Այսօր մայիսի 14-ին Թուրքիայում մեկնարկել է՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը:Առավոտյան ժամը 8-ից ընթանում է մինչը տեղական ժամանակով ժամը 17։00-ը, տեղեկացնում է «progrssarmenia.com»-ին պոլսի հայ համայնքի ակտիվ անդամ ՎԱՀԱԳ ՉԱՔՐԸ ։ Ըստ մեր աղբյուրի ամբողջ երկրով մեկ ընդհանուր առմամբ 191 885 քվեատուփ է տեղադրված 973 շրջաններում և 1094 շրջանային ընտրական հանձնաժողովներում՝ նախագահի և խորհրդարանի անդամների ընտրության համար, որոնք իրենց պարտականությունները կատարելու են հինգ տարվա ընթացքում։ Ավելի քան 64,1 մլն ընտրող իր ձայնը կտա արտասահմանում։ Շուրջ…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը:
Կարդալ ավելինՍատուրնի ևս 28 արբանյակ է հաստատվել․ այժմ այն Արեգակնային համակարգի ամենաշատ արբանյակ ունեցող մոլորակն է
Միջազգային աստղագիտական միությունը հաստատել է, որ Սատուրնի ևս 28 արբանյակ է հայտնաբերվել։ Այս պահին Սատուրնն ունի փաստացի 117 հաստատված արբանյակ և դրանով առաջ է անցնում Յուպիտերից, որն ունի 95 հաստատված արբանյակ, տեղեկացնում է Iflscience.com-ը։ Սատուրնը և Յուպիտերը մեր Արեգակնային համակարգի երկու ամենազանգվածային մոլորակներն են, ինչը նշանակում է, որ նրանք ձգողականության հսկայական ուժ ունեն, որը կարող է մոտակայքով անցնող տիեզերական օբյեկտները քաշել դեպի այս հսկաների ուղեծիր։ Այս երկու գազային հսկաների բազմաթիվ արբանյակներից են Արեգակնային համակարգի ամենահիասքանչ…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Շառլ Միշելի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Շառլ Միշելի հետ ոչ ֆորմալ հանդիպումից: Մայիսի 14-ին կկայանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Մինչ եռակողմ հանդիպումը ԵԽ նախագահը առանձին հանդիպում կունենա նաև Ադրբեջանի նախագահի հետ։
Կարդալ ավելինԶՈւ ԳՇ պետը խրախուսել է վարժական հավաքների մասնակիցներին(ֆոտոշարք)
ՊՆ-ից «progressarmenia.com»-ին հայտնում են, որ մայիսի 13-ին ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել պատրաստման և վերապատրաստման 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառումը: Ողջունելով մասնակիցներին և կարևորելով մասնագիտական վերապատրաստումը` ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել ներգրավված անձնակազմին` մարտական պատրաստության և զինվորական կարգապահության բարձր արդյունքներ ցուցաբերելու համար: Միջոցառման ավարտին առավել աչքի ընկած մասնակիցները խրախուսվել են:
Կարդալ ավելինԱռաջարկվում է տուգանքներ սահմանել սահմանային գետերից ապօրինի ավազ արդյունահանելու համար
«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել գետերի հունի արգելապատնեշների կառուցման նպատակով օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման ընթացակարգ: Նախատեսվում է նաեւ սահմանել սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից գետի հունից արդյունահանման դեպքերի հայտնաբերման գործիքակազմ` իրավախախտում կատարած անձանց հայտնաբերելու նպատակով, որը հիմնականում պայմանավորված է Արաքս գետի շուրջ ստեղծված հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Երկրորդ օրինագծով` սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանելու նպատակով…
Կարդալ ավելինՀնարավորություն է ստեղծվում բացառել հնացած, ոչ արդիական սարքավորումների կիրառումն առողջապահության ոլորտում
Առողջապահության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար անհրաժեշտ գույքային եւ տեխնիկական, ինչպես նաեւ մասնագիտական հագեցվածության պահանջների մեջ պարբերաբար կատարվում են փոփոխություններ` հաշվի առնելով միջազգային փորձը, տեխնոլոգիական զարգացումները, կրթական ծրագրերի զարգացումները եւ փոփոխությունները: Լիցենզիաները դարձնելով 5 տարի ժամկետով տրվող` հնարավորություն է ստեղծվում բացառել հնացած, ոչ արդիական սարքավորումների կիրառումը, առանց համապատասխան վերապատրաստման առկայության մասնագետների աշխատանքը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 12-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Լիցենզավորման…
Կարդալ ավելինԹուրքիան պայմանավորվել է Ռուսաստանի հետ 600 մլն դոլարի չափով գազի դիմաց վճարումները հետաձգելու շուրջ
Թուրքիան պայմանավորվել է Ռուսաստանի հետ մինչեւ 2024 թվականը 600 մլն դոլարի չափով գազի դիմաց վճարումները հետաձգելու շուրջ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկու աղբյուրի։ Ընդ որում, գործակալությունը նշում է, որ դա առաջին հետաձգումն է նախորդ շաբաթ հայտարարված համաձայնագրի շրջանակում։ Ըստ համաձայնագրի՝ «Ռուսաստանի առջեւ թուրքական էներգետիկ վճարումների հետաձգումը կարող է հասնել 4 մլրդ ԱՄՆ դոլարի»։ «Պաշտոնապես 600 միլիոնի չափով վճարումը հետաձգվել է մինչեւ հաջորդ տարի։ Էներգակիրների գների աճը հսկայական ազդեցություն է ունեցել դրա…
Կարդալ ավելինԱԺ նախագահն ընդունել է Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության եւ ինքնակառավարման հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 11-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության եւ ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են երկու խորհրդարանների միասնական օրակարգին առնչվող ընթացիկ հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ վերջին շրջանում ակտիվ համագործակցություն է ծավալվում մեր երկրների խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջեւ: Անդրադարձ է եղել Թբիլիսիում օրերս տեղի ունենալիք արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ անդրանիկ նիստին եւ մայիսի երկրորդ կեսին Վրաստանի խորհրդարանի ոլորտային տնտեսության ու տնտեսական քաղաքականության հանձնաժողովի…
Կարդալ ավելինԱդրբեջանական կողմը կրկին ագրեսիա է ցուցաբերել ՀՀ Սոթքի սահմանի նկատմամբ
ՀՀ ՊՆ հասարակայնության կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Ավելի ուշ ՊՆ նոր հաղորդագրություն տարածեց՝ Ժամը 07:00-ի դրությամբ հայկական կողմն ունի 2 վիրավոր: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ինչի հետևանքով վիրավորում է ստացել…
Կարդալ ավելին