Պաշտոնանկություն և վերանշանակումներ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

Պաշտոնանկություն և վերանշանակումներ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, որոշումներ է ստորագրել, որոնցով վերանշանակումներ և ազատում է կատարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։ Այսպիսով, նախարարի տեղակալներ Տաթևիկ Ստեփանյանը, Աննա Ժամակոչյանը և Դավիթ Խաչատրյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Կարդալ ավելին

Սյունիքի մասով շատ վտանգներ եմ տեսնում. Լևոն Տեր–Պետրոսյան

Սյունիքի մասով շատ վտանգներ եմ տեսնում. Լևոն Տեր–Պետրոսյան

Դե ուրեմն ասեք՝ Փառք քեզ Տեր Աստված։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, մատենադարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ փաշինյանը հայտարարում է, որ խաղաղությունն արդեն եկել է։ Հարցին՝ ի՞նչ վտանգներ է տեսնում Սյունիքի հետ կապված, նա կարճ արձագանքեց. «Շատ վտանգներ եմ տեսնում»։ Նշենք, որ այսօր Մատենադարանում Լևոր տեր–Պետրոսյանի 80–ամյակին նվիրված միջազգային գիտաժողով է կազմակերպվել։  

Կարդալ ավելին

Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը Փարաքարի Մշակույթի և երիտասարդության պալատում

Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը Փարաքարի Մշակույթի և երիտասարդության պալատում

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, ժամը 17։00-ից, Փարաքարի Մշակույթի և երիտասարդության պալատում, Նաիրի 40 հասցեում (Երևանից դեպի օդանավակայանի խաչմերուկից աջ)։ Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, ժամը 12։00-ին, նույն վայրից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության…

Կարդալ ավելին

Սահմանադրական փոփոխությունները Նախիջևանում․ ի՞նչ է «թույլատրված» Ալիևին և ինչո՞ւ

Սահմանադրական փոփոխությունները Նախիջևանում․ ի՞նչ է «թույլատրված» Ալիևին և ինչո՞ւ

2025 թվականի հուլիսի 8-ին Ադրբեջանի Միլլի մեջլիսում երրորդ ընթերցմամբ ընդունվել է «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» Ադրբեջանի սահմանադրական օրենքը։ Առերևույթ իրավական այս գործընթացը, որը հաջորդել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում (ՆԻՀ) 2022 թվականից սկիզբ առած կառուցվածքային և կադրային էական մի շարք փոփոխությունների, ուշագրավ է ոչ միայն Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների, վարչական փոփոխությունների տեսանկյունից, այլև՝ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային։ Կառուցվածքային և կադրային փոփոխություններ. 2020 թվականին՝ Արցախի դեմ պատերազմից հետո, Իլհամ Ալիևը ոչ միայն Ադրբեջանում, այլև Նախիջևանում իրականացրել է…

Կարդալ ավելին

Սպանվածի դին հայտնաբերվել է դաշտում. Շիրակի քրեական ու համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մուշ թաղամասի բնակիչ 63-ամյա Գարիկ Գարաքյանը մարտ ամսից բացակայում է, և ըստ տվյալի` նրան սպանել ու թաղամասի մոտակա դաշտում թաղել է որդին: Սեպտեմբերի 18-ին տեղեկությունը փոխանցվեց Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, և հետագա միջոցառումներն իրականացվեցին համատեղ: Նույն օրը` ժամը 19.40-ին, 30-ամյա որդին ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը: Ըստ նրա՝ մարտի 20-ի գիշերը տանը կենցաղային հարցերի շուրջ վեճ է ծագել իր և հոր միջև,…

Կարդալ ավելին

ՄԱԿ ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկվել են «Դպրոցական սնունդ» ծրագրի ընդլայնման հարցերը

ՄԱԿ ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկվել են «Դպրոցական սնունդ» ծրագրի ընդլայնման հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՄԱԿ- ի պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Լեյլա Մելիուին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Շնորհավորելով Լեյլա Մելիուին նշանակման կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է ՊՀԾ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, շեշտել ձեռքբերված շոշափելի արդյունքները և ընդգծել ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։ Նախարարը ներկայացրել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքը՝ նշելով, որ 2023 թվականի հուլիսից դրա կառավարումն ամբողջությամբ…

Կարդալ ավելին

Հայտնաբերվել է 458 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հայտնաբերվել է 458 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Սեպտեմբերի 15-ից 22-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5533 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 162 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 211 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 242 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 12, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 1258, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 24, վարելու ընթացքում ծխելու՝ 565, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 401, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 370 և 1769 այլ իրավախախտում։ 144 մեքենա…

Կարդալ ավելին

ԵՄ-ՀՀ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԵՄ-ՀՀ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում՝ այսօր հանդիպել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանը և ԵՄ ավագ փորձագետներ՝ Ալբերտո Մանտովանին,Արիանո Դոմինիկեն, ինչպես նաև ավագ փորձագետ Մելինե Բեգլարյանը, որոնք քննարկել են Հայաստանի սննդամթերքի անվտանգության համակարգի բարելավմանը և ԵՄ չափանիշներին համապատասխանեցմանն առնչվող հարցեր։ Նկատի ունենալով, որ շուկայում էկոլոգիական և օրգանական արտադրանքների ի հայտ գալը նոր մարտահրավերներ է ստեղծում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար, նրանք կարևորել…

Կարդալ ավելին

Բարձր տոկոսադրույքով դոլարային պարտատոմսեր Ամիօ բանկից

Բարձր տոկոսադրույքով դոլարային պարտատոմսեր Ամիօ բանկից

Ամիօ բանկն առաջարկում է նոր ներդրումային հնարավորություն. դոլարային պարտատոմսեր՝ 5.75% տարեկան արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ: Այս առաջարկը կապահովի ձեր գումարների անվտանգությունը՝ ստեղծելով կանոնավոր եռամսյակային եկամուտ ստանալու հնարավորություն: Տեղաբաշխվող պարտատոմսերի պայմաններն են.  Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 5.75%  Տեղաբաշխման ծավալը՝ 5,000,000 ԱՄՆ դոլար  Անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար  Քանակը՝ 50,000 հատ  Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս  Արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ 3 ամիս  Մարման օրը՝ 2027թ. դեկտեմբերի 11 Տեղաբաշխումը սկսվել է 2025թ. սեպտեմբերի 11-ից և…

Կարդալ ավելին

Չինաստանի հարավում մեկ շաբաթվա ընթացքում չիկունգունյա տենդի ավելի քան 2400 դեպք է հայտնաբերվել

Չինաստանի հարավում մեկ շաբաթվա ընթացքում չիկունգունյա տենդի ավելի քան 2400 դեպք է հայտնաբերվել

Չինաստանի առողջապահության պաշտոնյաները սեպտեմբերի 14-ից 20-ը Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում չիկունգունյա տենդի 2426 դեպք են հայտնաբերել, ըստ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման տարածաշրջանային կենտրոնի։ Բռնկման էպիկենտրոն է դարձել Ցզյանմեն քաղաքը՝ 2238 դեպքով։ Քաղաքային իշխանությունները չիկունգունյա տենդի դեմ հայտարարել են 3-րդ մակարդակի հանրային առողջապահության արձագանք։ Չինաստանն ունի չորս մակարդակի հանրային առողջապահության արձագանքման համակարգ, որտեղ 1-ին մակարդակը ամենաբարձրն է։ 3-րդ մակարդակը (համեմատաբար բարձր) սահմանվում է, երբ բռնկում է տեղի ունենում քաղաքի մակարդակով։ Անցյալ շաբաթ Գուանդուն նահանգում չիկունգունյա վարակի…

Կարդալ ավելին
1 76 77 78 79 80 827