Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» զբոսայգում գործող կիսաբացօթյա սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ: Հայտնում է shamshyan.com-ը: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Նշված վայրից օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը 3 հոգու նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել…
Կարդալ ավելինԱՄՆ-ն Իսրայելին կոչ է արել հստակ ձեւակերպել Գազա ցամաքային ներխուժման իր նպատակները. CNN
ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները Իսրայելին կոչ են արել հստակ ձեւակերպել իր նպատակները, եթե նա սկսի ցամաքային ներխուժումը Գազա՝ նախազգուշացնելով երկարատեւ օկուպացիայից եւ հատուկ շեշտադրելով խաղաղ բնակչության շրջանում զոհերի անթույլատրելիությունը, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին Արեւմուտքում եւ ԱՄՆ-ում։ Աղբյուրների խոսքով՝ իսրայելցի գործընկերների հետ մասնավոր զրույցներում արեւմտյան պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները չեն փորձել համոզել Իսրայելին, որ Գազա չմտցնի ցամաքային զորքեր։ Նրանք ընդգծել են, որ Իսրայելը պետք է ունենա հստակ նպատակներ, երբ խոսքը վերաբերում է ՀԱՄԱՍ-ին դուրս…
Կարդալ ավելինՍոցապ նախարարի տեղակալը ՄԱԿ համաժողովին խոսել է արցախահայերի բռնի տեղահանումից
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, որպես հայկական կողմի պատվիրակության ղեկավար, մասնակցել է Ժնևում անցկացված ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման միջազգային համաժողովին։ Հայտնում են ԱՍՀ նախարարությունից։ Միջոցառմանը ներկա են եղել տարբեր երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, այլ մասնակիցներ՝ ավելի քան 200 երկրից։ Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում եղել են նաև Առողջապահության նախարարության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, պատգամավոր Արսեն Թորոսյանը, ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, «Ամերիա»…
Կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հունաստանի դեսպանին
Հոկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Խրիստոս Արսենյուին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Խրիստոս Արսենյուին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ գործունեության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Կարդալ ավելինԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ.ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՎՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ.(ֆոտոշարք)
Ինչպես տեղեկացանք «Աստղիկ»բկ-ն հերթական հաջողություններն ու ձեռքբերումներն է արձանագրել ինչպես կենտրոնի գործունեությունը ընդլայնելու մարզային կենտրոններ բացելու ծրագրերում այնպես էլ գնահատվել է տարբեր չափորոշիչներով գնահատող կազմակերպությունների կողմից:Մասնավորապես բժշկական կենտրոնի պաշտոնական էջից տեղեկանում ենք , որ օրեր առաջ Փարիզի թագավորական պալատում կայացավ «ՈՐԱԿԻ ՆՇԱՆ.ՓԱՐԻԶ 2023» միջազգային մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխության շրջանակներում «ՈՐԱԿԻ ՆՇԱՆ.ՓԱՐԻԶ 2023» պատվավոր մրցանակի արժանացան Հայաստանում և Ֆրանսիայում մեծ ավանդ ունեցող բժիշկներ, ինչպես նաև առողջապահության ոլորտում հաստատուն տեղ ունեցող բուժ. հաստատություններ:ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ անվանակարգում…
Կարդալ ավելինԱրտոնյալ և մատչելի հիփոթեքային վարկեր զինծառայողներին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միացել է զինծառայողներին բնակարանի, բնակելի տան ձեռքբերման կամ կառուցապատման նպատակով հիփոթեքային վարկերի տրամադրման պետական աջակցության ծրագրին ինչպես կառուցապատողից, այնպես էլ երկրորդային շուկայից: Ծրագրի շրջանակում ՀՀ ՊՆ կողմից ծրագրի շահառու մասնակիցներին առաջարկվում է հիփոթեքային վարկ` 11% (կառուցապատողից) և 13% (երկրորդային շուկայից) հաստատուն տոկոսադրույքով, որից 5%-ը սուբսիդավորվում է ՀՀ կառավարության կողմից, 10-ից 20 տարի մարման ժամկետով, 1 000 000-ից 25 650 000 դրամ գումարի չափով, ընդ որում` գույքի ձեռք բերման արժեքի սահմանափակում առկա չէ (կառուցապատողից ձեռք…
Կարդալ ավելինՎԵՐԻՆ ԴՎԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՎ ՍՊԱՍՎՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ , ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՎՅԱՉԵՍԼԱՎ ՅԱԿՈՎԼԵՎԻ ՀԵՏ
ՏԻՄ ղեկավարի ընտրություններ են սպասվում հոկտեմբերի 29-ին հանրապետության, ազգային փոքրամասնություն ձևավորված ասորական երկու` Արզնիում և Վերին Դվին համայնքներում: Արարատի մարզի Վերին Դվին համայնքն ասորական հավաքական միավորված գյուղ է, որն ունի իր զարգացած ենթակառուցվածքները և ծրագրային հեռանկարները կախված առաջիկա ընտրության արդյուքներով պայմանավորված:Գյուղի զարգացման ի՞նչպիսի ծրագրեր ունեն թեկնածուները մենք փորձեցինք այս անգամ հանդիպել Վերին Դվինում առաջադրված թեկնածուներից ՎՅԱՉԵՍԼԱՎ ՅԱԿՈՎԼԵՎԻ հետ: -Պարոն Յակովլեվ ներկայցրեք Ձեր ինքնաառաջադրման պատճառները և համայնքի զարգացման հետ կապված՝ ծրագրերը: -1827-28 թվականներից հիմանադրվել է ասորական…
Կարդալ ավելինԲռնի տեղահանված ավելի քան 3000 անձ ՀՀ–ից արդեն դուրս է եկել. Կոչ ենք անում չդիտարկել արտագաղթելու տարբերակը. Փաշինյան
Այսօրվա դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ դուրս է եկել ՀՀ-ից: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Չեմ ուզում հետևություններ անել այս թեմայի հետ կապված, գուցե նրանցից շատերը գնում են իրենց ազգականներին տեսնելու, մի քիչ ժամանակ անցկացնելու, և ես հույս ունեմ, որ շատ հստակ ենք մենք այդ ուղերձը տալիս, և նաև կոչ եմ անում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին, որպես առաջնային պլան, ունենալ ՀՀ-ում մնալը:…
Կարդալ ավելինԱՐԶՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ , ՍՊԱՍՎՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. ԱԼԵՔՍԱՐԴՐ ՄԻՐԶՈԵՎԻ ՀԵՏ
ՏԻՄ ղեկավարի ընտրություններ են սպասվում հոկտեմբերի 29-ին հանրապետության, ազգային փոքրամասնություն ձևավորված ասորական երկու՝ Արզնիում և Վերին Դվին համայնքներում: Արզնիում սպասվում են թեժ ընտրություններ, ընտրապայքարի են դուրս եկել 5 թեկնածուներ, նրանցից ոմանք ջանք չեն խնայում մյուսների անունը (սևացնելու գործում) , սակայն այս ֆոնին ինչպես ասում են արզնու բնակիչներից ոմանք ամենահամեստ ու համայնքային նշանակության աշխատանքներ կատարած թեկնածուն դեռևս գործող համայնքապետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԻՐԶՈԵՎՆ Է: Progressarmenia.com եվ ԶՐՈՒՅՑ –ը այցելել է Արզնի, որտեղ զրուցեցինք առաջադրված թեկնածուներից գործող համայնքապետ, Հայկական…
Կարդալ ավելինՊուտինը Ռուսաստանում մրցակիցներ չունի, եւ ունենալ էլ չի կարող. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում մրցակիցներ չունի, եւ ունենալ էլ չի կարող։ Լրագրողներին այսպիսի կարծիք է հայտնել պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։ «Մենք քանիցս ասել ենք, որ Պուտինն, անշուշտ, թիվ մեկ քաղաքական ու պետական գործիչն է մեր երկրում։ Իմ անձնական կարծիքն է, թեեւ ես հազիվ թե իրավունք ունեմ արտահայտել այն, բայց, կանոնները խախտելով, կարող եմ ասել, որ նա ներկա պահին մրցակիցներ չունի եւ ունենալ էլ չի կարող Ռուսաստանի Դաշնությունում»,- ասել է…
Կարդալ ավելին