ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Աբու Դաբիում մասնակցում է «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Աբու Դաբիում մասնակցում է «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին

Միջոցառման շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Աբդուլլա բին Թոուք Ալ-Մարրիի հետ։ Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական կապերի զարգացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել հատկապես վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի հետ սերտ համագործակցությունը, որի արդյունքում ներկայում ԱՄԷ-ն գլխավորում է Հայաստանի ամենամեծ արտահանող և ներմուծող երկրների ցանկը: Միևնույն ժամանակ, նախարարը շեշտել է, որ առկա են նախադրյալներ տնտեսության ոլորտում գործակցությունն էլ ավելի ընդլայնելու համար։…

Կարդալ ավելին

 Աշխատաժողով` «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի»

 Աշխատաժողով` «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (ՅՈՒՆԻՍԵՖ) և Հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը կազմակերպել է «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի» թեմայով մանկավարժական աշխատաժողովը: Աշխատաժողովն ուղղված էր հանրակրթական դպրոցներում բռնությանն ու բուլինգին նպաստող միջավայրի ու գործոնների կանխարգելմանը, հակաբուլինգային միջոցառումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների բարելավմանը։ Ելույթով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ կարևորելով անվտանգ, բուլինգից ու բռնությունից զերծ միջավայրի ապահովումը կրթության որակի և արդյունավետության բարձրացման տեսանկյունից՝ հույս հայտնելով, որ…

Կարդալ ավելին

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ավարտական ներկայացմամբ ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրին այս տարի մասնակցել է 70 աշակերտ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն այս տարի անցկացվել է մարտի 18-ից ապրիլի 5-ը։ Աշակերտներն աշխատել են դրամատիկ, մնջախաղի և մյուզիքլի խմբերով՝ ղեկավարների և դասախոսների հետ միասին։ Դրամատիկ խմբերը ղեկավարել են…

Կարդալ ավելին

Բացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը․ չորս անձ կալանավորվել է(Տեսանյութ)

Բացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը․ չորս անձ կալանավորվել է(Տեսանյութ)

Մարտի 31-ին՝ ժամը 11։17-ին ոստիկանություն ահազանգած տղամարդը հայտնել է, որ Երևանի Համո Սահյան փողոցի թիվ 11 տանը բնակվող ընկերը շուրջ երկու օր է չի պատասխանում հեռախոսազանգերին։ Ահազանգի հետքերով մեկնեցին Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Դեպքի վայրում հայտնաբերվեց միայնակ բնակվող Մարատ Սուվորովի դին։ 54-ամյա տղամարդու ձեռքերն ու ոտքերը կապկպված էին։ Մարմնին կային մի քանի տասնյակ կտրած-ծակած վնասվածքներ։ Դին ննջարանում էր՝ հատակին, որտեղ ամբողջությամբ արնանաման հետքեր էին։ Մարատ Սուվորովի բնակարնի դուռը բաց էր,…

Կարդալ ավելին

«ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹԻ ՄԹԵՐՄԱՆ ԿԵՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է

«ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹԻ ՄԹԵՐՄԱՆ ԿԵՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է

 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են կրկնակի ստուգայց «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի մթերման կետի արտադրամասում (Շիրակի մարզ, գ․ Զույգաղբյուր)։  Խախտումներ չեն արձանագրվել։  Կաթի մթերման կետի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

Կարդալ ավելին

Կրթության ոլորտում մասնագիտական զարգացման և խրախուսման ծրագրերը կշարունակվեն. միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկում

Կրթության ոլորտում մասնագիտական զարգացման և խրախուսման ծրագրերը կշարունակվեն. միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրակրթության, նախադպրոցական և միջին մասնագիտական կրթության ոլորտների 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը: Հանդիպմանը ներկա են եղել ոլորտային ստորաբաժանումների և կառույցների ներկայացուցիչներ: Կշարունակվի 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը Ներկայացնելով միջնաժամկետ ծախսային ծրագրերի հիմնական ուղղությունները՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ պլանավորված բոլոր աշխատանքները պայմանավորված են կրթության ռազմավարությամբ՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով: Ըստ այդմ՝ կրթական տարբեր մակարդակներում…

Կարդալ ավելին

Իրազեկում․ էլեկտրական սկուտեր կամ սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ կամ էլեկտրական միանիվ վարելիս պետք է պահպանել սահմանված նորմերը

Իրազեկում․ էլեկտրական սկուտեր կամ սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ կամ էլեկտրական միանիվ վարելիս պետք է պահպանել սահմանված նորմերը

  Հարգելի՛ քաղաքացիներ, էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցներ, ինչպես օրինակ՝ էլեկտրական սկուտերներ, էլեկտրական սքեյթբորդներ, գիրոսկուտերներ, սեգվեյներ, միանիվ և այլ նմանատիպ փոխադրամիջոցներ շահագործելիս ևս անհրաժեշտ է պահպանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերը՝ վարչական պատասխանատվության չենթարկվելու համար։ ❓Ովքե՞ր ունեն անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք։ ☑️ 18 տարին լրացած անձինք, ☑️ 16 տարին լրացած այն անձինք, որոնք «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեն։ ❓Ո՞ր դեպքերում է սահմանվում տուգանք։ ☑️ Անհատական շարժունակության միջոցները վարձակալությամբ տրամադրող կազմակերպությունների համար նախատեսվում…

Կարդալ ավելին

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 198 դեպք. Գրանցվել է 24 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 31 մարդ

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 198 դեպք. Գրանցվել է 24 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 31 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 4-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 198 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 37, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 17, հոգեկան ներգործության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության ու խարդախության՝ 15-ական, սառը զենքի հայտնաբերման՝ 13, անձնական ունեցվածքի գողության` 8, զենք-զինամթերքի առգրավման՝ 7, խուլիգանության՝ 5, փաստաթղթի կեղծիքի ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 4-ական, գույքը…

Կարդալ ավելին

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԹՌՉՆԱՄՍԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԹՌՉՆԱՄՍԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտփումները վերացնելոի ժամկետ:…

Կարդալ ավելին

Նախորդ շաբաթվա համեմատ տոմսային համակարգում վավերացումների թվի մոտ 43 հազարով աճ կա

Նախորդ շաբաթվա համեմատ տոմսային համակարգում վավերացումների թվի մոտ 43 հազարով աճ կա

Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 439 հազար 525, որից տրոլեյբուսներում՝ 92.151, մետոպոլիտենում՝ 509.514, ավտոբուսներում՝ 1 մլն 837 հազար 860: Նախորդ շաբաթվա համեմատ վավերացումների թվի մոտ 43 հազարի աճ կա: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի՝ ապրիլի 7-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Կարդալ ավելին
1 2 3 4 5 660