Մեկ տարի առաջ նախագահ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ պատմական գագաթնաժողով, որի ընթացքում վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը ստորագրեցին Խաղաղության համատեղ հռչակագիրը։ Երեք առաջնորդների ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը։ Այս մասին նշվում է ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ «Այս առաջին տարեդարձի կապակցությամբ խորը հպարտություն կա այն ամենում, ինչին մեր…
Կարդալ ավելինԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառը
Ամառն անցնում է մի ակնթարթի պես, հետևաբար արձակուրդ գնալը, ճանապարհորդելը կամ պարզապես անհոգ արևի տակ պառկելը այլևս չի կարելի հետաձգել։ Եթե ցանկանում եք չհետաձգել ձեր ամառային հանգիստը, AMIO Mobile հավելվածի միջոցով կարող եք արագ ձևակերպել օնլայն վարկ, ամրագրել հյուրանոց կամ գնել թռիչքի տոմսեր, իսկ վճարումները սկսել կատարել աշնանը։ Ներբեռնեք AMIO Mobile հավելվածը՝ այստեղից։ Օնլայն վարկի մանրամասներին ծանոթացեք այստեղ։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Կարդալ ավելինՈստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից. Տեսանյութ
Օգոստոսի 9-ին՝ ժամը 00.40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում վիճաբանություն է։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները կանխել են հետագա զարգացումները և պարզել, որ միջադեպին մասնակից մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով։ Նախնական տեղեկություններով վիճաբանությունը ծագել է մեքենան արագ վարելու հարցի շուրջ։ Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից մեկ տասնյակից ավելի…
Կարդալ ավելինԴատարանների խցերում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված
Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, իր տարեկան զեկույցներում և հրապարակային հայտարարություններում բազմիցս անդրադարձել է ձերբակալված կամ կալանավորված անձանց՝ դատարանների խցերում պահելու գործընթացի կարգավորումներին և պահման պայմաններին առնչվող խնդիրներին։ Հարցի կարգավորման նպատակով Պաշտպանի նախաձեռնությամբ նաև բազմիցս կազմակերպվել են քննարկումներ։ Մշտադիտարկման այցերի, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված անհատական բողոքների արդյունքում ստացված տեղեկությունների համադրման և վերլուծության հիման վրա ակնհայտ է, որ տարիներ շարունակ արձանագրվող նշված խնդիրները դեռևս չեն ստացել համապարփակ լուծում, ինչն առանձին դեպքերում հանգեցնում է ազատությունից…
Կարդալ ավելինԲացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը
Ամիօ բանկը տեղեկացնում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին պատկանող լայնածավալ գույքային համալիրի հրապարակային աճուրդի մասին։ Սա բացառիկ հնարավորություն է ձեռք բերելու արդյունաբերական նշանակության անշարժ և շարժական գույքի միասնական լոտ, որը ներառում է 44 առանձին կետեր։ Աճուրդի մանրամասները՝ Ամսաթիվ և ժամ՝ 2026թ. սեպտեմբերի 02-ին, ժամը 16:00 Վայրը՝ ք. Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակ Մեկնարկային գինը՝ 11 101 578 188,85 ՀՀ դրամ Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մինչև 2026թ. օգոստոսի 26-ը, ժամը 18:00-ն: Աճուրդն անցկացվում է հրապարակային սակարկությունների դասական…
Կարդալ ավելինՀՀ -ում ծառայություններ մատուցող օպերատորները պետք է ի գիտություն ընդունեն
ՀՀ քաղաքացիները պետք է տեր կանգնեն իրենց ոտնահարված իրավունքների վերականգնմանը:Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն գրառում էր կատարել կապված /Վեոլա Ջուր/ կազմակերպության նոր տեխնիկական միջոցերի ձեռքբերման և միաժամանակ նրանց հանրային /նշանակության / մասին: Գրառմնա մեջ մասնավորապես ասվում է՝ / Այսօր ն և օպերատորների կողմից ոչ պատշաճ Այսօր ՀՀ Սիրելի քաղաքացիներ, ձեզնից շատերը չգիտեն, բայց ուզում եմ իմանաք, որ այս ներդրումները, որոնք կատարում է Վեոլիա Ջուր / Veolia Armenia֊ն, մերն են, բոլորինս են, քանի որ Վեոլիան ձեռք…
Կարդալ ավելինՕգոստոսի 16-ին «Երազ Այգի»-ում կանցկացվի Ազգային տարազի փառատոնը
Օգոստոսի 16-ին «Երազ Այգի»-ում կանցկացվի Ազգային տարազի փառատոնը Օգոստոսի 16-ին «Երազ Այգի»-ում տեղի կունենա Ազգային տարազի փառատոնը, որը մեկ հարթակում կմիավորի հայկական ազգային տարազը, ավանդական արհեստները, երաժշտությունը, էթնոդիզայնն ու Խաղողօրհնեքի դարավոր ավանդույթը։ Փառատոնի կազմակերպիչներն են «Տերյան մշակութային կենտրոն»-ը և «Երազ Այգի»-ն։ «Տերյան մշակութային կենտրոն» արդեն երկար տարիներ կազմակերպում է Ազգային տարազի փառատոնը՝ այն դարձնելով հայկական մշակութային ժառանգության, ավանդական արհեստների և ժամանակակից էթնոդիզայնի ներկայացման յուրահատուկ հարթակ։ Այս տարվա առաջին փառատոնը համընկնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու…
Կարդալ ավելինԴավիթ ԷԼԲԱԿՅԱՆ ՝ թատերական բեմի նոր հայտնությունը
Դավիթ ԷԼԲԱԿՅԱՆ ՝ թատերական բեմի նոր հայտնությունը Դավիթ Էլբակյանը, սիրված տենոր Ռուբեն Էլբակյանի որդին, փայլուն մուտք է գործել փարիզյան պրոֆեսիոնալ թատերական աշխարհ՝ մարմնավորելով Էդմոնդի կերպարը Ուիլյամ Շեքսպիրի անմահ «Լիր արքա» ողբերգության բեմականացման մեջ։ Նա այսօր արդեն պարզապես խոստումնալից երիտասարդ դերասան չէ, այլ իսկական հայտնություն։ Նրա լուսավոր բեմական ներկայությունը, դերասանական խաղի բնական նրբագեղությունն ու ծնված արվեստագետին բնորոշ ազնվական կեցվածքը անմիջապես գերեցին հանդիսատեսին։ Կասկածից վեր է, որ նոր աստղ է ծագում։ Թեև Դավիթը կրում է մեծ համբավ…
Կարդալ ավելին«Green Rock» բարեգործական հիմնադրամը և ջութակահար Կարեն Շահգալդյանը հայտարարեցին Դիլիջանում մշակութային գործունեության մեկնարկի մասին
«Green Rock» բարեգործական հիմնադրամը և ջութակահար Կարեն Շահգալդյանը հայտարարեցին Դիլիջանում մշակութային գործունեության մեկնարկի մասին։ «Green Rock» բարեգործական հիմնադրամի տնօրեն Եկատերինա Բրեդիխինան և դասական երաժշտության զարգացման հիմնադրամի տնօրեն ջութակահար Կարեն Շահգալդյանը ստորագրեցին Դիլիջանում համատեղ մշակութային գործունեություն սկսելու մտադրության մասին հուշագիր։ Եկատերինա Բրեդիխինա. «Մեր հիմնադրամը Դիլիջանում ակտիվորեն զարգացնում է սոցիալական և կրթական գործունեություն տարբեր ոլորտներում, և մենք վաղուց փնտրում ենք մշակութային ոլորտում զարգանալու հնարավորություններ։ Մեր կարծիքով, զբոսաշրջության ներդաշնակ զարգացմանը չնայած, Դիլիջանում իսկապես պակասում են մշակութային միջոցառումները։ Եվ…
Կարդալ ավելին«ՕՁՈՒՆ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԳԱԶԱՎՈՐՎԱԾ ԶՈՎԱՑՈՒՑԻՉ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԸ ՉԵՆ ԱՐՏԱԴՐՎԻ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Ռուբեն Մնացականյանին պատկանող գազավորված զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում (Լոռու մարզ, Թումանյանի տարածաշրջան, գ․ Օձուն, ապրանքանիշը՝ «Օձուն») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝ – սննդի կառույցի պատերի, դռների մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, – սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող գույքը՝ սեղանը, սարքավորումները, գտնվել են ոչ նորոգ վիճակում, մակերեսը եղել է անհարթ, – արտադրամասն ապահովված չի եղել…
Կարդալ ավելին









