Դոլարն ու եվրոն թանկացել են

Դոլարն ու եվրոն թանկացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 9-ին, կազմել է 402.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 430.34 դրամ (աճել է 0.86 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494.33 դրամ (աճել է 0.97 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-403 դրամով, վաճառվում է 406-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 421-428 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Զախարովան մեկնաբանել է ԱՊՀ Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին Արմեն Գրիգորյանի բացակայությունը

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սկզբում պատրաստվում էր մասնակցել ԱՊՀ Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին, սակայն հետո հրաժարվեց ժամանակացույցի փոփոխության պատճառով։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք ավելի ուշ տեսանք, որ նա Երեւանում ընդունեց Հարավային Կովկասի հարցերով պետդեպարտամենտի ավագ խորհրդականին։ Միևնույն ժամանակ, Հայաստանը ներկայացնում էր ՌԴ-ում իր դեսպանը և ընդհանուր առմամբ մասնակցում էր հանդիպմանը»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ կոնկրետ միջոցառման մասնակցության մակարդակը որոշում է ինքը՝ պետությունը։

Կարդալ ավելին

ՌԴ ԱԳՆ-ն «ցնցված է Իսրայելի դեսպանի հայտարարություններից»

ՌԴ ԱԳՆ-ն «ցնցված է Իսրայելի դեսպանի հայտարարություններից»

Հայտարարությունները, թե Գազայի հատվածից ռուսների մեկնումը համակարգելու համար կարող է պահանջվել երկու շաբաթ, ցնցող են։ Ռուսական կողմից տարհանման համար ամեն ինչ պատրաստ է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «Վեդոմոստի»-ն։ «Մենք իսկապես ցնցված էինք՝ լսելով երեկ Մոսկվայում Իսրայելի դեսպանի հայտարարությունը, որ ռուսական ցուցակների համաձայնեցման համար կարող է պահանջվել մինչև երկու շաբաթ: Այս տրամաբանությունը, իհարկե, անընդունելի է»,- ասել է նա ճեպազրույցում։ Ըստ ներկայացուցչի՝ ռուսական կողմից ամեն ինչ պատրաստ է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների քաղաքացիների տարհանման համար։ «Մենք չենք կարող հասկանալ, թե ինչու այս…

Կարդալ ավելին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բրյուսել

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բրյուսել

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բրյուսել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Անվտանգության խորհուրդի տարածած հաղորդագրությունից: «ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել, որտեղ նոյեմբերի 10-ին կմասնակցի «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողով»-ին: Այցի ընթացքում ԱԽ քարտուղարը մի շարք աշխատանքային հանդիպումներ կունենա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին

Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի նախագահ Էրդողանը Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր հաղորդակցության գրասենյակի, Էրդողանը և Ռաիսին քննարկել են Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը և դրա լուծման համար անհրաժեշտ քայլերը, Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ նախագահ Էրդողանը հայտարարել…

Կարդալ ավելին

Պեմզաշենի սպանության գործով մեղադրյալների կալանքը 3 ամսով երկարացվեց. հաջորդ նիստը կլինի 2024-ին

Պեմզաշենի սպանության գործով մեղադրյալների կալանքը 3 ամսով երկարացվեց. հաջորդ նիստը կլինի 2024-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ բավարարեց Պեմզաշենի սարսափելի սպանության գործով հանրային մեղադրողի՝ խափանման միջոց կալանքը երկարացնելու միջնորդությունը։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ մեղադրյալների խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացվեց երեք ամսով՝ 2024 թվականի փետրվարի 11-ը։ Դատարանը մերժեց մեղադրյալների պաշտպանների՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները։ Տուժողի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը խնդրեց հետաձգել,  որպեսզի տուժող կողմը գույքային պահանջը գրավոր ներկայացնելու հնարավորություն ունենա։ Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց 2024թ. հունվարի 18-ին, քանի որ դատարանը դեկտեմբերին…

Կարդալ ավելին

Գազայի հատվածում ակտիվորեն տարածվում են քոսը, ջրծաղիկը և այլ վարակիչ հիվանդությունները. ԱՀԿ

Գազայի հատվածում ակտիվորեն տարածվում են քոսը, ջրծաղիկը և այլ վարակիչ հիվանդությունները. ԱՀԿ

Գազայի հատվածում հիվանդությունների տարածման վտանգը կտրուկ աճում է առողջապահական հաստատությունների, ջրամատակարարման և սանիտարական պայմանների վատթարացման պատճառով։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարության մեջ։ Քանի որ Գազայի հատվածում մահերի և վիրավորների թիվը շարունակում է աճել՝ իսրայելական ռմբակոծությունների, ծանր գերբնակեցման և առողջապահական համակարգի փլուզման հետևանքով, ջրի և սանիտարական համակարգերը լրացուցիչ սպառնալիքներ են ներկայացնում վարակիչ հիվանդությունների արագ տարածման համար: Բակտերիալ վարակների տարածման ռիսկը զգալիորեն աճել է, հաղորդում է WAFA-ն։ Հիվանդությունների ներկայիս միտումները շատ տագնապալի են: Հոկտեմբերի…

Կարդալ ավելին

ՈՒ՞Մ Է ԱՋԱԿՑՈՒՄ ԲԱՐԵՐԱՐ ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ . ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ.

ՈՒ՞Մ Է ԱՋԱԿՑՈՒՄ ԲԱՐԵՐԱՐ ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ . ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ.

Ինչպես հայտնի է վերջին շրջանում  կարատեի տարբեր վարկածների Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում ՀՀ  կարատեի միությունը տարիներ շարունակ մեր երկիրը ներկայացրել է՝ բարձր նվաճումներ ու հաղթանակներ գրանցելով։ Սույն թվականի նոյեմբեր  10-12-ը  միությունը պատրաստվում է մասնակցել Կիպրոսում կայանալիք Աշխարհի կոնտինենտալ գավաթին։ Կարեն Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել միությանը՝ ինչպես այս, այնպես էլ՝ հետագա մրցումներին։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի Հայաստանի կարատեի միությունը աշխարհի տարբեր երկրներում մշտապես լուրջ մրցաշարերի է մասնակցում եւ պատվով է ներկայացնում Հայաստանը։ Միության  մարզիկները շատ պատրաստված…

Կարդալ ավելին

Հնաբերդը երկրորդ տունն է դարձել Արցախից տեղահանված Հովսեփավանի գյուղացիների համար. բացառիկ հարցազրույց տեղահանվածների հետ. (ֆոտոշարք)

Հնաբերդը երկրորդ տունն է դարձել Արցախից տեղահանված Հովսեփավանի գյուղացիների համար. բացառիկ հարցազրույց տեղահանվածների հետ. (ֆոտոշարք)

Արարատի մարզի Հնաբերդ բնակավայրը (համայնք) Արտաշատի տարածաշրջանի փոքր բնակավայրերից է , որն ունի շուրջ 700 բնակիչներ:Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժի սանձազերծած պատերազմի հետևանքով հազարավոր  բռնի տեղահանված արցախցիներ հատեցին Հայաստանի սահմանը, Արտաշատի տարածաշրջանի և պատմական Դվին մայրաքաղաքի  շուրջը ծվարած Հնաբերդը հյուրընկալեց հարյուրավոր արցախահայերի: Ինչպես հետագայում պարզ դարձավ տեղահանվածներն   իրենց   ազատ են զգում այս գյուղում: Համայնքապետն իր   անձնական և ընկերական միջոցներով միաժամանակ պետական աջակցության ծրագրերին զուգահեռ  անհրաժեշտ բոլոր միջոցներով  ապահովել է  բռնագաղթածներին:  Հարևան գյուղացիները  կատակելով ասում են (գյուղը…

Կարդալ ավելին

Բոլորի համար անսպասելի փակվեց Մաթևոս Ասատրյանի կյանքի վերջին էջը. ՔՊ ցավակցությունը

Բոլորի համար անսպասելի փակվեց Մաթևոս Ասատրյանի կյանքի վերջին էջը. ՔՊ ցավակցությունը

Չնայած երիտասարդ տարիքին՝ Մաթևոս Ասատրյանն ապրեց, արարեց, կարողացավ հաստատուն տեղ ունենալ խորհրդարանական հարթակում։ Այդ մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական էջում: «Պատգամավորն իր ներուժն ու գիտելիքները ծառայեցրեց ՀՀ-ի բարօրությանը, ընտրողների ու հարազատ մարզի խնդիրների լուծմանը։ Բոլորի համար անսպասելի փակվեց նրա կյանքի վերջին էջը»,- նշված է գրառման մեջ: Նշենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը հանկրծամահ է եղել նոյեմբերի 6-ին: Նա 38 տարեկան էր:

Կարդալ ավելին
1 384 385 386 387 388 643