Հայաստանում ջրօգտագործող ընկերությունները, որոնք գործում են Արարատյան դաշտում, պետք է ներդնեն ջրի շրջանառման փակ համակարգեր։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, Ջրային օրենսգրքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, նոյեմբերի 21-ին ասել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Նրա խոսքով, այս միջոցը անհրաժեշտ է այն աղետալի իրավիճակի կարգավորման համար, որն ստեղծվել է Արարատյան դաշտի արտեզյան հորացնքերում։ Պատճառը, նշել է նախարարը, կլիմայի փոփոխությունն է եւ քաղաքացիների ոչ պատշաճ տնտեսվարումը։ «Մասնավորապես, նախատեսված է…
Կարդալ ավելինՆեթանյահուն կհանձնարարի պոլիգրաֆով ստուգել կառավարության անդամներին՝ արտահոսքից խուսափելու համար
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհանձնարարի Ընդհանուր անվտանգության ծառայության աշխատակիցներին պոլիգրաֆով ստուգել կառավարության անդամներին, որպեսզի կանխվի տեղեկատվության արտահոսքը։ Այս մասին նշել է Kan պետական հեռուստառադիոընկերությունը՝ հղում կատարելով օրինագծի տեքստին, որը մշակում են Նեթանյահուի գրասենյակում։ Ընդհանուր անվտանգության ծառայության աշխատակիցները դեռ համաձայնություն չեն տվել այդ գործողությանը։ Հեռուստառադիոընկլրությունը նշել է, որ անվտանգության ուժերը համաձայն չեն տեքստում օգտագործված ձեւակերպումներին։ Պոլիգրաֆով ստուգման, ըստ նոր օրինագծի, պետք է ենթարկվեն կառավարության բոլոր անդամները, իրավաբան խորհրդականները եւ անվտանգության համակարգերի՝ նիստերին ներկա ղեկավարները։ Նեթանյահուն ինքը…
Կարդալ ավելինՀայաստանն Ադրբեջանին է ուղարկել խաղաղության համաձայնագրի իր առաջարկը. ԱԳՆ
Ի պատասխան Ադրբեջանի նախագահի երեկ կատարած հայտարարությանն ի պատասխան հայկական կողմը մեզ հասած տեղեկատվությամբ տվել է պատասխան՝ որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 18-ին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված դիվանագիտական ջանքերն ակտիվացնելու վերաբերյալ հրապարակային հայտարարության շարունակություն՝ հայկական կողմն ադրբեջանական կողմին է ներկայացրել համաձայնագրի իր 6-րդ առաջարկը: Այս մասին տեղեկանում է Հայաստանի ԱԳՆ-ից: «Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նախկինում հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթղթի կնքմանն ու ստորագրմանը»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում։
Կարդալ ավելինՊեսկովը հայտնել է, որ Ուկրաինան շատ անգամներ բառերով մահափորձ է կատարել Պուտինի դեմ
Կիեւի իշխանությունները շատ անգամներ բառերով են «մահափորձ կատարել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ, բայց իրականում ոչինչ չի ստացվել, համոզված է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Համառուսաստանյան պետական հեռուստառադիոկոմիտեի լրագրող Պավել Զարուբինի հարցազրույցում նա մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Պուտինի հասցեին սպառնալիքներ պարունակող հայտարարությունները։ «Եթե հիշում եք, Պուտինի դեմ Ուկրաինայից բազմաթիվ անգամներ «բանավոր» մահափորձ է կատարվել ամենատարբեր մակարդակներում։ Մենք մեզ հիանալի հաշիվ ենք տալիս։ Նրանց մոտ ոչինչ չի ստացվի»,- ընդգծել է Պեսկովը։
Կարդալ ավելինԸնկույզները եւ հացաբույսերից պատրաստված մթերքներն օգնում են երկարացնել կյանքի տեւողությունը. PubMed
Բերգենի համալսարանի գիտնականները պատմել են, որ երկարակեցության եւ լավ ինքնազգացողության համար պետք է ավելի քիչ օգտագործել երշիկեղեն եւ նրբերշիկներ՝ դրա հետ միաժամանակ ավելացնելով ընկույզների եւ ամբողջահատիկ հացաբույսերից պատրաստված մթերքների օգտագործումը սննդաբաժնում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PubMed National Library of Medicine-ում։ Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությունը (NHS) մշակել է առողջ սնվելու ուղեցույց՝ The Eatwell Guide։ Այն ուղղված է մարդկանց իրազեկմանը առողջության համար ճիշտ սնվելու օգտակարության մասին։ Ուղեցույցի համաձայն՝ օրական պետք է ուտել մրգերի եւ բանջարեղենների հինգ…
Կարդալ ավելինԱրարատ Միրզոյանը Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսի հետ քննարկել է Հարավային Կովկասում ձևավորված անվտանգային իրավիճակ
Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսին: ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև քաղաքական երկխոսության օրակարգին առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանը գոհունակությամբ նշել է երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանում Կանադայի ներգրավվածության ավելացմանն ուղղված դրական զարգացումները՝ այս համատեքստում ընդգծելով Երևանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումն ու Կանադայի մասնակցությունը ԵՄ մշտադիտարկման առաքելությանը: Երկուստեք ընդգծվել է երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրման կարևորությունը՝ հաշվի առնելով…
Կարդալ ավելինԱՄԻՕ ԲԱՆԿ` նոր բրենդ հայաստանյան բանկային համակարգում . նոր հայեցակարգ, նոր գույներ, նոր մոտեցումներ
ՀԱՅԲՒԶՆԵՍԲԱՆԿԸ հայտարարեց վերաբրենդավորման մասին, ներկայացրեց նոր անվանումն ու ապրանքային նշանը՝ նոյեմբերի 17-ին կայացած հանդիսավոր միջոցառման ընթացքում: Բանկը հաճախորդներին է ներկայանում նոր բրենդով, հայեցակարգով և արժեքներով: Իրականացնելով ամբողջական վերաբրենդավորում՝ Բանկն այսուհետ ներկայանում է ԱՄԻՕ ԲԱՆԿ անվանմամբ: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ գործունեությունը միտված է հաճախորդների տարբեր խմբերի համար ֆինանսական հասանելիության ապահովմանը և բանկային գործում միջազգային առաջադեմ փորձի ներդրմանը: Նոր Բրենդի տեսլականն է՝ լինել հոգատար գործընկեր ֆինանսական և հարակից ծառայությունների ոլորտում: AMIO-ի լոգոն՝ վառ և ընկերական ժպիտով, խորհրդանշում է բոլոր…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Նոյեմբերի 21-ի գիշերը հանրապետությունում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով, ճանապարհներին՝ մերկասառույց, օդերեւութաբանները տեղ-տեղ կանխատեսում են բուք։ Օրվա մնացած ժամերին տեղումները կշարունակվեն առանձին վայրերում։ Հյուսիսարեւմտյան քամին կուժգնանա՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը սպասվում է անձրեւ, օրվա մնացած ժամերին՝ առանց տեղումների եղանակ։ Օդերեւութաբանները կանխատեսում են քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +9+11։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +1+5, Կոտայքի լեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ 0+4,…
Կարդալ ավելինԱդրբեջանն ու Իրաքը քաղաքական խորհրդակցություններ կանցկացնեն
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև ստորագրվել է «փոխըմբռնման հուշագիր» «Քաղաքական խորհրդակցությունների մասին»: APA-ն հայտնում է, որ հուշագիրը ստորագրել են Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Իրաքի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մուհամմեդ Հուսեյն Բահր Ալ-Ուլումը։ Փաստաթուղթը ստորագրվել է Իրաքի նախագահ Աբդել Լատիֆ Ջամալ Ռաշիդի գլխավորած պատվիրակության՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում։
Կարդալ ավելինՊեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Բաքվի՝ պատերազմի պատրաստվելու մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Երեւանի ու Բաքվի եւ պատերազմի պատրաստվելու մասին, հայտնել է, որ ծանոթ չէ դրանց, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ավելի վաղ Փաշինյանը Երեւանում տեղի ունեցած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստում հայտարարել էր, որ Հայաստանը նոր թեժացման սպառնալիք է տեսնում Բաքվի կողմից իրականացվող այսպես կոչված «արեւմտյան Ադբեջանի» հայեցակարգի պատճառով։ Նա նաեւ հայտարարել էր, որ Երեւանի համար անհասկանալի է Բաքվի դիրքորոշումը, որը հրաժարվում է վերադարձնել գերիներին։ «Ես, ցավոք,…
Կարդալ ավելին