Նախագծի նպատակն է նախատեսել պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցներ. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 21-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոխնախարարը նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ կհամարվեն ինքիշխանությունից հրաժարվելու, բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություներ կատարելը եւ դրան ուղղված կոչ անելը: Հիմնական զեկուցողի խոսքով…
Կարդալ ավելինԳործադիրը լրացում է առաջարկում «Հանրային ծառայության մասին» օրենքում. հանձնաժողովը կողմ է քվեարկել առաջարկին
Կառավարության անդամն իր լիազորությունները ստանձնում եւ դադարեցնում է ՀՀ նախագահի հրամանագրի հրապարակման պահից: Թեեւ նշված մասերով նախատեսված է` ո՞ր պահից է Կառավարության անդամը ստանձնում եւ դադարեցնում իր լիազորությունները, սակայն պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ Կառավարության անդամը նշանակվում եւ ազատվում է ՀՀ նախագահի հրամանագրով: Այս օրենքով սահմանված չեն վարչապետի որոշմամբ հանրային պաշտոնին նշանակված եւ ազատված անձի լիազորությունների ստանձման եւ դադարեցման պահը կանոնակարգող հարաբերությունները: Ելնելով վերոնշյալից` օրենքը լրացվել է նոր կետով,…
Կարդալ ավելինԱդրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում
Այսօր Ադրբեջանական ԶԼՄ-ները միմյանց հերթ չտալով հաղորդում էին իրենց իշխանությունների հաղորդումը , առա այն մասին , որ իբր ՀՀ-ից Արցախ է տեղափոխվել ռազմական ավտոշարասյուն ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ: Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապրիլի 21-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր արձանագրվել է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական ավտոշարասյան մուտքը Լեռնային Ղարաբաղ, չի համապատասխանում իրականությանը: Կեղծ են նաեւ ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ, ռազմամթերք և ռազմական տեխնիկա տեղափոխելու վերաբերյալ Ադրբեջանի…
Կարդալ ավելինԿին գյուղապետի հաջողության գրավականը եվ սպասվող ընտրությունները
Կին գյուղապետի հաջողության գրավականը եվ սպասվող ընտրությունները «Զրույց» թերթը և «progressarmenia.com» էլեկտրոնային կայքը հերթական հանդիպումն է ունեցել Վերին Դվին ասորական համայնքի երկարամյա համայնքապետ Լյուդմիլա Պետրովայի հետ, ով Արարատի մարզում միակ կին համայնքապետն է և ղեկավարում է համայնքը: Նրա խոսքերով ՝ գյուղը կուռ է և միասնական , որտեղ կողք-կողքի ապրում ու արարում են ազգային այլ փոքրամասնություններ հաշտ ու միասնական որոշումներ են կայացնում ի նպաստ համայնքային զարգացման: Վերին Դվինի խնդիրների , ձեռքբերումների և ընթացիկ ծրագրերի…
Կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բրազիլիայի դեսպանին
Ապրիլի 20-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր: Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Կարդալ ավելին«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ». Սերգեյ Ղազարյան
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ: Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը ասել է «Արցախպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: Հարցազրույցը ստորև․ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի ապրիլի 18-ի հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղում ապրող հայերը պետք է կամ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ փնտրեն բնակության այլ վայր։ Ադրբեջանի նախագահն առաջին անգամ չէ, որ անում է հայտարարություններ, որոնք բացահայտում են Արցախն էթնիկ զտման ենթարկելու և Արցախի բնիկ ժողովրդին իր պատմական հայրենիքից վտարելու Ադրբեջանի իրական նպատակները։…
Կարդալ ավելինՀայաստանում սելեկտիվ աբորտների պատճառով վերջին 30 տարում մոտ 80 հազար աղջիկ չի ծնվել. առողջապահության նախարար
Հայաստանում սելեկտիվ աբորտների պատճառով վերջին 30 տարում մոտ 80 հազար աղջիկ չի ծնվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Իշխող խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ հարց ուղղելով, նշեց, որ ինքը տեղեկություն է ստացել, որ բժիշկները ոչ աշխատանքային ժամերին գաղտնի աբորտ են անում: Դա, նախարարի խոսքով, հրեշավոր թիվ է։ «Առողջ եւ կայուն հասարակություն ունենալու…
Կարդալ ավելինՓաշինյանի՝ Արցախի փաստացի կարգավիճակը կասկածի տակ դնող հայտարարություններն անթույլատրելի են. ԱՀ խմբակցություններ
Արցախի Հանրապետության փաստացի կարգավիճակը կասկածի տակ դնող հայտարարություններն անթույլատրելի են: Այս մասին հայտարարություն են տարածել Արցախի Ազգային ժողովի 5 խմբակցությունները: Հայտարարությունում ասվում է. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները վերահաստատում են ԱՀ ԱԺ 2022 թվականի ապրիլի 14-ի որոշման այն շեշտադրումը, որ «ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու»: Արցախի ժողովուրդն ինքնորոշվելու իր որոշումն ընդունել և պատմական բնօրրանում ավելի քան երեք տասնամյակ դե-ֆակտո իրացրել…
Կարդալ ավելինՀայաստանի իշխանությունը հանձնեց Ղարաբաղը, հանձնեց Ղարաբաղի մարդկանց. Զատուլին
Ադրբեջանը կարող է մերժել Ռուսաստանին Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու ժամկետը երկարացնել. նրանց հայերի ջարդերի հավելյալ վկաներ պետք չեն։ Այս մասին НСН-ին ասել է Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Նրա խոսքով՝ Բաքուն կարող է հրաժարվել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբից՝ հայերին իրենց պատմական տարածքներից դուրս մղելու համար ավելորդ վկաներին վերացնելու նպատակով։ Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, որ «Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը պետք է ընդունեն…
Կարդալ ավելինՍուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպանին
Ապրիլի 19-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունաշատ աշխատանք: Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկա մակարդակը՝ նշելով, որ երկկողմ համագործակցությունը թևակոխել է զարգացման նոր փուլ: Դեսպանը հայտնել է հնդկական կողմի՝ համագործակցության զարգացման պատրաստակամությունը: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի…
Կարդալ ավելին