Հոկտեմբերի 25-ին հանրապետության մի շարք համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ղեկավարի ընտրություններ: Հանրապետության մի շարք համայնքներ էլ այս փուլով խոշորանալու են ՝ Վայոց ձորի Եղեգնաձոր և Արենի համայքներն միավորվելու են , որին կհետևի Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքները:
Վեդի համայնքի նախկին ղեկավար ՝ Աժ պատգամավոր Գարիկ Սարգսյանը , ով մշտապես համայնքի ազգաբնակչության և առաջացած խնդիրների հետևողական լուծողն է այս անգամ էլ փորձել է կարգավորումներ առաջարկել Վեդի խոշորացող համայնքի հետ կապված , սակայն կառավարությունը /ՏԻՄ կառավարման / տեխնիկական որոշ աշխատանքներով պայմնավորված ՝ Արարատը կդառնա կենտրոնը: Այդ մասին տեղեկանում ենք ԱԺ պատգամավորի պաշտոնական էջից, որտեղ մասնավորապես ասվում է ՝
«Սիրելի՛ արարատցիներ,
սիրելի՛ վեդեցիներ,
Այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի արդյունքում Վեդի եւ Արարատ համայնքները միավորվում են՝ դառնալով ավելի խոշոր Արարատ համայնք։ Սույն օրենքով նոր ձեւավորվող համայնքի վարչական կենտրոն սահմանվում է Արարատ քաղաքը։
Բոլորդ տեղյակ եք, որ վերջին օրերին իմ պատգամավորական լիազորությունների շրջանակներում փորձել եմ կառավարության եւ ԱԺ-ի իմ գործընկերներին հիմնավորումներ ներկայացնել, որ օրենքի նախագծում կատարվի համապատասխան փոփոխություն՝ վարչական կենտրոն սահմանելով Վեդի քաղաքը։ Մի քանի օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ դա չստացվեց։
Նույնիսկ այս պարագայում խոշորացումը բացառապես դրական արդյունքներ է տալու երկու համայնքներին էլ, եւ միավորված Արարատ համայնքը կզարգանա ավելի մեծ թափով:
Ցանկանում եմ նաեւ վստահեցնել, որ այս որոշումը որեւէ կերպ չի անդրադառնա ձեզ մատուցվող ծառայությունների որակի վրա եւ հավելյալ անհարմարություններ չի պատճառի» ։
Եվ ուրեմն՝ մենք բոլորս ԱՐԱՐԱՏՑԻՆԵՐ ենք -, նշում է Գարիկ Սարգսյանը:
