Նոյեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Միացյալ Թագավորությունում: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Կայանալու է ՀՀ և ՄԹ ԱԳ նախարարների հանդիպումը, ինչպես նաև ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստը։ Այցի ընթացքում նախատեսված են նաև այլ քննարկումներ և միջոցառումներ: ՀՀ ԱԳ նախարարը մայիսին Երևանում ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ մամուլի ասուլիսին ընդգծել էր. «Կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ազդարարված ռազմավարական երկխոսության մեկնարկը: Մենք արժևորում ենք Հայաստանի և ՄԹ…
Կարդալ ավելինԷրդողան. Թուրքիայում դատական ճգնաժամը լուծելու համար օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի հայտարարել է, որ խորհրդարանը կարող է օրենսդրական ուղղում ընդունել դատական ճգնաժամը լուծելու համար, որը բխում է երկրի երկու բարձրագույն դատարանների միջև աննախադեպ բախումից, հայտնում է Reuters-ը։ Դատարանների միջև աննախադեպ առճակատումն այս շաբաթ օրենքի գերակայության շուրջ բանավեճ առաջացրեց, երբ Վճռաբեկ դատարանը մերժեց կատարել Սահմանադրական դատարանի որոշումը բանտարկված պատգամավորի նկատմամբ և քրեական գործ հարուցեց Գերագույն դատարանի դատավորների դեմ: «Դժվար չէ իրավաբանական միջոցներ ձեռնարկել (Սահմանադրական դատարան) անհատական բողոքների վերաբերյալ, – Սաուդյան Արաբիայից…
Կարդալ ավելինԱրցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանության հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 8 թանգարան
Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանության հետեւանքով ամբողջությամբ կամ մասնակի Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 8 թանգարան: Հայտնում են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդից: 2020 թվականի պատերզամի հետեւանքով Արցախի բռնազավթված տարածքներում՝ Շուշիում եւ Հադրութի շրջաններում Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել եւս 10 թանգարան` 17070 ցուցանմուշներով եւ արվեստի գործերի 8 հավաքածու՝ 1077 ցուցանմուշներով:
Կարդալ ավելինԶԼՄ-ներ. Նաթանյահուն զգուշացրել է իր նախարարներին՝ կշռադատել պատերազմի մասին ելույթների յուրաքանչյուր բառը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն նախարարներին զգուշացնում է պատերազմի մասին հրապարակային ելույթներում կշռադատել յուրաքանչյուր բառը, հայտնում է Times of Israel-ը։ «Յուրաքանչյուր բառ իմաստ ունի, երբ խոսքը վերաբերում է դիվանագիտությանը: Եթե չգիտեք, մի խոսեք»,- հայտարարել է նա կառավարության նիստի ժամանակ, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները: Իսրայելի վարչապետը ենթադրաբար նկատի ունի գյուղատնտեսության նախարար Ավի Դիխտերի և ժառանգության նախարար Ամիխայ Էլիյահուի վերջին շաբաթների ընթացքում Գազայի հատված Իսրայելի ներխուժման մասին հայտարարությունները։ Դիխտերն ասել էր, որ պատերազմը «Գազայում աղետի» պատճառ է…
Կարդալ ավելին«Մայր Հայաստան» դաշինքի ավագանու անդամը հրաժարվել է մանդատից
«Մայր Հայաստան» դաշինքի ավագանու թեկնածուն Թաթուլ Պետրոսյանը հրաժարվել է մանդատից։ Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Հարգելի՛ հայրենակիցներ, «Մայր Հայաստան» դաշինքի կազմում մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին՝ ստացել եմ Երևանի ավագանու մանդատ: Տեղեկացնում եմ ձեզ, որ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հետ քննարկումների արդյունքում որոշել ենք, որ մեր հռչակած քաղաքական նպատակներին հասնելու համար իմ գործունեությունն առավել արդյունավետ կլինի ոչ ավագանու կազմում, քանզի աշխատանքի որոշակի բաժանում է լինելու: Այդ իսկ պատճառով հրաժարվում եմ ավագանու մանդատից: «Մայր…
Կարդալ ավելինՉարենցավանի գետնանցումը «բանտիկով» նվիրո՞ւմ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 10 –ին տեղի ունեցավ Չարենցավան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի թիվ 3 հերթական նիստը, ու քանի –որ այդ օրը նշվում էր նաև ՏԻՄ ձևավորման 27 –րդ ամյակը ՝ համայնքի ղեկավար Շահգալդյանն մեկնել էր միջոցառման, իսկ վարչական ղեկավարները պատահաբար՝ թե ոչ նույնպես ներկա չէին նիստին: Հակոբ Շահգալդյանի փոխարեն ավագանու նիստը բացեց և վարեց առաջին տեղակալ Սևակ Վարդանյանը: Նիստն անցավ լարված մթնոլորտում: Օրակարգում ընդգրկված էր 7 հարցեր, սակայն անհամաձայնությունը մեծ էր առաջարկվող հարցերի և դրանից բխող խնդիրների…
Կարդալ ավելինՍԱՏՄ-ում ի՞նչ է քննարկվել ձկնամթերք արտահանողների հետ
ՍԱՏՄ պաշտոնական էջից տեղեկանում ենք , որ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալը հանդիպել է ձուկ-ձկնամթերքի արտահանմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ Ձկան արտահանման ոլորտում առկա խնդիրների քննարկման նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել համապատասխան գործունեությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները:Բացի այդ Քննարկվել են ձկան արտահանման գործընթացներին ու փաստաթղթաշրջանառությանը, մասնավորապես՝ նմուշառման անասնաբուժական ենթահսկման բեռների համար տրվող ձև 8 համապատասխանության տեղեկանքի տրամադրման գործընթացին, հանգստյան օրերին արտահանման կազմակերպմանն վերաբերող և այլ հարցեր։ Շեշտելով, որ ձկնարդյունաբերությունն այսօր Հայաստանի տնտեսության կայացած…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանը մեկնում է Փարիզ՝ մասնակցելու «Փարիզի խաղաղության համաժողով 2023»-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Փարիզ։ Նա մասնակցելու է «Փարիզի խաղաղության համաժողով 2023»–ին։ Տեղեկությունը հրապարակված է համաժողովի պաշտոնական կայքէջում։ Այն անցկացվելու է նոյեմբերի 10-11-ը։ Համաժողովի բանախոսներն են լինելու` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Փարիզի «Խաղաղության համաժողովի» նախագահ Անխել Գուրիան և մի շարք այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Բանախոսների թվում ընդգրկված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում. լեռներում թաց ձյուն կտեղա
Նոյեմբերի 10-ին մարզերի մեծ մասում օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ՝ լեռներում տեղ-տեղ թաց ձյան տեսքով։ Օդերեւութաբանները ցերեկվա ժամերին կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ 14-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կիջնի 4-6 աստիճանով, բայց արդեն հանգստյան օրերին նորից փոքր-ինչ կբարձրանա։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +14+16։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +7+11, Կոտայքի լեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +6+9, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +4+7,…
Կարդալ ավելինԴոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 9-ին, կազմել է 402.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 430.34 դրամ (աճել է 0.86 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494.33 դրամ (աճել է 0.97 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-403 դրամով, վաճառվում է 406-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 421-428 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելին