ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում դեռևս նախորդ տարվանից ներդրվել է տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների տուգանքները 20 տոկոսով նվազ վճարելու բոնուսային համակարգ։ Խրախուսական այս նորմից օգտվելու հիմնական պայմանը roadpolice.am կայքում էլեկտրոնային ծանուցման համակարգի ակտիվացումն է։ Դրանից հետո վարորդը էլեկտրոնային փոստով կստանա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը՝ արդեն 20 տոկոսով պակաս։ Օրինակ՝ 5000 դրամ տուգանված լինելու պարագայում անձը կվճարի 4000 դրամ։ Ի դեպ, համակարգը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Մինչ օրս համակարգում գրանցվել և 20 տոկոս նվազ վճարելու խրախուսական նորմից…
Կարդալ ավելինՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
Էդգար Պետրոսյան ԱՁ-ին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Փափազյան փ․): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինԹվային վճարումների էվոլուցիան, «չեկ դուրս գրելուց» մինչև կենսաչափական նույնականացում
17-րդ դարում, երբ առաջին բանկերը սկսեցին կատարել ֆինանսական գործարքներ, և անհատների մոտ անհրաժեշտություն առաջացավ կատարել խոշոր ֆինանսական փոխանցումներ` առանց դրամապանակում մշտապես խոշոր գումար պահելու, տարածում գտավ անկանխիկի առաջին ձևը՝ չեկ (կտրոն) դուրս գրելը: Չեկ դուրս գրելու վճարատեսակի մասին այժմ լսում ենք միայն ֆիլմերում, սակայն այն կարելի է համարել առանց կանխիկի, ապահով և հարմար վճարումների սկիզբը։ 1950 թվականին ստեղծվեց առաջին պլաստիկ քարտը՝ Diners Club-ը, որին հետևեցին այժմ հայտնի Visa-ն և Mastercard-ը։ 2000 թվականի հոկտեմբերին բոլորը լսեցին PayPal-ի`…
Կարդալ ավելին73-ամյա տղամարդը ձերբակալվել է․ նրա բնակարանի խուզարկությամբ 12 հրազեն և զինամթերք է հայտնաբերվել(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն ապրիլի 2-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Բելինսկու փողոցի բնակիչ 73-ամյա տղամարդը տանն ու կից շինություններում ապօրինի պահում է զենք-զինամթերք: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Ապրիլի 5-ին ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դատարանի որոշմամբ տղամարդու բնակության վայրում կատարեցին խուզարկություն՝ հայտնաբերելով 12 հրացան, հրազենի դետալներ և մեծ քանակի տարատեսակ ռազմամթերք: 73-ամյա տղամարդը ձերբակալվել…
Կարդալ ավելինԲյուրականի աստղադիտարանը դարձել է Հայաստանի կարեւոր գիտական կենտրոններից մեկը.գիտությունների թեկնածու՝Ռուբեն Անդրեասյան
Մեր զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) «Ակտիվ գալակտիկաներ» գիտահետազոտական բաժնի վարիչ, ֆ.մ.գ.թ., առաջատար գիտաշխատող Ռուբեն Անդրեասյանը: – Հարգելի՛ պրն. Անդրեասյան, խնդրում եմ նկարագրել Ձեր ղեկավարած գիտահետազոտական բաժինը՝ քանի՞ գիտաշխատողից է այն կազմված (մի փոքր ներկայացրեք նրանց)։ -«Ակտիվ Գալակտիկաներ» բաժնի աշխատակիցները չորսն են՝ Առաջատար գիտաշխատող Ռուբեն Անդրեասյան՝ որպես բաժնի վարիչ, Ավագ գիտաշխատող Սուսաննա Հակոբյանը, Ավագ գիտաշխատող Աբրահամ Մահտեսյանը, Կրտսեր գիտաշխատող Անդրանիկ Սուքիասյանը: Ռ. Անդրեասյան Բաժնի աշխատակիցներ՝ Ս. Հակոբյանն ու Ա. Մահտեսյանը,…
Կարդալ ավելինՔննարկվել է հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն անիմացիայի ոլորտում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՌեԱ փառատոնի կազմակերպիչների հրավերով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի հեռուստաընկերության (France TV) երիտասարդական և կրթական բաժնի տնօրեն Պյեռ Սիրակուզային: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ՌեԱ փառատոնի հիմնադիր, երգիծանկարիչ Վրեժ Քասունին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և ընդգծել Ֆրանսիայի հետ համատեղ կինոարտադրության, դիստրիբյուցիայի, հեռուստատեսության ոլորտներում համագործակցության պատրաստակամությունը: Նշելով ֆրանսիական փորձի ուսումնասիրության և յուրացման կարևորությունը՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է…
Կարդալ ավելինՄինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ՝ ֆիլմարտադրության համար
ՀՀ կառավարությունը հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը և պայմանները, որով նախատեսվում է մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ: Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ կարգի ընդունումը բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի պահանջներից և մշակույթի ոլորտում ՀՀ կառավարության պետական քաղաքականությունից: Նախարարը նշել է, որ կինոարտադրողները կարող են ստանալ մինչև 25% հետվերադարձ՝ կարգով սահմանված ապրանքների և ծառայությունների ցանկից: Հավելյալ 10% փոխհատուցում է նախատեսվում այն դեպքերի համար,…
Կարդալ ավելինՔննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: Ներկայացնելով սպորտի ոլորտի 2026-2028 թթ. ՄԺԾԾ հայտի հիմնական ուղղությունները՝ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը նշել է, որ…
Կարդալ ավելինԱմիօ բանկը մասնակցել է «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» համաժողովին(Տեսանյութ)
Ամիօ բանկը մասնակցել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովին։ Միջոցառման ընթացքում Ամիօ բանկը ներկայացրեց իր «AMIO-ՄՓՄՁ Աջակցում» վարկը՝ 11․5% շահավետ տոկոսադրույքով։ Այն նախատեսված է բիզնեսի ընթացիկ կարիքների և բիզնեսում ներդրումների ֆինանսավորման համար՝ այսպիսով ապահովելով բիզնեսներին երկարաժամկետ և հարմարավետ ֆինանսավորման հնարավորություն։ Համաժողովը մեկ հարթակում էր համախմբել տեղական և միջազգային ֆինանսական կառույցների, գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաև ՓՄՁ վարկառուների՝ քննարկելու փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման ներկա հնարավորություններն ու ապագա…
Կարդալ ավելինՀայաստան-Գերմանիա. ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարարության միջև ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության մասին մտադրության համատեղ հռչակագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով երկու բարեկամական երկրների միջև փոխհամագործակցությունը, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը՝…
Կարդալ ավելին