Արարատյան դաշտում, Վայոց ձորում, Սյունիքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է լինելու

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հուլիսի 7-8-ը Արարատյան դաշտում, Վայոց ձորում, Սյունիքում սպասվում է նորմայից բարձր: Այդ մասին հայտնում են ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Կարդալ ավելին

Ամիսներ շարունակ Ադրբեջանը լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ. Նիկոլ Փաշինյան

Ամիսներ շարունակ Ադրբեջանը լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ. Նիկոլ Փաշինյան

Ամիսներ շարունակ Ադրբեջանը լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ: Այս  մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ամիսներ շարունակ Ադրբեջանը լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դե, որը պաշտոնապես և հրապարակայնորեն բարձրաձայնում է իր հասցեական գնահատականներն ու մտահոգությունները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի անօրինական գործողությունների վերաբերյալ»,- գրել է նա։

Կարդալ ավելին

2023 թ. հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 12.2 տոկոս աճ. ՀՀ ֆինանսների նախարար

2023 թ. հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 12.2 տոկոս աճ. ՀՀ ֆինանսների նախարար

2023 թվականի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 12.2 տոկոս աճ: Տնտեսական ակտիվության աճը հիմնականում պայմանավորված էր ծառայությունների աճով. նպաստումը` 6.6 տոկոսային կետ: Տնտեսության մյուս ճյուղերի աճերը եւս նպաստել են տնտեսական ակտիվությանը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 7-ի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով 2023 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը: Ըստ Ֆինանսների նախարարի՝ 2023 թվականի առաջին…

Կարդալ ավելին

Առաջարկվող օրենսդրական նախաձեռնությամբ հնարավոր կլինի առավել արդյունավետ պայքարել խաղամոլության աճի դեմ

Առաջարկվող օրենսդրական նախաձեռնությամբ հնարավոր կլինի առավել արդյունավետ պայքարել խաղամոլության աճի դեմ

Մեր օրերում խաղամոլության տարածումը շարունակվում է, եւ խաղամոլությամբ տարված մարդիկ անընդհատ ինչ-որ նոր եղանակներ են փնտրում խաղալու համար: Նախորդ օրենսդրական կարգավորումներից մեկով անկանխիկ եղանակով, այսինքն` բանկային հաշիվների միջոցով, խաղադրույք իրականացնելու հնարավորություն էր տրվել, որով կապահովվեր որոշակի թափանցիկություն գործընթացների համար: Սակայն պարզվել է, որ որոշակի խեղաթյուրումներ կան: Այս մասին ասել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը: Պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում…

Կարդալ ավելին

Քննարկվել է ԱԺ բյուջետային գրասենյակի հաշվետվությունը 2023 թ. երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ

Քննարկվել է ԱԺ բյուջետային գրասենյակի հաշվետվությունը 2023 թ. երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 7-ի արտահերթ նիստում քննարկել եւ ի գիտություն է ընդունել ԱԺ բյուջետային գրասենյակի 2023 թվականի երկրորդ եռամսյակի հաշվետվությունը՝ կատարած աշխատանքների վերաբերյալ: Ըստ Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Աշոտ Եղիազարյանի՝ 2023 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում ստացվել է 10 հարցում, որից 2-ը՝ պատգամավորական, 8-ը՝ մշտական հանձնաժողովներից: Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակի ընթացքում ստացվել է 36 հարցում, որից 13-ը՝ պատգամավորական, 23-ը՝ մշտական հանձնաժողովներից: Ստացված հարցումների հիման վրա պատրաստվել եւ Ազգային…

Կարդալ ավելին

Արցախի ԱԺ բոլոր 5 խմբակցությունները ողջունում են «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը. հայտարարություն

Արցախի ԱԺ բոլոր 5 խմբակցությունները ողջունում են «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը. հայտարարություն

Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» ու «Արցախի ժողովրդավարական» խմբակցությունները «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնության մասին հայտարարությամբ են հանդես եկել։ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ողջունում են «Համախմբում» շարժման «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը և մաղթում հաջողություններ։ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կացության շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակում այդ օրենսդրական նախաձեռնությունը կոչված է կանխելու Արցախի ժողովրդի հավաքական կամքի դրսևորման անբեկանելի իրողությունը շրջանցելու որևէ նկրտում։ Այն երաշխավորում է հայ մարդուն իր երկրի ճակատագրական հարցերի լուծմանն անմիջական…

Կարդալ ավելին

Անձնագրային բաժանմունքները կաշխատեն նաև շաբաթ օրերին. ՆԳՆ

Անձնագրային բաժանմունքները կաշխատեն նաև շաբաթ օրերին. ՆԳՆ

Հաշվի առնելով վերջին շրջանում քաղաքացիների մեծ հոսքն ու հերթերի ծավալների աճը՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային ստորաբաժանումներում աշխատանքները պատշաճ կազմակերպելու և դիմողներին որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով որոշվել է հուլիսի 8-ից աշխատանքային հայտարարել նաև շաբաթ օրերը: Այս մասին  տեղեկացնում է ՆԳՆ-ից: «Քաղաքացիները կսպասարկվեն սովորական աշխատանքային ռեժիմով: Սպասարկման ընթացքում առաջացող խնդիրների առնչությամբ խնդրում ենք կապ հաստատել ՄՔԾ թեժ գծով՝ 010 370264 կամ զանգահարել 1-02: Արդեն իսկ էլեկտրոնային հերթագրման կարգ է գործում Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի և Մաշտոցի…

Կարդալ ավելին

«Ախպեր, կազարմեն սաղ կրակ են». կացարանում հրդեհի պահին զինվորները հեռախոսազրույց են ունեցել, կա ձայնագրություն

«Ախպեր, կազարմեն սաղ կրակ են». կացարանում հրդեհի պահին զինվորները հեռախոսազրույց են ունեցել, կա ձայնագրություն

Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործով տուժող ճանաչված զոհվածների ծնողները նոր հանգամանքներ են բացահայտել իրենց զավակների մահվան դեպքի մասին: NEWS.am-ին զոհված զինծառայող Արամ Մանուկյանի պապը՝ Արտյոմ Գրիգորյանը, պատմեց, որ իր թոռան հեռախոսով օրվա հերթապահ Ռադիկը եւ վաշտի հրամանատար Գոռ Մարգարյանը հեռախոսազրույց են ունեցել դեպքից 20 րոպե անց: Ծնողների ձեռքի տակ է հայտնվել այդ հեռախոսազրույցի ձայնագրությունը. «-Ախպեր, սաղ տղերքը, պառաժ ենք, հիմա 5 հոգի ենք դուրսը, սաղ տղերքը ներսն են մնացել: -(Գոռ) Ո՞վ ա պատասխանատուն…

Կարդալ ավելին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միացել է Զինվորի տան` «Հայաստան 301» նախագծին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միացել է Զինվորի տան` «Հայաստան 301» նախագծին

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը և Կորպորատիվ կենտրոնի տնօրեն Ազամատ Խակույը վերջերս այցելել են Զինվորի տուն «Հայաստան 301» ծրագրի շրջանակում Բանկի աջակցությունն ու երախտագիտության խոսքերն արտահայտելու հայրենիքի պաշտպաններին: Բանկի ներկայացուցիչները վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել շենքում, ծանոթացել պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինվորների հետ, նրանց բուժման գործընթացին և առօրյային։ Գ. Թառումյանը, «Հայաստան 301» ծրագրի շահառուի հետ ապակյա բեկոր ավելացնելով Մարտիրոս Սարյանի՝ 100 տարի առաջ վրձնած «Հայաստան» կտավի կրկնօրինակի վրա, համալրել է…

Կարդալ ավելին

Հայտնի է՝ որ հարցերի շուրջ դեռ համաձայնության չեն եկել Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում. Aysor.am

Հայտնի է՝ որ հարցերի շուրջ դեռ համաձայնության չեն եկել Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում. Aysor.am

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Aysor.am-ին հայտնել է, թե որ հարցերի շուրջ հետագա քննարկման անհրաժեշտություն կա Հայաստանի եւ Ադրբեջանի վաշինգտոնյան բանակցություններից հետո: «Այդ հոդվածներն են սահմանազատման գործընթացը, զորքերի հետքաշում, միջազգային մեխանիզմի ձևավորում»,-տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակը։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ում ընթացող բանակցությունների ժամանակ Միրզոյանն ու Բայրամովը համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։ «Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի…

Կարդալ ավելին
1 437 438 439 440 441 640