Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այցելել է «Թումո» կենտրոն

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այցելել է «Թումո» կենտրոն

  ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և վերջինիս տիկնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Նախագահներին ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Բարձրաստիճան հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել կառույցի գործունեությանը, հետաքրքրվել իրականացվող կրթական ծրագրերով, զրուցել սովորողների հետ: Հայաստան այցի շրջանակում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այցելել է նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:    

Կարդալ ավելին

Վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս. Վիլեն Գաբրիելյան

Վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս. Վիլեն Գաբրիելյան

Հարգելի հայրենակիցներ, ունեմ հստակ համոզմունք, որ քաղաքական գործընթացներում առանցքային դեր ունի քաղաքական պատասխանատվություն կրելու մշակույթը, իսկ դրա համար էլ համապատասխան կամք ու վճռականություն է պետք, որը ես միշտ տիրապետել եմ: Այս մասին իր էջում գրել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում եմ ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի վարքին: ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ: Ըստ այդմ՝…

Կարդալ ավելին

«Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցներ իրացրած հրազդանցի երիտասարդը ձերբակալվել է(Տեսանյութ)

«Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցներ իրացրած հրազդանցի երիտասարդը ձերբակալվել է(Տեսանյութ)

  Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները մարտի 26-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ մի երիտասարդ զբաղվում է թմրանյութերի իրացմամբ Գյումրիի տարբեր վայրերում թմրամիջոցներով փաթեթներ տեղադրելով: Նույն օրը, ժամը 17.15-ին, Օզանյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում հրազդանցի 24-ամյա երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Անձնական խուզարկությամբ նրա ուսապարկում հայտնաբերվեց կպչուն ժապավենով ութ փաթեթ: Ըստ նրա` փաթեթներում կանեփ տեսակի թմրանյութ է, որը տելեգրամյան ալիքի միջոցով վերցրել է Երևանում` Գյումրիում տեղադրելու համար: Երիտասարդը հավելել է, որ…

Կարդալ ավելին

Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ տեղի է ունեցել ընտրության փուլի եզրափակիչ նիստը

Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ տեղի է ունեցել ընտրության փուլի եզրափակիչ նիստը

  Մարտի 31-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի» շրջանակում ընտրության փուլի եզրափակիչ նիստը։ Ամփոփվել են որակավորված և առաջարկի հարցման փուլ անցած երկու հայտատուների ներկայացրած առաջարկների ամբողջական գնահատման արդյունքները՝ տեխնիկական և ֆինանսական մասերի համադրմամբ։ Ըստ ստացված արդյունքների՝ IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումն ընդհանուր հաշվարկով հավաքել է 94,97 միավոր, իսկ AUGENTIC GmbH and Imprensa Nacional – Casa da…

Կարդալ ավելին

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) գլխավոր քարտուղարի տեղակալ Միխաել Հարմսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Թբիլիսիում DAAD տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը Ռեուլ Գեբհարդը, տարածաշրջանային գրասենյակի այլ ներակայացուցիչներ, ինչպես նաև Գերմանիայի կիրառական գիտությունների 19 համալսարանների ղեկավարներ: Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ կրթության ոլորտում համատեղ ծրագրերի…

Կարդալ ավելին

Գյումրիի ու Փարաքարի ընտրության արդյունքները նորից ցույց տվեցին, որ ՔՊ-ն անհույս փոքրամասնություն է. նախկին քաղաքապետ

Գյումրիի ու Փարաքարի ընտրության արդյունքները նորից ցույց տվեցին, որ ՔՊ-ն անհույս փոքրամասնություն է. նախկին քաղաքապետ

Գյումրիում ու Փարաքարում երեկ կայացած ընտրության արդյունքները նորից ցույց տվեցին, որ ՔՊ-ն անհույս փոքրամասնություն է։ Այս մասին իր էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա, մասնավորապես, նշել է. «Նույնը տեղի էր ունեցել 2023-ին Երեւանում, որտեղ ՔՊ-ն հավաքեց 32 տոկոս (ի դեպ, ավելի քիչ, քան երեկ Գյումրիում)։ Ուղղակի այն ժամանակ Джексон оказался женщиной – ընդդիմադիր դիրքավորված Արամ Սարգսյանի «Հանրապետությունն» ու «Հանրային ձայնը» ապահովեցին ՔՊ-ի վերարտադրությունը։ Անսկզբունքային, անհեռատես ու անպիտան իշխանությանն արժանի այս արդյունքը պետք…

Կարդալ ավելին

Հայաստանում կենսաթոշակային քարտերով ավելի քան 190,7 մլրդ դրամի անկանխիկ գործարքներ են կատարվել. նախարար

Հայաստանում կենսաթոշակային քարտերով ավելի քան 190,7 մլրդ դրամի անկանխիկ գործարքներ են կատարվել. նախարար

Հայաստանում կենսաթոշակային քարտերի միջոցով անկանխիկ գնումների քեշբեք ծրագրի մեկնարկից ի վեր 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի վերջը կատարվել են ավելի քան 190,7 մլրդ դրամի անկանխիկ գործարքներ։ Այս մասին մարտի 31-ին Ազգային ժողովում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական ​​հանձնաժողովի նիստում կառավարության 2024 թվականի ծրագրի կատարման ընթացքի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Շահառուներին հնարավորություն է տրվել անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ կանխիկացում, նախկինում կիրառված 10 տոկոսի փոխարեն սահմանվել…

Կարդալ ավելին

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)

Մարտի 24-ից 31-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3902 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 164 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 157, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 294, կեղծ վարոդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 2 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 28, չամրակապված վարելու՝ 594, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 36, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 287, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 169, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 136 և…

Կարդալ ավելին

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում(Տեսանյութ)

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում(Տեսանյութ)

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդալ ավելին

Ամփոփվել են «PostDoc-Armenia-2025» գիտական մրցույթի արդյունքները

Ամփոփվել են «PostDoc-Armenia-2025» գիտական մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia-2025»» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը: Արտերկրից 4 գիտնական առաջիկա 2 տարին կտեղափոխվի Հայաստանի Հանրապետություն՝ գիտական գործունություն ծավալելով մեր երկրի գիտական կազմակերպություններում: Ընդհանուր առմամբ՝ տարբեր տարիներին հայտարարված այս մրցույթի շրջանակում ֆինանսավորման է երաշխավորվել 25 գիտական նախագիծ: Winners List in English

Կարդալ ավելին
1 2 3 654