Առաջարկվում է հաստատել ԱՊՀ-ի մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ ադրբեջանական Լաչինը. Լավրով

Առաջարկվում է հաստատել ԱՊՀ-ի մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ ադրբեջանական Լաչինը. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևն ամփոփել են Համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքները, գրում է РИА Новости-ն։ Անդրադառնալով այն փաստաթղթերին, որոնք ԱՊՀ երկրների ղեկավարների քննարկմանը կներկայացնեն վաղն անցկացվելիք գագաթնաժողովի ժամանակ, Լավրովը, մասնավորապես, նշել է. «Առանձին որոշում է առաջարկվում պետությունների ղեկավարներին հաստատել Համագործակցության մշակութային մայրաքաղաքները՝ հաջորդ տարի՝ ադրբեջանական Լաչինը (Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ Բերձոր – խմբ.), 2026 թվականի համար՝ հայկական Մեղրին և 2027 թվականի համար՝ բելառուսական Մոլոդեչնոն։

Կարդալ ավելին

Արյան մեջ քաղցկեղի էկզոսոմները հայտնաբերող սարքավորում է ստեղծվել. Matter

Արյան մեջ քաղցկեղի էկզոսոմները հայտնաբերող սարքավորում է ստեղծվել. Matter

Միչիգանի համալսարանի ամերիկացի գիտնականները արյան թեստի միջոցով թոքերի քաղցկեղի արագ ախտորոշման եղանակ են մշակել։ Հետազոտությսն սրդյունքները հրապարակվել է Matter գիտական ​​հանդեսում։ Նոր եղանակը որսում է էկզոսոմները՝ բջիջների կողմից արձակված մանր մասնիկները: Նրանք փոխադրում են միջբջջային հաղորդակցության համար կարևոր սպիտակուցներ, ԴՆԹ և ՌՆԹ մոլեկուլներ: Առողջ բջիջների էկզոսոմները կարևոր ազդակներ են փոխանցում ամբողջ մարմնով, մինչդեռ քաղցկեղային էկզոսոմներն օգնում են ուռուցքներին տարածվել՝ պատրաստելով հյուսվածքները՝ նախքան դրանց հայտնվելը՝ նորագոյացություններն ընդունելու համար: Նոր հետազոտության ընթացքում գիտնականների թիմը կիրառել է սպիտակուցների…

Կարդալ ավելին

Գրիգոր Մինասյանը նշանակվել է «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր

Գրիգոր Մինասյանը նշանակվել է «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը վերադառնում է «AM» իրավաբանական ընկերություն: Նա ընկերության բաժնետերերի կողմից նշանակվել է ընկերության կառավարիչ-բաժնետեր:   Այս մասին հայտնում են ընկերության ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք, որ Գրիգոր Մինասյանը «AM» իրավաբանական ընկերության կառավարումը իրականացրել է դեռևս ընկերության հիմնադրման պահից մինչև 2022 թվականին պետական պաշտոն ստանձնելը:  2024 թվականի հոկտեմբերի 1-ից սեփական դիմումի համաձայն նա հեռացել է նախարարի պաշտոնից: Գրիգոր Մինասյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է և Հայաստանի փաստաբանների պալատի անդամ։ Հիշեցնենք, որ Ֆրիգոր Մինասյանը օրեր առաջ…

Կարդալ ավելին

Գիտնականները 10 կիլոմետրանոց անոթի վազքին փոխարինող մոլեկուլ են ստեղծել. JAFC

Գիտնականները 10 կիլոմետրանոց անոթի վազքին փոխարինող մոլեկուլ են ստեղծել. JAFC

Օրհուսի համալսարանի դանիացի գիտնականները ստեղծել են LaKe կոչվող մոլեկուլ, որը կարող է օրգանիզմում կանոնավոր վարժությունների և ծոմապահության նյութափոխանակության ազդեցություն առաջացնել: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Agricultural and Food Chemistry (JAFC) գիտական ​​հանդեսում: Մարզվելը և սնունդ ընդունելն ամրապնդում է սիրտը և նվազեցնում արյան մեջ ճարպի մակարդակը՝ օրգանիզմում լակտատի և կետոնի մակարդակի բարձրացման հաշվին: Այս նյութերը բջիջների համար գործում են իբրև արդյունավետ վառելանյութ՝ օգուտ տալով մարդու օրգաններին: «Մենք մշակել ենք մի մոլեկուլ, որը կարող է ընդօրինակել ինտենսիվ…

Կարդալ ավելին

ԵՄ անդամները սկսել են ուղիներ փնտրել Կիևին ֆինանսավորելու և Հունգարիայի վետոն շրջանցելու համար. Bloomberg

ԵՄ անդամները սկսել են ուղիներ փնտրել Կիևին ֆինանսավորելու և Հունգարիայի վետոն շրջանցելու համար. Bloomberg

Եվրամիության անդամ երկրները սկսել են ուղիներ փնտրել Ուկրաինայի ֆինանսավորման հարցում Հունգարիայի վետոն շրջանցելու համար, քանի որ Բուդապեշտը արգելափակում է Բրյուսելի կողմից Կիևին ավելի քան 6 միլիարդ եվրո օգնություն հատկացումը: Դրա մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Նշվում է, որ ԵՄ դիվանագիտական ​​ծառայությունն արդեն ուղիներ է փնտրում՝ թույլ տալու այսպես կոչված Խաղաղության եվրոպական հիմնադրամում համայնքի անդամներին կամավոր ներդրումներ կատարել: Նշվում է, որ դա Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ որոշումներ ընդունելիս հնարավորություն կտա ապագայում խուսափել ԵՄ բոլոր անդամների «միաձայն…

Կարդալ ավելին

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ը չի միացել երկու հայտարարության. Անի Բադալյան

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ը չի միացել երկու հայտարարության. Անի Բադալյան

Ի պատասխան լրատվամիջոցի հարցման՝ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի այսօրվա նիստի շրջանակներում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Այդ մասին «Լուրերին» հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Նշենք, որ ավելի վաղ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Կարդալ ավելին

Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութ-սրահում բռնկված հրդեհի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն(Տեսանյութ)

Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութ-սրահում բռնկված հրդեհի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն(Տեսանյութ)

Ժամը 13.20-ին հայտարարեց հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ. դեպքի վայր են մեկնել ևս 4 մարտական ​​հաշվարկ և 1 ԲԱՎ խումբ։   Հրդեհը մեկուսացված է ժամը 15.23-ին, մարվել՝ ժամը 16.11-ին։ Նախնական նախնական՝ մոտ 3000 քառ.մ տարածքում այրվել է երկհարկանի շինությունն ամբողջությամբ՝ ներքին գույք, տեխնիկա, տեխնիկա, կահույք և այլն։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 17 մարտական ​​հաշվարկ, 6 օպերատիվ խումբ, 2 ավտոսանդուղք, Երևանի քաղաքապետարանի 9 ջրատար։ Դեպքի վայրում աշխատում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո…

Կարդալ ավելին

Երևանի մետրոպոլիտենում մինչև ամսվա վերջ ժետոնը կվերանա

Երևանի մետրոպոլիտենում մինչև ամսվա վերջ ժետոնը կվերանա

Երևանի մետրոպոլիտենում մինչև ամսվա վերջ ժետոնը կվերանա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Երևի մինչև ամսվա վերջ ժետոնը լրիվ կվերանա, կանցնենք միասնական վճարման համակարգին»,- նշեց նա։ Քաղաքապետի խոսքով՝ վերջին մեկ շաբաթում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը  կազմել է 582 հազար 622 ուղևոր։

Կարդալ ավելին

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տարածաշրջանային տնօրենն այցելելու է Հայաստան

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տարածաշրջանային տնօրենն այցելելու է Հայաստան

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերը 2024 թվականի հոկտեմբերի 8-ից 10-ը կիրականացնի իր առաջին այցը Հայաստան․ տեղեկացնում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակից։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերը 2024 թվականի հոկտեմբերի 8-ից 10-ը կիրականացնի իր առաջին այցը Հայաստան: Այս շրջադարձային այցն ընդգծում է ՄԱԲՀ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը և մյուս գործընկերներին՝ ժողովրդագրական դիմակայունության ամրապնդման և Հայաստանի ժողովրդագրական նոր ռազմավարության իրականացման…

Կարդալ ավելին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ

Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ:Հայտնում են Մար Աթոռի տեղեկատվական համակարգից: Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպումներ կունենա թեմական խորհրդի և ազգային կառույցների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կմասնակցի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ)  93-րդ համաժողովին:

Կարդալ ավելին
1 52 53 54 55 56 572