«Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան». աշակերտական միջոցառումը ֆրանսերենով
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցում անցկացվել է «Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան» միջոցառումը: Միջոցառմանը հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսը: Միջոցառման շրջանակում աշակերտները ֆրանսերենով ներկայացրել են ֆրանսահայ անվանի գործիչների՝ Շառլ Ազնավուրի, Անրի Վեռնոյի, Միսաք Մանուշյանի և այլոց կյանքից հատվածներ: «Նման միջոցառումները սովորելու գործընթացը դարձնում են ավելի գեղեցիկ և հաճելի, և այս…
Կարդալ ավելինՀայաստանում կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր
Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր։ Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը կգլխավորի Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Գազիզա Նուրգալիևան, Կաստեևի անվան պետական պատկերասրահի տնօրեն Գուլաիմ Ժումաբեկովան, «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների ղեկավար Նարինե Միքայելյանը, «Խաբար» գործակալության վարչության նախագահները։ Ղազախստանի մշակույթի օրերի ծրագիրը…
Կարդալ ավելինՇնորհավոր Արվեստի համաշխարհային օրը
Ապրիլի 15-ին աշխարհը նշում է Արվեստի համաշխարհային օրը՝ որպես ստեղծարարության, մշակութային երկխոսության և բազմազանության խորհրդանիշ։ Հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, որի ծննդյան 150-ամյակն ենք նշում այս տարի, արվեստը համեմատում էր կրոնի հետ և նշում, որ այն ունակ է մոռացնել տալու կյանքը և հաղթելու մահը. միայն պետք է սիրես և նվիրվես նրան։ Մեկ այլ հանճար՝ Պաբլո Պիկասոն, արվեստի գլխավոր առաքելությունն էր համարում «մեր հոգուց մաքրել առօրյա փոշին»։ Իրապես, արվեստը չունի սահմաններ. այն խոսում է բոլորիս…
Կարդալ ավելինԱրվեստի համաշխարհային օրվա շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ
Ապրիլի 15-ն Արվեստի համաշխարհային օրն է, որի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես՝ ժամը 15:00-17:00-ն Հայաստանի նկարիչների միության բացօթյա տարածքում անցկացվելու է պլեներ՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ, իսկ ժամը 17:00-ին Հայաստանի նկարիչների միությունում կցուցադրվի Խաչատուր Ազիզյանին նվիրված ֆիլմ։ Նույն օրը Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի սաների մասնակցությամբ կիրականացվի բացօթյա դաս՝ Գեղագիտության ազգային կենտրոնին հարող տարածքում։ Գեղագիտության ազգային կենտրոնում կանցկացվի նաև ցուցահանդես,…
Կարդալ ավելինՏիգրան Մեծի պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Արձագանքելով քաղաքացու ահազանգին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից ձեռնարկվել են վերահսկողական միջոցառումներ «Սերոբ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Երևան, Տիգրան Մեծի պողոտա): Արդյունքում հաստատվել է, որ կառույցն աշխատում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի խախտումներով: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ սննդի կառույցի հատակը, պատերը չեն ունեցել հարթ, մաքրվող, ախտահանվող մակերեսներ, գտնվել են ոչ նորոգ վիճակում, առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու…
Կարդալ ավելինԱպրիլի 15-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 21 հարց
Ապրիլի 14-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ինչպես հայտնում են ԱԺ-ից, քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և ապրիլի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Ապրիլի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 21 հարց: Խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ է…
Կարդալ ավելինՀայերենի անվճար դասերի մասնակցելու հրավեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Big Mind» ուսումնական կենտրոնը կազմակերպում է հայերենի անվճար դասեր Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար: Ծրագրին կարող են մասնակցել միգրանտ ընտանիքների՝ 4-9 դասարաններում սովորող երեխաները․ հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան և չեն տիրապետում հայերենին, հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան և կարիք ունեն գիտելիքների բարելավման և դպրոցական ծրագրին համապատասխանեցման, արևմտահայերենով կրթություն ստացած անձինք, որոնք ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ունեն…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացրել է, որ երկուշաբթի երեկոյան ժամերից եւ առաջիկա երկու օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ ակտիվ ցիկլոնի ներթափանցման պատճառով։ Ընդ որում՝ առատ ձյուն է սպասվում Շիրակի եւ Լոռու մարզերում, Սեւանա լճի ավազանում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի լեռներում, Սյունիքի լեռներում եւ նախալեռներում։ Լեռներում ձյան ծածկը կարող է հասնել 30-40 եւ ավելի սանտիմետրի: Սակայն հովտային եւ նախալեռնային շրջաններում, որտեղ ծաղկել են պտղատու ծառերը, ցրտահարություններ չեն կանխատեսվում։ Հինգշաբթիից շաբաթ տեղումները ժամանակավորապես կդադարեն, օդի ջերմաստիճանն ամենուր կբարձրանա 10-12 աստիճանով։ Հայաստանի շրջանների զգալի մասում ապրիլի 15-ին սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Լեռներում, ինչպես նաեւ Լոռու, Տավուշի եւ Սյունիքի նախալեռնային շրջաններում կանխատեսում են ձյան տեսքով տեղումներ։ Առանձին վայրերում սպասվում է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 14-17 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երբեմն սպասվում են անձրեւներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +8+10։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+6, Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+6, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +5+8, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+6, Լոռիում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+6, Տավուշում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +8+10, Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +2+4, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +8+11, Արարատում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +10+12, Արմավիրում…
Կարդալ ավելինԳյումրու նորընտիր ավագանու նիստը կվարի Վարդան Ղուկասյանը. Հայտնի են ավագանու անդամների անունները
Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ մանդատներ հանձնեց Գյումրու նորընտիր ավագանու անդամներին։ «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը նոտարական վավերացմամբ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել թիվ 31 ԸԸՀ: Եվս մեկ ինքնաբացարկի դիմում ավելի վաղ ներկայացրել էր «Իմ հզոր համայնք»-ի ավագանու թեկնածու, մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյանը: Երկուսի թեկնածությունն էլ՝ որպես ավագանու անդամի թեկնածուներ, ուժը կորցրած ճանաչվեց: Այնուհետև հանձնաժողովն անցավ մանդատների բաշխման գործընթացին: Նոր ձևավորվող ավագանիում ամենաշատ ձայներ ստացած…
Կարդալ ավելին