Մայիսի 16-ին’ ժամը 23:20-ին, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով ու գանգուղեղի կոտրվածքով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արսեն Կիրակոսյանը։ Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ, 29-ամյա երիտասարդը հոսպիտալացվելուց մեկ ժամ անց մահացել է։ ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի արդյունքում հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով։ Մասնավորապես, Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Համայնքային ոստիկանության Սպիտակի և Տարոնի բաժինների ծառայողները պարզել են, որ մի խումբ երիտասարդներ հանդիպել են Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղից Կաթնաջուր գյուղ…
Կարդալ ավելին«Արևմտյան Ադրբեջանի» քարոզչական միֆի հորդանանյան արտացոլումը
2025 թվականի մայիսի 15-ին Հորդանանի մայրաքաղաք Ամմանում տեղի է ունեցել Հորդանանում Ադրբեջանի դեսպանատան և, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան համայնքի» կողմից համատեղ կազմակերպված գիտաժողով՝ «Արևմտյան Ադրբեջանի մշակութային ժառանգության հետքերով» խորագրով։ Միջոցառման շրջանակներում ավելի ուշ Ադրբեջանի դեսպանատանը բացվել է նաև «Արևմտյան Ադրբեջանի մշակույթը» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են գորգեր, հագուստներ, զենք-զրահ, ինչպես նաև՝ իբր թե Երևանում հատված Սեֆյան ժամանակաշրջանի 5 մետաղադրամներ։ Բացման խոսքում Հորդանանում Ադրբեջանի դեսպան Էլդար Սալիմովը նշել է, որ համաժողովը մարմնավորում է մի ամբողջ «ժողովրդի» իրավունքների, մշակույթի և…
Կարդալ ավելինԷջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին: «Տիկին Դիանա Գասպարյանը, ով շուրջ յոթ տարի ղեկավարել է համայնքը, պաշտոնապես հրաժեշտ տվեց աշխատակազմին։ Նրա ղեկավարման տարիներին համայնքն ընդլայնել է արտաքին կապերը՝ ստեղծելով համագործակցության նոր հարթակներ` տեղական և միջազգային մակարդակում, իրականացվել են մի շարք ծրագրեր, կյանքի են կոչվել համայնքային զարգացման ռազմավարական նախագծերը։ Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել աշխտակազմին այս տարիների համագործակցության, ներդրած ջանքերի համար, հորդորել ամեն աշխատանքային օրը նվիրել համայնքի զարգացման տեսլականը կյանքի կոչելուն ուղղված քայլերին»,- նշված…
Կարդալ ավելինՎարորդական վկայական ստանալու քննություն հանձնելու գործընթացում արագացված ծառայություններ կներդրվեն. ՀՀ տարածքում կթույլատրվի նաև վարորդական վկայականի թվային տարբերակը
Մայիսի 15-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթին։ Օրենսդրական նախաձեռնությամբ՝ կթույլատրվեն նաև թվային տարբերակով վարորդական վկայականները, հնարավորություն կստեղծվի արտահերթ մասնակցելու վարորդական իրավունքի վկայականի հաջորդ որակավորման քննությանը՝ որպես քաղաքացիներին մատուցվող արագացված ծառայություն։ Մասնավորապես՝ ✔️արտահերթ ծառայությունների ստացման հնարավորություն կտրվի այն անձանց, որոնք առաջին անգամ մասնակցել են վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական կամ գործնական քննությանը և ստացել են…
Կարդալ ավելինՎարորդական վկայական ստանալու քննություն հանձնելու գործընթացում արագացված ծառայություններ կներդրվեն. ՀՀ տարածքում կթույլատրվի նաև վարորդական վկայականի թվային տարբերակը
Մայիսի 15-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթին։ Օրենսդրական նախաձեռնությամբ՝ կթույլատրվեն նաև թվային տարբերակով վարորդական վկայականները, հնարավորություն կստեղծվի արտահերթ մասնակցելու վարորդական իրավունքի վկայականի հաջորդ որակավորման քննությանը՝ որպես քաղաքացիներին մատուցվող արագացված ծառայություն։ Մասնավորապես՝ ✔️արտահերթ ծառայությունների ստացման հնարավորություն կտրվի այն անձանց, որոնք առաջին անգամ մասնակցել են վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական կամ գործնական քննությանը և ստացել են…
Կարդալ ավելինԱսուլիս. առաջին դասարանցիների հայտագրում, Վերջին դաս, ավարտական քննություններ
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ասուլիսը՝ առաջին դասարանցիների հայտագրման և ընդունելության, ուսումնական տարվա ավարտի, քննությունների նախապատրաստական աշխատանքների և այլ թեմաներով: Առաջին դասարանցիների հայտագրում, ընդունելություն Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը մեկնարկել է մայիսի 5-ից՝ երեխայի և ծնողի տվյալների հավաստիության և համապատասխանության ստուգմամբ: Նախարարի տեղակալը ներկայացրել է հայտագրումն ըստ փուլերի. հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց…
Կարդալ ավելինԳորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը միջազգային փառատոնում արժանացել է դիպլոմի
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է «Նավրուզ» մասնագիտական թատրոնների միջազգային փառատոնին: Դուշանբեի Ս․ Աինիի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում բացման հանդիսավոր արարողությամբ տրվել է փառատոնի մեկնարկը։ Ներկա են եղել Տաջիկստանի Հանրապետության մշակույթի նախարարը, բարձրաստիճան պաշտոնյաներ, մի շարք երկրների թատերական պատվիրակություններ, մշակութային գործիչներ։ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանները հանդես են եկել Ա․ Լախուտինի անվան պետական ակադեմիական դրամատիկական թատրոնի բեմում՝ «Միրհավ» (հեղինակ՝…
Կարդալ ավելին«Թանգարանային ոլորտում աշխատող մարդիկ իսկապես նվիրյալներ են». Ժաննա Անդրեասյան
Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ` Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս` նվիրված Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը: Ներկայացվել են թանգարանների ոլորտում պետական քաղաքականությունը, իրականացված բարեփոխումները, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում իրականացվող ծրագրերը…
Կարդալ ավելինКогда победная лента становится клеймом: как 9 мая в Азербайджане обернулось антироссийской истерикой
Празднование 9 Мая в Азербайджане, которое ещё недавно казалось данью общей Победе, ныне превращается в арену для антироссийской истерики. Особенно рьяно в этом направлении работает портал Minval.az, чьи публикации 13 и 14 мая стали своеобразной кульминацией информационной травли, направленной не только против конкретного человека, но и против самого факта советского наследия. Главным героем (или, точнее, жертвой) этой кампании стал Салех Самедов — председатель районного Совета старейшин Имишлинского района. Он был мгновенно снят с должности и…
Կարդալ ավելինԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը(Տեսանյութ)
Մայիսի 12-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Նախարար Սարգսյանը ողջունելով դեսպան Սոֆիանոպուլոսին՝ անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով գերատեսչական մակարդակով համագործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությունը և առկա ներուժը։ Արտակարգ և լիազոր դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է Հունաստանի պատրաստակամությունը՝ տարբեր ուղղություններով համագործակցությունը ընդլայնելու առումով։ Հանդիպման ընթացքում կողմերը առարկայական քննարկել են ոստիկանական համակարգում, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև միգրացիայի և քաղաքացիության…
Կարդալ ավելին