Հուլիսի 14-ին մեկնարկող Mixfight 56 MMA մրցաշարի գլխավոր ֆավորիտն է բազմակի չեմպիոն Կամո Ունանյանը՝ ում կաջակցի «Շելբի» տուրը

Հուլիսի 14-ին Երևանի «Միկա» մարզահամալիրում կկայանա «Mixfight 56» MMA մարզաձևի հերթական խոշոր միջազգային մրցաշարը, որի գլխավոր մենամարտը կընթանա WKN վարկածով գոտու համար։

Այս մրցաշարում Կամո Ունանյանին կաջակցի «Շելբի» տուրը։

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, MMA մարտիկ (6/0), Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը կմենամարտի WKN վարկածով գոտու համար։

Այս մենամարտում Կամո Ունանյանի գործընկերն է «Շելբի» տուրի, որի հիմնադիր Հարութ Համբարձումյանը մեծապես կարևորում է հայրենական սպորտին աջակցությունը․

«Մեծ պատվով և ուրախությամբ ենք առաջարկել, որ այս մրցաշարում լինենք Կամոյի գործընկերը: Անհերքելի է, որ Կամոն երկար տարիներ, մշտապես թե՛ կարատեում, թե՛ MMA-ում տպավորիչ մենամարտեր է անցկացնում, հաղթանակներ տոնում՝ բարձ պահելով մեր երկրի և եռագույնի պատիվը»։

Մեր բազմակի չեմպիոն Կամո Ունանյաննը  progressarmenia.com-ի հետ զրույցում նշեց, որ «Շելբի» տուրի կողմից առաջարկը սիրով է ընդունել․

«Հարութն իմ ընկերն է, և ես մեծ ուրախությամբ եմ ընդունել նրա առաջարկը, և իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ այս մենամարտում ևս հաղթանակ գրանցեմ»։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Կամո Ունանյանը MMA-ում կանցկացնի իր 7-րդ մենամարտը։ Մինչ այդ անցկացրած 6 մենամարտում հայ մարզիկն անպարտելի է եղել՝ վստահաբար գրանցելով նույնքան հաղթանակ։

 

 

 

Spread the love