Արևմտյան Նեղոսի տենդից Հայաստանում մահացել է 4 անձ

Արևմտյան Նեղոսի տենդից Հայաստանում մահացել է 4 անձ։ Այդ մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից։ Հաղորդվում է՝ լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 128 է։

Հիշեցնենք, որ «Արևմտյան Նեղոս»-ը փոխանցվում է մոծակների միջոցով, մարդուց մարդուն չի փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։

 

Spread the love