Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը Գլենդելում․ գույնի, կտավի և նորաձևության երկխոսություն Օրեր առաջ Գլենդել քաղաքում տեղի ունեցավ «Տերյան մշակութային կենտրոն»ՀԿ հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանի «Կինը» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Երկու օր շարունակ ցուցասրահը լցված էր նկարչուհու վառ գունապնակով, ծաղիկներով, ջերմ մթնոլորտով և այցելուների մեծ հոսքով։ Լոս Անջելեսի արվեստասեր հանրությունը մեծ հետաքրքրությամբ ընդունեց Լիլիթ Մելիքյանի ստեղծագործական աշխարհը՝ նրա գունային համարձակ լուծումները, ինքնատիպ ձեռագիրը և կտորի հետ աշխատելու յուրահատուկ եղանակը։ Ցուցահանդեսում ներկայացված էին բատիկայի տեխնիկայով ստեղծված…
Կարդալ ավելինՓոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ կենտրոնական բանկի և Վրաստանի ազգային բանկի միջև
ՀՀ կենտրոնական բանկի և Վրաստանի ազգային բանկի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ֆինասական ոլորտում համագործակցության վերաբերյալ՝ նպատակ ունենալով ամրապնդել երկրների ֆինանսական համակարգերի կայունությունը, բարձրացնել ֆինանսական ոլորտի թափանցիկությունն ու կենսունակությունը, պաշտպանել ավանդատուների և ներդրողների օրինական շահերը: Հուշագիրը սահմանում է կողմերի միջև ֆինանսական ոլորտի կարգավորմանը և վերահսկողությանը վերաբերող տեղեկատվության փոխանակման կարգը, համագործակցությունը` ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորման, վերահսկողության, շուկայական վարվելակերպի և սպառողների շահերի պաշտպանության, մրցակցության, ճգնաժամերի կառավարման, վճարային համակարգերի, արժեթղթերի շուկայի, կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման, ֆինանսկան տեխնոլոգիաների, դրամավարկային քաղաքականության և…
Կարդալ ավելինՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԸ ԴԵՊԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երևանում մեկնարկել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ, Եվրոպական հանձնաժողովի «TAIEX» (Technical Assistance and Information Exchange) ծրագրի շրջանակներում կազմակերպված՝ արագ փչացող, պահպանության կարճ ժամկետ ունեցող կամ պահպանման հատուկ ռեժիմ պահանջող ապրանքների կառավարման վերաբերյալ վերապատրաստման դասընթացների երկրորոդ փուլը։ Այս տարվա հուլիսին անցկացված TAIEX-ի առաջին փորձագիտական առաքելության ընթացքում ՍԱՏՄ մասնագետները հնարավորություն ունեցան միջազգային փորձագետների հետ քննարկելու շուտ փչացող ապրանքների կառավարման, փաթեթավորման, մակնշման, պահպանման, փոխադրման և հետագծելիության ապահովման հետ կապված խնդիրները։ Այս փուլում արդեն առավել նպատակային ուղղություն…
Կարդալ ավելինԱնահիտ Մանասյանը մշտապես է ընդգծում, որ խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթություն
Խնամք իրականացնող հաստատություններում երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, մասնավորապես, բռնության կանխարգելման հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա ուշադրության կենտրոնում են։ Այդ նպատակով ՄԻՊ հաստատությունը պարբերաբար մշտադիտարկման այցեր է իրականացնում խնամք իրականացնող հաստատություններ՝ երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման վիճակը մշտադիտարկելու, առկա խնդիրները վեր հանելու և իրավասու մարմիններին համապատասխան առաջարկություններ ներկայացնելու ու խնդիրների լուծումներ պահանջելու նպատակով։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մշտապես է ընդգծում, որ բռնության դեպքերի կանխարգելման տեսանկյունից կարևոր է ոչ թե…
Կարդալ ավելինԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը Մարդու իրավունքների պաշտպանի համար առաջնահերթություն են
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Արարատի մարզում տեղակայված զորամաս, ՀՀ պաշտպանության նախարարության Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում, Ռազմական ոստիկանության բաժին, ինչպես նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ բաժին։ Այցերի նպատակն էր տեղում ուսումնասիրել զինծառայողների և զինապարտների իրավունքների ապահովման վիճակը, առկա խնդիրները և դրանց կանխարգելմանն ուղղված մեխանիզմների արդյունավետությունը։ Զորամասում հատուկ ուշադրություն է դարձվել խոշտանգումների և վատ վերաբերմունքի, ինչպես նաև բռնության ցանկացած դրսևորման կանխարգելման ու բացառման հարցերին, զինծառայողների միջև…
Կարդալ ավելին«Մաքուր սպորտը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն է». Ժաննա Անդրեասյանն ընդունել է WADA-ի ներկայացուցչին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) Եվրոպական գրասենյակի և սպորտային շարժման հետ հարաբերությունների տնօրեն Սեբաստիան Ժիլոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հակադոպինգային գործակալության գործունեությանն և մաքուր սպորտի ամրապնդմանն առնչվող հարցեր։ Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ապահովելու Հայաստանում մաքուր սպորտի սկզբունքների հետևողական ներդրումն ու զարգացումը՝ ընդգծելով, որ այս առաջնահերթությունն ամրագրված է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությամբ: Այս համատեքստում…
Կարդալ ավելինՍևանի բկ տնօրենի նկատմամբ քր գործը շարունակվում է
Սևանի ԲԿ–ի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, կատարել է իրեն վստահված խոշոր չափերի գույքի հափշտակություն, ինչպես նաև խմբի կազմում փաստաթուղթ է կեղծել: Կոմիտեից NEWS.am–ին հայտնում են, որ մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված բժշկական կենտրոնի տնօրենը 2022 թվականին աշխատանքի է ընդունել իր մտերիմ անձին,…
Կարդալ ավելինՀամայնքապետի շինարարական կազմակերպությունը շարունակում է մասնակցել և հաղթել սուբվենցիոն ծրագրերո՞ւմ
Վայք քաղաքի կենտրոնական փողոցի ասֆալտապատման աշխատանքներն իրականացրել էր համայնքի ղեկավարի շինարարական«Մավշին» ՍՊԸ-ն: Թերևս համայնքապետը այդ առիթով մշտապես պահը բաց չի թողնում և ասում է, -«թե բա 82 միլիոն դրամ էլ դեռ ես եմ ներդրել փողոցի լայնացման և բորդուրների համար» : Հիշեցնենք, որ նախկինում հրապարակվել էր հոդված, որտեղ ՝ ասվում էր Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրում կրթահամալիր կառուցելու նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը 2024 թվականի փետրվարին պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ…
Կարդալ ավելինՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 59-ամա Վրեժ Հ․-ն է, ում որպես անհետ կորած հարազատներն ու Կենտրոնականի ոստիկանները փնտրում էին։
Կարդալ ավելինՔանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջև հարաբերությունները չեն կարող նույնը լինել. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ուղիղ արձագանքել Ադրբեջանից հնչող հակահայ հայտարարություններին։ Բուն TV-ի «Երրորդ ժամկետ» հաղորդաշարի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ եթե իրենք ամեն ինչին արձագանքեն այնպես, ինչպես սովորաբար միշտ արձագանքել են, շատ արագ երկիրը կհայտնվի կոնֆլիկտի և պատերազմի հորձանուտում։ Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին` Կառավարության ղեկավարը նշել է, որ այն առաջվանը չի կարող լինել. «Քանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն կարող նույնը լինել, որովհետև ուրիշ բան է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հակամարտության…
Կարդալ ավելին








