պատահական չէր. Ամանորի տոներին շատերն են օրերով լքում տունը: Նման վերջին ահազանգը Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվեց հունվարի 12-ին: Այդ օրը վերադառնալով տուն` Պտղունք գյուղի բնակիչը հայտնաբերել էր պատուհանը բաց, իսկ տնից գողացել էին ոսկյա զարդեր ու փող: Քրեական ոստիկաններն ուսումնասիրեցին նաև այս դեպքի հանգամանքները,…
Կարդալ ավելին«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը կընդլայնվի
Արհեստական բանականության ոլորտի ապագա գիտնականի կրթական ուղին հարթելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ 2023/24 ուսումնական տարվանից իրականացվում է «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը, որի աշխարհագրությունը նախատեսվում է ընդլայնել: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է FAST հիմնադրամի և ՀՀ շուրջ 40 դպրոցների ներկայացուցիչներին, այդ թվում՝ ծրագրի շահառու 15 ավագ դպրոցների ուսուցիչներին, տնօրեններին և փոխտնօրեններին: Հանդիպմանը ընթացքում ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող դպրոցներին ներկայացվել են այս…
Կարդալ ավելինՔննարկվել է մի շարք կառույցների հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտների՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը։ Փորձագիտական եզրակացությամբ հուշարձանի կարգավիճակ կշնորհվի 9 կառույցի։ Հանձնաժողովի որոշմամբ՝ տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ է տրվել ներքոնշյալ օբյեկտներին՝ Երևանի Մ․ Բաղրամյան պողոտա 6 հասցեի բնակելի տունը (1947 թ.), Երևանի Մ․ Բաղրամյան պողոտա 9 հասցեի բնակելի տունը (1945-1950 թթ.) Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոց 2/3 հասցեի «Զեյթունցիներ» հարթաքանդակների համալիրը (1985-1986 թթ․), Արմավիրի մարզի…
Կարդալ ավելինԻնչպես Հայաստան ժամանակավոր ներմուծել անձնական օգտագործման մեքենան. ՊԵԿ
ՊԵԿ-ը ներկայացնում է, թե ինչպես Հայաստան ժամանակավոր ներմուծել ԵԱՏՄ անդամ այլ երկրում գրանցված ավտոմեքենան: Եթե անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները գրանցված են ԵԱՏՄ անդամ այլ պետության տարածքում, ապա այդ տրանսպորտային միջոցները Հայաստան ներմուծելիս չեն հայտարարագրվում։ Ինչպե՞ս ժամանակավոր ներմուծել երրորդ երկրում գրանցված ավտոմեքենան ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում, այսինքն երրորդ երկրում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը ԵԱՏՄ մաքսային տարածք, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծելիս, պետք է պարտադիր լրացնել և մաքսային մարմնին ներկայացնել ուղևորային մաքսային հայտարարագիր։ Ընդ որում՝…
Կարդալ ավելինՄոսկվան Մակրոնի միջուկային հռետորաբանությունը սպառնալիք է համարում. ՌԴ արտգործնախարար
Մոսկվան սպառնալիք է համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջուկային հռետորաբանությունը, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։ «Իհարկե, դա սպառնալիք է Ռուսաստանի հասցեին։ Եթե նա մեզ համարում է սպառնալիք, հրավիրում է եվրոպական երկրների եւ Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբների պետերի նիստ, ասում է, որ անհրաժեշտ է միջուկային զենք կիրառել, պատրաստվում է միջուկային զենք կիրառել Ռուսաստանի դեմ, դա, իհարկե, սպառնալիք է»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսում՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 5-ին դիմել է ժողովրդին՝ անդրադառնալով այնպիսի հարցերի, ինչպիսին են միջուկային զսպումը, պաշտպանության ծախսերը եւ ընդհանուր առմամբ աշխարհակարգի փոփոխությունները։ Նա հայտնել է, որ ծրագրում է հաջորդ շաբաթ Փարիզում կազմակերպել եվրոպական բանակի բոլոր հրամանատարների հանդիպումը։ Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան պետք է պատրաստ լինի այն բանին, որ «ԱՄՆ-ը այլեւս իր կողմում չի լինի»։ «Միջուկային զսպումը կարեւոր է 1964-ից ի վեր: Դա պետք է տարածվի մեր բոլոր եվրոպացի դաշնակիցների վրա»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։ Նա նաեւ կոչ է արել մեծացնել եվրոպական պաշտպանական ծախսերը՝ տարածաշրջանը «վերարդյունաբերականացնելու» համար:
Կարդալ ավելինՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 149 դեպք. գրանցվել է 13 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 19 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 5-6-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 149 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն: Մասնավորապես, բացահայտվել է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու՝ 34, թմրանյութի հայտնաբերման՝ 23, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 22, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության և հոգեկան ներգործության՝ 6-ական, անձնական ունեցվածքի գողության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական,…
Կարդալ ավելինՀայաստանը ԵՄ-ում եւ Բելգիայում պաշտպանության հարցերով կցորդ կունենա. «Սա կմեծացնի ՀՀ դիմադրողականությունը»
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 6-ի նիստում ԵՄ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդի մասին որոշում կայացրեց: Ըստ այդմ, նախատեսվում է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությանը կից պաշտպանական հարցերով կցորդին համատեղության կարգով ԵՄ-ում, ինչպես նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ նշանակել և հավատարմագրել։ Հիմնավորման մեջ նշվում է. «Եվրոպական խաղաղության գործիքի ներքո ՀՀ-ին տրամադրված աջակցությունը, ԵՄ ճգնաժամային կառավարման առաքելություններում ՀՀ մասնակցության շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը, Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության նոր օրակարգում անվտանգային և պաշտպանական բաղադրիչի զգալի ընդլայնումը…
Կարդալ ավելինՕտարերկրյա հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ պետական կրթաթոշակ՝ մասնավոր ընկերության հետ համագործակցությամբ
Օտարերկրյա հեղինակավոր բուհերում սովորելու համար ՀՀ քաղաքացիներն այսուհետ կստանան պետական կրթաթոշակ, եթե նրանք համապատասխան աջակցություն ունեն նաև ՀՀ-ում գործող մասնավոր ընկերությունների կողմից և համարվում են տվյալ ընկերության աշխատակից։ Բակալավրի կրթական ծրագրերի պարագայում կրթաթոշակը կտրամադրվի աշխարհի լավագույն բուհերի http://www.shanghairanking.com վարկանիշավորման կայքի՝ տվյալ տարվա ցանկերի առաջին 65, իսկ մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի կրթական ծրագրերի պարագայում՝ առաջին 75 բուհերի համար։ Պետության կողմից տրվող կրթաթոշակի առավելագույն չափ է սահմանվում 10 մլն ՀՀ դրամը՝ մեկ տարվա համար։ Պարտադիր պայման է նաև, որ…
Կարդալ ավելինՀամայնքային ոստիկանության առաջնային նպատակը համայնքի հետ սերտ կապի ապահովումն է(Տեսանյութ)
«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ»․ հայ պատանիները հաղթողների հնգյակում են
«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում օրերս կայացել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի համաեվրոպական ժյուրիի քվեարկությունը: Արդյունքում` Հայաստանը ներկայացնող Նարե Թովմասյանի և Հասմիկ Սիմոնյանի (քաղաք Գյումրի) «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» աշխատանքն ընդգրկվել է այս տարվա հաղթողների ցանկում (տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=11K0zl_1Ks0)։ Ամենամյա համաեվրոպական մրցույթի Հայաստանի ազգային փուլն իրականացնում է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը՝ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ։ 2025 թվականի մայիսին գյումրեցի պատանիները կմեկնեն Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաք՝ մասնակցելու մրցանակաբաշխության պաշտոնական արարողությանը:…
Կարդալ ավելին