ՎԵՐԱՑՎԵԼ Է ԿԱԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԵՏԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՎԵՐԱՑՎԵԼ Է ԿԱԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԵՏԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

«ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ կաթի ընդունման կետի արտադրամասում (Սյունիքի մարզ, գյուղ Գորհայք) անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

Կարդալ ավելին

Վիզաների ազատականացման հեռանկարները օրակարգում․ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելությանը(Տեսանյութ)

Վիզաների ազատականացման հեռանկարները օրակարգում․ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելությանը(Տեսանյութ)

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում՝ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 7-ին ընդունել է ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելությանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՆԳ և ԱԳ նախարարությունների ներկայացուցիչներ, ԵՄ անդամ երկրների ոլորտային փորձագետներ, Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ անդրադառնալով Ոստիկանության գործառույթների կենտրոնացման, ֆունկցիոնալ նոր մոդելի ներդրման, քաղաքացիական կառավարման անցման, ուժի կիրառման նոր ստանդարտի գործադրման, ինչպես նաև թիրախային այլ ուղղություններում իրականացված էական փոփոխություններին։ Անդրադարձ է կատարվել հանցավորության կանխարգելման…

Կարդալ ավելին

ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

  Ճորճ Քիլիսլյան ԱՁ-ին պատկանող «Աբու Հակոբ սենդվիչ» հանրային սննդի կետում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն իրականացրել են նմուշառում «տավարի մսով խճողակ» արտադրատեսակից, որի լաբորատոր փորձաքննության արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (Երևան, Պուշկին փողոց): Հանրային սննդի կետի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

Կարդալ ավելին

«Կրթական գործընթացների թվայնացմանը պետք է մոտենալ քաղաքացու տեսանկյունից». Ժաննա Անդրեասյան

«Կրթական գործընթացների թվայնացմանը պետք է մոտենալ քաղաքացու տեսանկյունից». Ժաննա Անդրեասյան

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է կրթական գործընթացների թվայնացման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Աշխատանքային խումբը ձևավորվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ ի կատարումն Հայաստանի թվայնացման ռազմավարության միջոցառումների ծրագրի: Նիստին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Արաքսիա Սվաջյանը: Միջգերատեսչական աշխատանքային խմբում ներգրավված են տարբեր կառույցների՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Արդարադատության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Էկոնոմիկայի նախարարությունների, Ազգային…

Կարդալ ավելին

Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026. մեկնարկել է հայտերի ընդունումը

Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026. մեկնարկել է հայտերի ընդունումը

Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն–2026» մրցույթի հայտերի ընդունումը assf-2026.hesc.am հարթակի միջոցով։ Առցանց հարթակում կարելի է ծանոթանալ նաև մրցույթի պայմաններին և հայտի ներկայացման կարգին։ Հայտերի առցանց ընդունման ընթացակարգը բաղկացած է 3 փուլից՝ 2 ընթացիկ փուլ, որոնց ընթացքում գրանցված աշակերտները և ուսուցիչները կունենան հանդիպումներ մասնագիտական ժյուրիի և կազմակերպիչների հետ: 1-ին և 2-րդ ընթացիկ փուլերում հայտ ներկայացրած աշակերտները պետք է գրանցվեն նաև վերջնական փուլում՝ փառատոնի եզրափակչին մասնակցելու համար: Հայտերի ընդունման առաջին ընթացիկ փուլի վերջնաժամկետն է 2025 թվականի…

Կարդալ ավելին

«Նովալիս 250». ԳԱԹ-ի մշակութային նոր նախաձեռնությունը՝ Հայաստան-Գերմանիա համագործակցությամբ

«Նովալիս 250». ԳԱԹ-ի մշակութային նոր նախաձեռնությունը՝ Հայաստան-Գերմանիա համագործակցությամբ

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել «Նովալիս 250» գեղարվեստական ինստալյացիայի և Վասիլի Կորգանովի (Բարսեղ Ղորղանյան) հավաքածուի գերմաներեն վավերագրերի ժամանակավոր ցուցադրության բացումը։ Գերմանական ռոմանտիզմի մեծագույն բանաստեղծ Նովալիսին նվիրված միջոցառումը կազմակերպվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Արվեստի հիմնադրամի և գծանկարիչ Սեբասթիան Գերսթենգարբեի հետ համագործակցության շրջանակում։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Արթուր Մարտիրոսյանը, ինչպես նաև պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի…

Կարդալ ավելին

Առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամինի և մարիխուանայի հայտնաբերում․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումները(Տեսանյութ)

Առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամինի և մարիխուանայի հայտնաբերում․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումները(Տեսանյութ)

ՔՈ Երևան քաղաքի վարչության պայքարը թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ շարունակվում է նույն հետևողականությամբ: Չնայած կառուցվածքային փոփոխություններին` այս իմաստով գործառույթները չեն փոխվել, պարզապես իրավապահները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել խոշոր և առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների հայտնաբերմանը: Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի կարևոր գործառույթներից է թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության կանխարգելումը, իսկ կանխարգելման լավագույն միջոցը եղել և մնում է բացահայտումը: Ամեն մի բացահայտում, հատկապես` երբ գործ ունենք ապօրինի թմրաշրջանառության հետ, կանխում…

Կարդալ ավելին

Ադրբեջանի արտգործնախարարը Իսրայելի արտգործնախարարին տեղեկացրել է Հարավային Կովկասում իրավիճակի մասին

Ադրբեջանի արտգործնախարարը Իսրայելի արտգործնախարարին տեղեկացրել է Հարավային Կովկասում իրավիճակի մասին

ԱՄԷ կատարած այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի հետ։ Ինչպես հաղորդել է APA-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսության, առեւտրի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, պաշտպանության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հարցերը։ Օրակարգում էին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերը, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը։ Տեղի է ունեցել մտքերի լայն փոխանակություն երկկողմ եւ բազմակողմ համագործակցության, այդ թվում՝ տարածաշրջանային եւ միջազգային թեմաների շուրջ։ «Հանդիպման ժամանակ նաեւ տեղեկատվություն է տրամադրվել տարածաշրջանի հետհակամարտային վերականգնման եւ խաղաղության օրակարգի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի, այդ թվում՝ խաղաղ գործընթացում առկա խնդիրների մասին»,- մեջբերել է աղբյուրը։ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը նշել է, որ Աբու Դաբիում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է մի շարք հարցեր։ Իսրայելցի նախարարի խոսքով՝ Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերություններն ընդլայնվում են եւ ընդգրկում են ռազմավարական, դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ եւ այլ ասպեկտներ։ «Մենք կշարունակենք ուժեղացնել դրանք»,- ավելացրել է Գիդեոն Սաարը։  

Կարդալ ավելին

Այսօր Երևանում Շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով զոհվել է Երևանի շտապօգնության բժիշկ Հասմիկ Ղազարյանը

Այսօր Երևանում Շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով զոհվել է Երևանի շտապօգնության բժիշկ Հասմիկ Ղազարյանը

  ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտնում է, որ շտապօգնության բուժքույրը, որ վթարի հետևանքով վնասածքներ է ստացել վիրահատվել է։ «Երևանի քաղաքապետարանի խոսնակը տեղեկացրել է, որ, ցավոք, մեր գործընկերը ամրակապված չի եղել, ինչը կարող էր փրկել նրա կյանքը։ Հույս ունեմ, որ քննությունը կպարզի ավտովթարի բոլոր մանրամասները։ Նման ծանր պայմաններում աշխատող մեր գործընկերների աշխատանքային պայմանների բարելավումը պետք է լինի մեր բոլորի առաջնահերթություններից մեկը, իսկ ճանապարհային երթևեկության կանոնների խստագույն պահպանումը չպետք է լինի քննարկման առարկա, քանի որ դա կարող…

Կարդալ ավելին

ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐ․ ԱՐԵՆԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐ․  ԱՐԵՆԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, գ. Ելփին), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ պանիր «Լոռի» արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ և Սաֆիլակոկկեր ցուցանիշներով, պանիր  «Գաուդա»  արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

Կարդալ ավելին
1 2 3 4 660