ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումներին առնչվող զեկույցով է հանդես եկել նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողովում: Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ինչպես բովանդակային, այնպես էլ ենթակառուցվածքային բարեփոխումներին: Անդրադառնալով նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող գործընթացներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ շարունակվում է նոր չափորոշչի ներդրումը. այս տարի արդեն 542 մանկապարտեզներ կրթությունն իրականացնում են նոր չափորոշչով: «Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ նախադպրոցական կրթության նոր չափորոշչի…
Կարդալ ավելինԹմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում (Տեսանյութ)
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Ոսկեհատ գյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ տանը պահում է մարիխուանա։ Տեղեկությունը ստուգելու նպատակով իրավապահները մեկնել են Ոսկեհատ: 42-ամյա տանտերը ներկայացրել է ավելի քան 60 գրամ զանգված: Հայտնել է, որ վայրաճ թփերից ինքն է քաղել կանեփը և անձամբ օգտագործելու նպատակով պատրաստել մարիխուանա։ ՔՈԳՎ Արմավիրի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Մրգաշատ համայնքի բնակիչ 36-ամյա տղամարդը տնամերձ հողամասում պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց, իսկ տանը՝ զինամթերք։…
Կարդալ ավելինՊարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)
Նոյեմբերի 11-ից 18-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3961 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 170 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 144, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 318 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 10, չամրակապված վարելու՝ 776, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 251, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 219, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 307 և 1365 այլ իրավախախտումներ։ 115 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 120-ը՝ տեխնիկական…
Կարդալ ավելինՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳԼՈԲԱԼ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ
«ԿՐԹԵՆՔ, ՏԵՂԵԿԱՑՆԵՆՔ ԵՎ ԳՈՐԾԵՆՔ ԱՆՀԱՊԱՂ» կարգախոսի ներքո՝ այսօր մեկնարկում է հակամանրէային դիմադրողականության (ռեզիստենտականության) դեմ պայքարի մասին իրազեկման համաշխարհային շաբաթը: Հակամանրէային դիմադրողականությունը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների առողջության համար: Այս երևույթը խոչընդոտում է հիվանդությունների արդյունավետ բուժմանը, վտանգում սննդամթերքի արտադրության անվտանգությունն ու գյուղացիական տնտեսությունների կայուն զարգացումը: Կենդանիների բուժման մեջ հակաբիոտիկների չարաշահումը՝ դեղամիջոցների կանխարգելիչ կամ աճի խթանման նպատակով ավելորդ և չհիմնավորված օգտագործումը, հիվանդությունների վերահսկման ոչ արդյունավետ մեթոդները, հիգիենայի ցածր մակարդակը ֆերմաներում ու տնտեսություններում սահմանափակում են կենդանիների համար…
Կարդալ ավելին«Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովի առանցքում՝ կրթության ոլորտում գրանցված արդյունքները և առաջիկա անելիքները
ԿԳՄՍ նախարարությունը progressarmenia.com-ին տեղեկացնում է, որ գերատեսչությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր կազմակերպել են «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողով՝ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ։ Համաժողովին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, կրթության ոլորտի, այդ թվում՝ միջազգային և սփյուռքի տարբեր կառույցների ավելի քան 70 ներկայացուցիչ։ Համաժողովի շրջանակում անցկացվել է…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Նոյեմբերի 19-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +12+14։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +5+9, Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +4+7, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +9+11, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +6+10, Լոռիում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +10+13, Տավուշում գիշերը՝…
Կարդալ ավելինՊարենի համաշխարհային գները հասել են վերջին մեկուկես տարվա ամենաբարձր մակարդակին
Պարենի համաշխարհային գները հոկտեմբերին կտրուկ աճել են՝ հասնելով վերջին 18 ամիսների ընթացքում իրենց ամենաբարձր մակարդակին։ FAO-ի տվյալներով՝ պարենային ապրանքների գների ինդեքսի միջին արժեքը կազմել է 127,4 կետ, ինչը 2%-ով գերազանցում է սեպտեմբերի մակարդակը և 5,5%-ով բարձր է մեկ տարի առաջվա արժեքից։ Հիմնական գործոններից մեկը եղել է բուսական յուղի գների կտրուկ աճը. ամսվա ընթացքում բուսական յուղերի գների ինդեքսն աճել է 7,3%-ով և հասել վերջին երկու տարում առավելագույնի, հաղորդում է «Ագրոէքսպորտը»։ Շաքարավազի գների ինդեքսն աճել է 2.6%-ով,…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 18-ին, կազմել է 388.89 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.64 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 410.12 դրամ (նվազել է 0.30 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 491.13 դրամ (նվազել է 0.86 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.87 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 386-388 դրամով, վաճառվում է 390-392.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 402-408 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՀայտնի է ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի անունը
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Կարեն Թումանյանն է։ Այս մասին տեղեկանում է ՀՀ Դատական իշխանության պաշտոնական կայքէջից։ «Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի տարիքով ավագ անդամ Արմեն Դանիելյանի կողմից 2024 թվականի նոյեմբերի 18-ին ներկայացված՝ ավագության սկզբունքով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարելուց հրաժարվելու վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասով, 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները…
Կարդալ ավելինՀայաստանը ԵԱՏՄ-ում զբաղեցրել է նախավերջին տեղը շինարարական աշխատանքների աճի տեմպերով
ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալը 2024թ. հունվար-սեպտեմբերին ավելացել է 3,4 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։ Ինչպես տեղեկացրել են ԵՏՀ մամուլի ծառայությունում, աճ է նկատվել միության բոլոր երկրներում։ Առավել բարձր ցուցանիշ ունի Ղրղզստանը (38,3 տոկոս)։ Հաջորդում են Ղազախստանը (10,1) եւ Բելառուսը (7,8), Հայաստանը (6,3) եւ Ռուսաստանը (2,5 տոկոս)։
Կարդալ ավելին