Էրդողանն ասել է, որ Նեթանյահուին պետք է կանգնեցնել, ինչպես դա արեցին Հիտլերի հետ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին պետք է կանգնեցնել մարդկության ընդհանուր ջանքերով, ինչպես ժամանակին Հիտլերին կանգնեցրին։

«Այն հանգամանքներում, երբ Անվտանգության խորհրդի որոշումը չի կատարվում, Իսրայելի նկատմամբ հարկադրանքի միջոցները պետք է լինեն օրակարգում։ Իսրայելի դիրքորոշումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ միջազգային հանրության համար չափազանց կարևոր է պաղեստինցի խաղաղ բնակիչների պաշտպանության մեխանիզմի մշակումը։ Ինչպես մարդկության դաշինքը կանգնեցրեց Հիտլերին 70 տարի առաջ, հիմա էլ նույն ընդհանուր ջանքերով պետք է կանգնեցնի Նեթանյահուին և նրա մարդասպանների հանցախմբին։ Մենք կարծում ենք, որ ներկա պայմաններում ուժի կիրառումը նույնպես պետք է առաջարկվի [Իսրայելին զսպելու համար]»,- ասել է Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ։

Spread the love