Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Երևան, Նոր Նորք): Այստեղ հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ: Ի մասնավորի՝ – արտադրամասի և պահեստային հատվածի պատերի, հատակի մակերևույթի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, ունեցել են վնասված, անհարթ հատվածներ, – առաստաղը եղել է վնասված, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու վտանգը, – բացվող ներքին պատուհանը և օդահեռացման…
Կարդալ ավելինԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Եթե հայտնվել եք փլատակներում, խուճապի մի՛ մատնվեք։ Անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն ցույց տվեք ինքներդ ձեզ։ Եթե ձեզ հետ փլատակում կան ուրիշ մարդիկ, հանգստացրեք և առաջին բուժօգնություն ցույց տվեք։ Կապ հաստատեք դրսում և մոտակա փլատակներում գտնվողների հետ․ գոռացեք պարբերական ընդմիջումներով, տարածքում գտեք երկու առարկա, օրինակ՝ քար, մետաղի կտոր և դրանք հարվածեք իրար։ Տուն կամ աշխատավայր վերադառնալուց հետո ստուգեք՝ արդյո՞ք վնասված չեն էլեկտրահաղորդալարերը կամ չկա գազի արտահոսք։ Ստուգեք՝ արդյո՞ք վնասված չեն վառարաններն ու ծխնելույզները․ կրակ մի՛ վառեք…
Կարդալ ավելինՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել
Եթե պատրաստվում ես ավիատոմս գնել, արտասահմանում կամ արտասահմանյան կայքերից գնումներ կատարել, շտապիր օգտվել առաջարկից մինչև սեպտեմբերի 30-ը։ Վճարիր Amio Pro փաթեթի Visa Platinum կամ Mastercard World քարտով և հետ ստացիր ծախսած գումարի 20%-ը*։ Իսկ Amio Pro-ի առավելությունները դրանով չեն սահմանափակվում։ Ճանապարհորդելիս քեզ հասանելի են բազում առավելություններ՝ մուտք օդանավակայանների բիզնես սրահներ, Fast Track ծառայություն, Concierge ծառայություն և շատ ավելին։ Դեռ չե՞ս միացել Amio Pro-ին։ Միացիր և հասցրու օգտվել առաջարկից։ Amio Pro-ի մանրամասներին ծանոթացիր այստեղ։ Քեշբեքի մանրամասներին՝ այստեղ։ *…
Կարդալ ավելինՀայկական մշակույթը Բեռլինում»․ հայկական և գերմանական երաժշտական ավանդույթները՝ մեկ բեմում
Հայկական մշակույթը Բեռլինում»․ հայկական և գերմանական երաժշտական ավանդույթները՝ մեկ բեմում Բեռլինի Kesselhaus համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված մեծածավալ մշակութային երեկո Սեպտեմբերի 22-ին Բեռլինի Kesselhaus համերգասրահում տեղի ունեցավ «Հայկական մշակույթը Բեռլինում» խորագրով համերգային երեկոն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին, հայկական մշակույթին և հայ-գերմանական մշակութային կապերին։ Միջոցառումը մեկ բեմում համախմբեց երեխաների, ծնողների, երաժիշտների, արվեստագետների, մշակույթի գործիչների և բազմաթիվ հանդիսատեսների։ Երեկոյի ընթացքում հայկական մշակույթը ներկայացվեց երաժշտության, պարի և կենդանի կատարումների միջոցով։ Համերգի հատուկ հյուրերից էր…
Կարդալ ավելինԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողների
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հոկտեմբերի 31-ը: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն, N 457-Ն և 2026 թվականի ապրիլի 30- ի N 610-Ն որոշումների պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները, աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու, ինչպես նաև ուսումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունում աշխատելու…
Կարդալ ավելինԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. Մարդու իրավունքների պաշտպան
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ահազանգ է ստացվել զինծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ Ահազանգը ստանալուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Պաշտպանության նախարարության թիվ N զորամաս՝ ահազանգում ներկայացված հանգամանքները տեղում ուսումնասիրելու նպատակով։ Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել զինծառայողների հետ, այդ թվում՝ այն զինծառայողի, որի նկատմամբ ենթադրյալ բռնության, վատ վերաբերմունքի վերաբերյալ ստացվել էր ահազանգը։ Առանձնազրույցների բովանդակությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման։ Դեպքի…
Կարդալ ավելինԲԸՏՄ-ում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության հեռանկարները
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի Տնտեսական, էներգետիկ և գործարար հարցերի բյուրոյի Էներգետիկ մատակարարման շղթաների գրասենյակի տնօրեն Պոլ Հյուպերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման առանցքում 2026 թվականին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված՝ կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման, մշակման և մատակարարման ապահովման շրջանակային հուշագրի հիման վրա համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցերն էին։ Քննարկումների ընթացքում կողմերն անդրադարձել են երկրաբանական տվյալների և մասնագիտական փորձի փոխանակմանը,…
Կարդալ ավելինՕրեր առաջ Գլենդել քաղաքում տեղի ունեցավ «Տերյան մշակութային կենտրոն»ՀԿ հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանի «Կինը» խորագրով անհատական ցուցահանդեսը
Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը Գլենդելում․ գույնի, կտավի և նորաձևության երկխոսություն Օրեր առաջ Գլենդել քաղաքում տեղի ունեցավ «Տերյան մշակութային կենտրոն»ՀԿ հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանի «Կինը» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Երկու օր շարունակ ցուցասրահը լցված էր նկարչուհու վառ գունապնակով, ծաղիկներով, ջերմ մթնոլորտով և այցելուների մեծ հոսքով։ Լոս Անջելեսի արվեստասեր հանրությունը մեծ հետաքրքրությամբ ընդունեց Լիլիթ Մելիքյանի ստեղծագործական աշխարհը՝ նրա գունային համարձակ լուծումները, ինքնատիպ ձեռագիրը և կտորի հետ աշխատելու յուրահատուկ եղանակը։ Ցուցահանդեսում ներկայացված էին բատիկայի տեխնիկայով ստեղծված…
Կարդալ ավելինՓոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ կենտրոնական բանկի և Վրաստանի ազգային բանկի միջև
ՀՀ կենտրոնական բանկի և Վրաստանի ազգային բանկի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ֆինասական ոլորտում համագործակցության վերաբերյալ՝ նպատակ ունենալով ամրապնդել երկրների ֆինանսական համակարգերի կայունությունը, բարձրացնել ֆինանսական ոլորտի թափանցիկությունն ու կենսունակությունը, պաշտպանել ավանդատուների և ներդրողների օրինական շահերը: Հուշագիրը սահմանում է կողմերի միջև ֆինանսական ոլորտի կարգավորմանը և վերահսկողությանը վերաբերող տեղեկատվության փոխանակման կարգը, համագործակցությունը` ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորման, վերահսկողության, շուկայական վարվելակերպի և սպառողների շահերի պաշտպանության, մրցակցության, ճգնաժամերի կառավարման, վճարային համակարգերի, արժեթղթերի շուկայի, կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման, ֆինանսկան տեխնոլոգիաների, դրամավարկային քաղաքականության և…
Կարդալ ավելինՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԸ ԴԵՊԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երևանում մեկնարկել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ, Եվրոպական հանձնաժողովի «TAIEX» (Technical Assistance and Information Exchange) ծրագրի շրջանակներում կազմակերպված՝ արագ փչացող, պահպանության կարճ ժամկետ ունեցող կամ պահպանման հատուկ ռեժիմ պահանջող ապրանքների կառավարման վերաբերյալ վերապատրաստման դասընթացների երկրորոդ փուլը։ Այս տարվա հուլիսին անցկացված TAIEX-ի առաջին փորձագիտական առաքելության ընթացքում ՍԱՏՄ մասնագետները հնարավորություն ունեցան միջազգային փորձագետների հետ քննարկելու շուտ փչացող ապրանքների կառավարման, փաթեթավորման, մակնշման, պահպանման, փոխադրման և հետագծելիության ապահովման հետ կապված խնդիրները։ Այս փուլում արդեն առավել նպատակային ուղղություն…
Կարդալ ավելին









