Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հունվարի 31-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան, նախալեռներում եւ հովիտներում՝ թաց ձյան տեսքով։ Օդերեւութաբանները լեռներում կանխատեսում են տեղ-տեղ մրրիկ եւ ցածր տեսանելիություն։ Քամին՝ հարավարեւմտյան, 17-20 մ/վրկ։  Շիրակի դաշտավայրի ցածրադիր վայրերում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, ինչպես նաեւ Արարատյան դաշտավայրում առավոտյան սպասվում է մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց: Սակայն սպասվում է օդի աստիճանական տաքացում։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում կեսօրից հետո սպասվում են թաց ձյուն եւ ձյուն, գիշերը եւ առավոտյան՝ մառախուղ: Առաջիկա գիշեր մայրաքաղաքում ջերմաստիճանը գիշերը կլինի…

Կարդալ ավելին

Ինչո՞ւ է սահմանվել, որ շտապօգնության յուրաքանչյուր 8-րդ զանգից հետո կանչը լինելու է վճարովի. Նախարարի պարզաբանումը

Ինչո՞ւ է սահմանվել, որ շտապօգնության յուրաքանչյուր 8-րդ զանգից հետո կանչը լինելու է վճարովի. Նախարարի պարզաբանումը

Առողջապահության ապահովագրության այս մեծ բարեփոխումը մեր քաղաքացիների, բժիշկների, բուժաշխատողների հետ միացյալ ենք անում. մենք անընդհատ որոշակի փոփոխություններ ենք անում, լավացնում ենք  և մեր քաղաքացիների դիտարկումները իրացնում ենք, սա է ճանապարհը։ Այս մասին, այսօր՝ հունվարի 30–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Անդրադառնալով մեղադրանքներին, որ թեև բարեփոխումը սպասված էր, բայց համակարգը ամբողջությամբ պատրաստ չէր, նախարարն ասաց. «Այս մեկ ամիսը ցույց տվեց, որ համակարգը պատրաստ էր։ Նման բարեփոխում իրականացնելը միշտ ռիսկերի հետ է…

Կարդալ ավելին

Կակաոյի հատիկների գինը իջել է մեկ տոննան 4 հազար դոլարից ցածր՝ առաջին անգամ 2023-ից ի վեր

Կակաոյի հատիկների գինը իջել է մեկ տոննան 4 հազար դոլարից ցածր՝ առաջին անգամ 2023-ից ի վեր

Կակաոյի հատիկների գինը իջել է մեկ տոննան 4 հազար դոլարից ցածր՝ առաջին անգամ 2023-ի նոյեմբերից ի վեր։ Վերջին մեկ տարվա ընթացքում շուկան անկում է ապրել՝ պահանջարկի թուլացման լուրերի ֆոնին։ Գները այժմ նվազել են գրեթե 70 տոկոսով՝ 2024թ․ վերջին գրանցված ամենաբարձր կետից հետո։ Նյու Յորքում ուրբաթ կակաոյի հատիկների մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 5.9 տոկոսով՝ հասնելով 3,931 դոլարի մեկ տոննայի համար, ինչը ամենացածրն է 2023-ի նոյեմբերից ի վեր։ Այս պայմանագրերն այժմ վաճառվում են 4 117…

Կարդալ ավելին

Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 11 միլիարդ 249 միլիոն 857 հազար դրամի վնաս. Դատախազություն

Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 11 միլիարդ 249 միլիոն 857 հազար դրամի վնաս. Դատախազություն

Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման համաձայն՝ Գլխավոր դատախազությունում ամփոփվել են Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին քրեական վարույթներով վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալները: Այսպես. 2025 թվականի երկրորդ կիսամյակում Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 3 միլիարդ 615 միլիոն 805 հազար 415 դրամ: Գործարկման օրվանից (2024 թվականի դեկտեմբերի 5) մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 21 միլիարդ 458 միլիոն…

Կարդալ ավելին

Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը վատթարացել է

Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը վատթարացել է

Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի։ Նրա զարկերակները կանոնավոր կերպով արյուն չեն մատակարարում սրտին։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը։ Լինդայի խոսքով Վիգենը տառապում է բարձր արյան ճնշումից։ Բժիշկները նրան նոր դեղեր են նշանակել։ «Վիգենը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում։  Երկուշաբթի հանդիպում է նշանակված բժիշկների հետ։ Նրա բուժման ծախսերը հոգում է Առողջապահության նախարարությունը, իսկ մնացածը անվճար տրամադրվել է հիվանդանոցի կողմից, և ես շնորհակալություն եմ…

Կարդալ ավելին

Լուկաշենկոն կոչ է արել զուր տեղը չանհանգստանալ արհեստական ​​բանականության համար

Լուկաշենկոն կոչ է արել զուր տեղը չանհանգստանալ արհեստական ​​բանականության համար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ արհեստական ​​բանականությունն ի վիճակի չէ փոխարինել մարդկանց և կոչ է արել դրա համար զուր տեղը չանհանգստանալ ։ Նա նման հայտարարություն է արել «Պլանար» ԲԲԸ ձեռնարկություն այցելության ժամանակ, հաղորդում է БЕЛТА-ն։ Բարձր տեխնոլոգիաների վերաբերյալ քննարկման ժամանակ Լուկաշենկոն դիմել է «Պլանար» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Սերգեյ Ավակովին և հարցրել նրա կարծիքը արհեստական ​​բանականության զարգացման վերաբերյալ։ «Կարծում եմ՝ այդ սահմանումն առաջարկողները նկատի ունեին, որ արհեստական ​​բանականությունը կփոխարինի մարդկանց»,- նշել է նախագահը։ «Ոչ, չի փոխարինի»,- պատասխանել է Ավակովը՝ հավելելով, որ հարցը՝արդյոք մեքենան կարող է ավելի խելացի լինել,…

Կարդալ ավելին

Գիտնականները Երկրից 146 լուսատարի հեռավորության վրա պոտենցիալ բնակելի մոլորակ են հայտնաբերել 30 հունվարի.

Գիտնականները Երկրից 146 լուսատարի հեռավորության վրա պոտենցիալ բնակելի մոլորակ են հայտնաբերել 30 հունվարի.

Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Դանիայի աստղագետների միջազգային թիմը հայտարարել է HD 137010 b էկզոմոլորակի հայտնաբերման մասին: Սա Արեգակնային համակարգից դուրս գտնվող ամենամոտ և ֆիզիկապես Երկրին նման օբյեկտներից մեկն է: Հետազոտությունը հրապարակվել է Astrophysical Journal ամսագրում: Մոլորակ, որը նման է և՛ Երկրին, և՛ Մարսին HD 137010 b-ն հայտնաբերվել է «Կեպլեր» տիեզերական աստղադիտակի K2 առաքելության արխիվային տվյալների վերլուծության արդյունքում: Մոլորակի շառավիղը ընդամենը 6%-ով է մեծ երկրայինից, իսկ ուղեծրային պտույտի տևողությունը 355 երկրային օր է՝ գրեթե մեր…

Կարդալ ավելին

Ջրային պարեկները բացահայտել են նաև սիգի քողարկված տեղափոխման դեպքեր

Ջրային պարեկները բացահայտել են նաև սիգի քողարկված տեղափոխման դեպքեր

Սիգի որսի արգելքն ավարտվում է փետրվարի 1-ին, և մինչ այդ Ոստիկանությունը շարունակելու է պայքարը այս արգելքը խախտողների դեմ։ Պայքարը տարվում է ոչ միայն ջրում և ափամերձ տարածքներում, այլև ավտոճանապարհներին, որոնցով վաճառքի համար տեղափոխում են ապօրինի որսը։ Հենց պայքարի արդյունավետությունն է ստիպել որոշ իրավախախտների՝ դիմել այսպես ասած խորամանկությունների, ինչը, հիմնականում նույնպես չի վրիպում Ոստիկանության ծառայողների աչքից։ Վերջին օրերին արձանագրված բացահայտումների մեջ կան նաև նման դեպքեր։ Այդպիսին էր հենց ներկայացվող առաջին դեպքը։ Հունվարի 22-ին՝ ժամը 10․30-ի սահմաններում,…

Կարդալ ավելին

Իրանը հայտնել է, որ պատրաստ է «անհապաղ եւ վճռական» պատասխան տալ ցանկացած ագրեսիայի

Իրանը հայտնել է, որ պատրաստ է «անհապաղ եւ վճռական» պատասխան տալ ցանկացած ագրեսիայի

Իրանի բանակը պատրաստ է «անհապաղ եւ վճռականորեն» արձագանքել ցամաքում, օդում կամ ծովում ցանկացած ագրեսիայի, Իսրայելի հետ անցյալ տարվա պատերազմի փորձը թույլ կտա ավելի արդյունավետորեն արձագանքել սպառնալիքներին, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Х ցանցում։ Արաղչիի հայտարարությունը հնչել է Վաշինգտոնի կողմից Մերձավոր Արեւելքում նավատորմի տեղակայման եւ Իրանի հետ հնարավոր շփման գծի երկայնքով պաշտպանությունն ամրապնդելու ֆոնին։ «Մեր քաջարի զինված ուժերը պատրաստ են՝ մատները ձգանին, անհապաղ եւ վճռականորեն արձագանքել մեր թանկ հողի, օդային տարածքի եւ ծովի…

Կարդալ ավելին

Մայիսի 1-4–ը կլինի կլինի ոչ աշխատանքային. մայիսի 4–ի աշխատանքային օրը տեղափոխվեց ապրիլի 18

Մայիսի 1-4–ը կլինի կլինի ոչ աշխատանքային. մայիսի 4–ի աշխատանքային օրը տեղափոխվեց ապրիլի 18

Այս տարվա մայիսի 4-ի աշխատանքային օրը կտեղափոխվի ապրիլի 18, որը շաբաթ է: ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացրած որոշումն այսօր ընդունվեց կառավարության նիստի ժամանակ։ Որոշման ընդունման պատճառը Հայաստանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովի անցկացումն է։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մանրամասնեց, թե ինչով է պայմանավորված աշխատանքային օրվա փոփոխությունը. «Որոշման համաձայն. «Ակտիվորեն ներգրավված լինելով Եվրոպական քաղաքական համայնքում (ԵՔՀ) և կարևոր դեր խաղալով տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերում՝ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը: Հաշվի առնելով միջոցառման…

Կարդալ ավելին
1 25 26 27 28 29 826