Այս տարի լավ արդյունքներ ենք գրանցել քոլեջների ընդունելության մասով. Ուսանողների թիվն ավելացել է 700-ով. նախարար

Մենք այս տարի բավական լավ արդյունքներ ենք գրանցել քոլեջների ընդունելության մասով: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այդ հանգամանքը շատ ուրախացնող է. արհեստագործական կրթական ծրագրերով այս տարի ընդունելության արդյունքներով ունենք 3862 ուսանող: Նախորդ տարի  ունեցել ենք 3106-ը: Նախորդ տարի կրթաթոշակի նոր չափ սահմանվեց ՄԿՈՒ հաստատություններում՝ ամսական 50 հազար դրամի չափով: Դրանք արդյունաբերության, շինարարության եւ գյուղատնտեսության ոլորտի մասնագիտություններն էին:  Մեր արդեն երկրորդ տարվա ընդունելությունը ցույց է տալիս, որ դիմորդներն արձագանքում են այս քաղաքականությանը»,-ասաց նախարարը:

Spread the love