Ադրբեջանի ՊՆ–ն ստում է. հայկական կողմը չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ՊՆ–ն ստում է. հայկական կողմը չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Կարդալ ավելին

Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է ՀՀ-ի հետ «խաղաղության գործընթացի մի քանի ուղղությունների մասին»

Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է ՀՀ-ի հետ «խաղաղության գործընթացի մի քանի ուղղությունների մասին»

«Գոյություն ունեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ», լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա ասել է, որ մարտին համաձայնեցվել է խաղաղության համաձայնագրի տեքստը։ «Ադրբեջանը լեգիտիմ ակնկալիքներ ունի Հայաստանից։ Այդ ակնկալիքները կապված են ՀՀ Սահմանադրությունից Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների վերացմանը եւ Մինսկի խմբի լուծարմանը, որի կարիքը վերացել է հակամարտության ավարտի պատճառով։ Մենք հետեւում ենք գործընթացին, կան շփումներ»,- ասել է նա։

Կարդալ ավելին

Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ

Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ

Հանրապետության տարածքում մայիսի 10-ի ցերեկը, 12-13-ի գիշերը առանձին շրջաններում, 11-13-ի ցերեկը, 14-15-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 12-15-ին առանձին հատվածներում՝ հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, մայիսի 12-15-ը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 10-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է,…

Կարդալ ավելին

2022 թվականին ՊԱԳ-ը որոշել է չֆինանսավորել փոխարինող բուժման ծառայությունը. Սուրեն Նազինյան

2022 թվականին ՊԱԳ-ը որոշել է չֆինանսավորել փոխարինող բուժման ծառայությունը. Սուրեն Նազինյան

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նախկին տնօրեն շարունակում է բացահայտել Առողջապահության նախարարության աշխատելաոճը։ Իր ֆեյսբուքյան էջում նա նոր գրառում է արել, որում ներկայացրել է, թե ինչպես է կրճտավել օփիոիդային կախվածություն ունեցող պացիենտների փոխարինող բուժման ֆինանսավորումը։ «2009 թվականի հոկտեմբերին Հայաստանում ներդրվեց օփիոիդային կախվածություն ունեցող պացիենտերին փոխարինող բուժման ծրագիրը՝ OSF-ի ֆինանսական աջակցությամբ: 2010 թվականի գարնանն OSF-ը դադարեցրեց ֆինանսավորումը և ծրագիրն սկսեց ֆինանսավորել Առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամը: Արդեն 2021 թվականին գիտեինք, որ Գլոբալ հիմնադրամը 2023 թվականից ֆինանսավորումը դադարեցնելու է,…

Կարդալ ավելին

Գոռ Ներսիսյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ հաղթելով 4 ծանր մենամարտ

Գոռ Ներսիսյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ հաղթելով 4 ծանր մենամարտ

Հայ մարզիկները պատմություն են կերտում Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնությունում։ Գոռ Ներսիսյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ հաղթելով 4 ծանր մենամարտ։  Եվրոպայի երիտասարդական կարատեի չեմպիոնը Հայաստանի մեծահասակների կարատեի պատմության մեջ ամրագրեց առաջին բրոնզե մեդալը: «Շատ հպարտ եմ, որ այս մեդալը բերում եմ Հայաստան։ Սա միայն իմ հաղթանակը չէ, այլև իմ թիմի, մարզիչներիս ու բոլոր նրանցը, ովքեր հավատացին ինձ։ Հաջորդ քայլը՝ աշխարհի առաջնություն, որտեղ ամեն բան անելու եմ՝ ոսկի նվաճելու համար», — ընդգծեց Գոռ Ներսիսյանը մրցումներից հետո։ Մրցաշարը…

Կարդալ ավելին

Պուտինի ելույթը Հաղթանակի շքերթում. Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի ժողովուրդների ներդրումը հսկայական էր

Պուտինի ելույթը Հաղթանակի շքերթում. Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի ժողովուրդների ներդրումը հսկայական էր

Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի ժողովուրդների ներդրումը հսկայական էր, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Կարմիր հրապարակում ունեցած իր ելույթում։ «Այստեղից ռազմաճակատի անհրաժեշտ ամեն ինչով լի գնացքները շարունակում էին շարժվել առանց ընդհատման։ Այստեղ էին տեղակայված հոսպիտալները, և հարյուր հազարավոր տարհանվածներ գտան իրենց երկրորդ տունը։ Նրանց հետ կիսեցին ապաստանը, հացը և ջերմությունը։ Մենք մեծարում ենք Հայրենական մեծ պատերազմի յուրաքանչյուր վետերանի, գլուխ ենք խոնարհում Հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերած բոլորի հիշատակի…

Կարդալ ավելին

Պայքարը շարունակվում է, և այդ պայքարը մղելու ենք արժանապատվորեն. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Պայքարը շարունակվում է, և այդ պայքարը մղելու ենք արժանապատվորեն. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը շնորհավորական ուղերձ է տարածել. «Շնորհավորում ենք ձեզ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման պատմական տարեդարձի կապակցությամբ։ Այս Եռատոնը խորհրդանշում է պայքարի, համառության և մեր ժողովրդի անսասան կամքի հաղթանակը։ Այն մեր ընդհանուր հիշողության, ինքնության և արժանապատվության անբաժանելի մասն է։ Սակայն մեր հաղթանակի պատմությունը դեռ ավարտված չէ։ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առաջ։ Արցախի հայությունը զրկված է իր հայրենիքում ապրելու իրավունքից, իր ձայնը լսելի դարձնելու և…

Կարդալ ավելին

Հայաստանում այս ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ բանջարեղենը թանկացել է 17.9%-ով, միրգը` 7.9%-ով

Հայաստանում այս ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ բանջարեղենը թանկացել է 17.9%-ով, միրգը` 7.9%-ով

Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2025 թվականի ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ բանջարեղենը թանկացել է 17.9%-ով, միրգը` 7.9%-ով: Մտահոգիչ է նաև այն փաստը, որ բանջարեղենի և մրգի գները բարձրացել են նաև այս տարվա մարտի համեմատ, այսինքն` շարունակվող գնաճ ունենք սննդի ոլորտում: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ «Պաշտոնական թվերով Հայաստանում յուրաքանչյուր 4-րդ մարդը աղքատ է, ով իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդամթերքի վրա, այդ թվում` բանջարեղեն գնելու համար, որի գները երկնիշ թվերով…

Կարդալ ավելին

Հայաստանն ունի տարածաշրջանում ամենաթանկ բենզինը. KSA Expats

Հայաստանն ունի տարածաշրջանում ամենաթանկ բենզինը. KSA Expats

KSA Expats 2025 թվականի ապրիլյան տվյալների համաձայն՝ Հայաստանում բենզինը տարածաշրջանում ամենաթանկն է։ Հայաստանը համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 94-րդ տեղը։ Այստեղ բենզինի մեկ լիտրն արժե 1,343 դոլար։ Վրաստանում այս վառելիքն արժե մեկ լիտրի համար 1.117 դոլար (57-րդ տեղ), Ադրբեջանում՝ 0.647 դոլար (17-րդ տեղ), Թուրքիայում՝ 1.173 դոլար (67-րդ տեղ), Իրանում՝ 0.029 դոլար (աշխարհում 2-րդ տեղը): Ներկայացված տվյալների համաձայն՝ աշխարհում ամենաէժան բենզինը կարելի է գնել Լիբիայում՝ 0.027 դոլար/լիտրով։

Կարդալ ավելին

Հնդկաստանի և Պակիստանի միջև մարտական ​​գործողությունները վերսկսվել են

Հնդկաստանի և Պակիստանի միջև մարտական ​​գործողությունները վերսկսվել են

Հնդկաստանի և Պակիստանի միջև վերահսկողության գծի երկայնքով մարտերը վերսկսվել են մի քանի ժամ տևած հարաբերական անդորրից հետո, հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն։ Կան հաղորդագրություններ Կուպվարայում, Պանչում, Ուրիում և Սամբայում վերահսկողության գծի երկայնքով ինտենսիվ հրետանային փոխհրաձգությունների մասին։ Սահմանամերձ գոտում բնակվող քաղաքացիական անձինք ապրում են աճող վախի մեջ, և հազարավոր մարդիկ լքել են իրենց տները։ Reuters-ը հաղորդում է, որ Հնդկաստանի Քաշմիրի Սրինագար օդանավակայանի մոտակայքում մոտ 10 պայթյուն է տեղի ունեցել։

Կարդալ ավելին
1 3 4 5 6 7 681