Ամիօ բանկը՝ CTF կիբեռմրցույթի Platinum հովանավոր

Ամիօ բանկը՝ CTF կիբեռմրցույթի Platinum հովանավոր

Նոյեմբերի 22-ից 23-ը Ինժեներական քաղաքում, AI APOCALYPSE 2025 միջոցառման շրջանակում, անցկացվեց 24-ժամյա CTF կիբեռմրցույթը, որի Platinum հովանավորը Ամիօ բանկն էր։ Մրցույթին մասնակցող տասնյակ թիմեր շուրջօրյա ռեժիմով լուծում էին տարբեր մակարդակի առաջադրանքներ՝ ցուցաբերելով բարձր տեխնիկական պատրաստվածություն և թիմային համագործակցություն։ Ամիօ բանկի կողմից ներկայացված առաջադրանքի հաղթող թիմը պարգևատրվեց Mastercard World քարտերով։ Միջոցառման ընթացքում բանկը ներկայացավ նաև իր տաղավարով, որտեղ մասնակիցները կարող էին առցանց դառնալ Ամիօ բանկի հաճախորդ՝ օգտվելով 5% քեշբեք ակցիայից, ինչպես նաև ծանոթանալ բանկի թափուր հաստիքներին։…

Կարդալ ավելին

Եկեղեցին երբեք չի պառակտվում, միշտ կուռ է, սպասեք, ամեն ինչ կտեսնեք․ Հայր Ասողիկ

Եկեղեցին երբեք չի պառակտվում, միշտ կուռ է, սպասեք, ամեն ինչ կտեսնեք․ Հայր Ասողիկ

Եկեղեցին երբեք չի պառակտվում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք հայ եկեղեցում պառակտվում կա։ Հայր Սուրբը նշեց, որ միշտ կուռ է եկեղեցին։ Լրագրողի հարցին՝ «մենք տեսնում ենք, որ իշխանությունը…», Ասողիկ աբեղա Կարապետյանն արձագանքեց. «Դուք շատ բան չեք տեսնում։ Սպասեք՝ ամեն ինչ կիմանաք»։ «Փառք տվեք Աստծուն»,- ասաց Ասողիկ աբեղա Կարապետյանը։ Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրվել է եպիսկոպոսաց ժողով։

Կարդալ ավելին

Երևանի քաղաքապետարանն այս պահին անձնական ավտոմեքենաների մուտքը քաղաքի կենտրոն արգելելու որոշում չունի

Երևանի քաղաքապետարանն այս պահին անձնական ավտոմեքենաների մուտքը քաղաքի կենտրոն արգելելու որոշում չունի

Երևանի քաղաքապետարանը Կենտրոն վարչական շրջան անձնական ավտոմեքենաների մուտքն արգելելու որոշում ներկայում չունի։  Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ արձագանքելով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի հայտարարությանը, թե քաղաքային իշխանությունը մտադիր է մինչև ընթացիկ տարվա վերջ արգելել սեփական ավտոմեքենաների մուտքը Կենտրոն վարչական շրջան։ «Ներկայում նման սահմանափակում կիրառելու մասով որոշում չկա»,- նշեցին Երևանի քաղաքապետարանից։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Երևանում առկա խցանումների հարցը լուծելու նպատակով որոշակի սահմանափակումներ կկիրառվեն անձնական ավտոմեքենաների օգտագործման…

Կարդալ ավելին

Ամիօ բանկը թողարկել է 2025 թվականի պարտատոմսերի երրորդ տրանշը

Ամիօ բանկը թողարկել է 2025 թվականի պարտատոմսերի երրորդ տրանշը

Ամիօ Բանկը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմսեր՝ առաջարկելով ապահով և շահավետ ներդրումային հնարավորություն։ Տեղաբաշխվող պարտատոմսերի պայմաններն են.  Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 10.25%  Տեղաբաշխման ծավալը՝ 2,500,000,000 ՀՀ դրամ  Անվանական արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ  Քանակը՝ 25,000 հատ  Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս  Արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ 3 ամիս  Մարման օրը՝ 2028թ. փետրվարի 14 Տեղաբաշխումը սկսվել է 2025թ. նոյեմբերի 14-ին և կշարունակվի մինչև 2026թ. հունվարի 21-ը ներառյալ: Պարտատոմսերը հանդիսանում են…

Կարդալ ավելին

ՄՍՇՊՀ-ն  Yandex Go-ի հետ ստեղծել է աշխատանքային խումբ  թվային հարթակների միջոցով ոչ կանոնավոր ուղևորափոխադրման ծառայությունների ոլորտի բարելավման նպատակով

ՄՍՇՊՀ-ն  Yandex Go-ի հետ ստեղծել է աշխատանքային խումբ  թվային հարթակների միջոցով ոչ կանոնավոր ուղևորափոխադրման ծառայությունների ոլորտի բարելավման նպատակով

Թվային հարթակների միջոցով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների մարտահրավերներն ուսումնասիրելու և ոլորտի բարելավմանն ու սպառողների շահերի հուսալի պաշտպանությանն ուղղված արդյունավետ լուծումներ մշակելու նպատակով Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը  Yandex Go-ի հետ ստեղծել է աշխատանքային խումբ։ Աշխատանքային խումբն ուսումնասիրում է շուկայի կարգավորման մոտեցումները՝ շուկայի բոլոր մասնակիցների, առաջին հերթին՝ ուղևորների և վարորդների համար առավել կանխատեսելի և բարենպաստ միջավայր ստեղծելու համար։ Նախատեսվում է ներդնել գործիքներ, որոնք կբարձրացնեն գործընթացների թափանցիկությունը և ոլորտի արդյունավետությունը։ Այս աշխատանքային խմբի շրջանակներում արդեն իսկ կյանքի…

Կարդալ ավելին

Նշվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակը

Նշվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակը

  Արամ Խաչատրյան համերգասրահում  տեղի է ունեցել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում։ Միջոցառմանը  ներկա են եղել  Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Նախարարը շնորհավորել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, ներկա և նախկին ուսանողներին՝ կարևոր հոբելյանի կապակցությամբ՝ մատնանշելով բուհի յուրահատուկ ներկայությունը բարձրագույն կրթության համակարգում։ «Այս ոլորտում շատ բան ունենք վերաիմաստավորելու՝ կախված մերօրյա մարտահրավերներից։…

Կարդալ ավելին

«DaoBit», «Orbis» և «GKGD» ընկերությունների վերաբերյալ

«DaoBit», «Orbis» և «GKGD» ընկերությունների վերաբերյալ

Կենտրոնական բանկի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ «DaoBit», «Orbis» (Orbis Exchange), «GKGD» անվանումով ներկայացող ընկերությունները հանդես են գալիս  դրամական միջոցների ներգրավման դիմաց հավելյալ բարձր եկամտաբերությամբ գումարների վերադարձի հրապարակային առաջարկով: Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից նշված ընկերություններին չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջիններս գործում են ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս: Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք զգոն լինել և  օգտվել բացառապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական…

Կարդալ ավելին

Կյանքից հեռացել է ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը

Կյանքից հեռացել է ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը

ԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 39 տարեկանում անժամանակ կյանքից հեռացել է անվանի բռնցքամարտիկ, Հայաստանի 8-ակի չեմպիոն Վանես Մարտիրոսյանը։ Վանես Մարտիրոսյանն ԱՄՆ «Golden Gloves» տիտղոսի դափնեկիր էր, ինչպես նաև 2004 թ. Օլիմպիական խաղերի մասնակից։ Պրոֆեսիոնալ ռինգում ամերիկահայ բռնցքամարտիկն անցկացրել է 41 մենամարտ՝ արձանագրելով 36 հաղթանակ: Կարիերայի ընթացքում նա նվաճել է NABF աշխարհի չեմպիոնի կոչումը, NABO-ի vacant տիտղոսը, WBA International, WBC Silver և WBO Inter-Continental գոտիները առաջին միջին քաշային կարգում։ Վանես Մարտիրոսյանի վերջին մենամարտը կայացել…

Կարդալ ավելին

Կյանքից հեռացել է հայկական և խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը

Կյանքից հեռացել է հայկական և խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը

  ԿԳՄՍ նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 99 տարեկանում կյանքից հեռացել է Օլիմպիական չեմպիոն, խորհրդային և հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը: Նիկիտա Սիմոնյանն իր բացառիկ տաղանդով, անսպառ աշխատասիրությամբ և անկեղծ նվիրումով թողել է անջնջելի հետք համաշխարհային ու հայկական ֆուտբոլի պատմության մեջ։ Նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» 1973–1974 թվականներին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։ Այդ հաղթանակները մինչ օրս էլ համարվում են հայկական սպորտի ամենամեծ նվաճումներից։ Նրա բազմամյա գործունեությունը, բարձր պրոֆեսիոնալիզմը, մարդկային որակները և ֆուտբոլի հանդեպ…

Կարդալ ավելին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հրավիրում է միասին տոնելու վրացական երաժշտության հոգին և գեղեցկությունը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հրավիրում է միասին տոնելու վրացական երաժշտության հոգին և գեղեցկությունը

Նոյեմբերի 24-ին` ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հրավիրում է միասին տոնելու վրացական երաժշտության հոգին և գեղեցկությունը։ Դիրիժոր՝ Գրիգոր Առաքելյան  Մենակատար՝ Մարիաննա Կիրակոզովա (ջութակ, Վրաստան) «Վրացական գույներ» համերգը հայ հանդիսատեսին կներկայացնի վրաց կոմպոզիտորների հարուստ և արտահայտիչ երաժշտական աշխարհը։ Բաց մի թողեք այս յուրահատուկ երաժշտական ճանապարհորդությունը, որը միավորում է մշակույթները` երաժշտության համընդհանուր լեզվով։ Ծրագրում՝ • Օթար Թաթիշվիլի. Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար • Վաժա Ազարաշվիլի. Նոկտյուրն ջութակի և նվագախմբի համար •…

Կարդալ ավելին
1 51 52 53 54 55 826