Վայոց Ձորի Մոզրովի դպրոցը կփակվի, իսկ Մեծ Մասրիկի տարրական դպրոցը կմիավորվի միջնակարգի հետ

Վայոց Ձորի Մոզրովի դպրոցը կփակվի, իսկ Մեծ Մասրիկի տարրական դպրոցը կմիավորվի միջնակարգի հետ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում որոշեց Վայոց ձորի մարզի Մոզրովի հիմնական դպրոցը միացնել Վայոց ձորի մարզի Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցին և ստեղծել մեկ միջնակարգ դպրոց: Հիմնավորման մեջ նշվում է, որ Մոզրովի հիմնական դպրոցին լիզենզիայով հատկացվել է 100 տեղ, սակայն ներկայումս դպրոցում սովորում է 0 աշակերտ: Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 5-ն է: Իսկ ահա Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցի հզորությունը նախատեսված է 330 սովորողի համար, սովորում է 143 աշակերտ: Դպրոցի աշխատողների ընդհանուր…

Կարդալ ավելին

ՀՀ ՆԳՆ-ն 1,3 մլրդ դրամով 67 հատ էլեկտրական ամենագնացներ է ձեռք բերել

ՀՀ ՆԳՆ-ն 1,3 մլրդ դրամով 67 հատ էլեկտրական ամենագնացներ է ձեռք բերել

ՀՀ ներքին գործերի նախարարությունը 1,3 մլրդ դրամով էլեկտրական ամենագնացներ է ձեռք բերել։ ՆԳՆ–ն 2024 թվականի արտադրության 67 հատ Volvo EX40 մակնիշի ավտոմեքենաներ գնելու պայմանագիրը կնքել է «Ավանտգարդ Մոթորս» ՍՊԸ–ի հետ։ Յուրաքանչյուր մեքենան արժե 19,7 մլն դրամ։ Մեքենաներում տեղադրվելու են սրահի առաջնամասը հետնամասից առանձնացնող ճաղավանդակներ, հետնամասի դռների ապակիների ճաղավանդակ և սրահի հետնամասը բեռնախցիկից առանձնացնող ճաղավանդակ։ Տեխնիկական բնութագրերում նշվում է, որ մեքենան լիցքավորվում է սովորական ռեժիմով 7 ժամում, իսկ արագ լիցքավորման դեպքում` 34 րոպեում: Ամենագնացների վազքը մեկ…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Սեպտեմբերի 27-ին հանրապետության որոշ մասերում սպասվում են անձրեւներ եւ մառախուղ։ Քամին՝ հյուսիսարեւելյան, 3-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը կշարունակվի։ Ինչպես   տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +23+25։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +16+20, Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +15+18, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝– +20+22, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +15+18, Լոռիում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +15+18, Տավուշում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +17+21, Արագածոտնի…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է

Դոլարի փոխարժեքը նվազել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, կազմել է 387.45 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 432.20 դրամ (նվազել է 1.30 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  518.41 դրամ (աճել է 0.44 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.18 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386.5 դրամով, վաճառվում է 388.5-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 422-429 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

ԱՍՀ նախարարը և Սաուդյան Արաբիայի արքայազնը քննարկել են սոցպաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները

ԱՍՀ նախարարը և Սաուդյան Արաբիայի արքայազնը քննարկել են սոցպաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները

Նյու Յորքում անցկացվող Կոնկորդիայի ամենամյա գագաթնաժողովի շրջանակում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի ղեկավար (AGFUND), Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի հետ: «Քննարկել ենք սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ դիտարկելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել համատեղել ջանքերը խնամատարության ինստիտուտի զարգացման, ինչպես նաև լավագույն փորձի փոխանակման ուղղություններով»,- գրել է նախարարը։

Կարդալ ավելին

ԱՄՆ նախագահը հայտարարել է Ուկրաինային 8 միլիարդ դոլար հատկացնելու մասին

ԱՄՆ նախագահը հայտարարել է Ուկրաինային 8 միլիարդ դոլար հատկացնելու մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել, որում նշել է Ուկրաինային 8 միլիարդ դոլարի օգնություն հատկացնելու մասին։ Ջո Բայդենի խոսքով՝ այս ընթացքում Ուկրաինան հաղթեց Կիևի համար մղվող ճակատամարտում, վերականգնեց պատերազմի սկզբում Ռուսաստանի կողմից գրավված տարածքների կեսից ավելին և պաշտպանեց իր ինքնիշխանությունն ու անկախությունը։ «Բայց դեռ շատ բան կա անելու։ Այդ իսկ պատճառով այսօր ես հայտարարում եմ Ուկրաինային անվտանգության ապահովման ավելացման և մի շարք լրացուցիչ գործողությունների մասին, որոնք կօգնեն Ուկրաինային հաղթել այս պատերազմում»,- ասվում է ԱՄՆ…

Կարդալ ավելին

Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ նա անգամ չի պատասխանել 12 երկրների հրադադարի առաջարկին

Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ նա անգամ չի պատասխանել 12 երկրների հրադադարի առաջարկին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը նրա սոցցանցերի էջում հրապարակել է հայտարարություն, որում ասվում է, որ «հրադադարի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»։ Իսրայելի վարչապետի գրասենյակում հայտնել են, որ Նեթանյահուն «անգամ չի պատասխանել» այդ առաջարկին։ Հայտարարությունում նաեւ ասվում է, որ Իսրայելի վարչապետը ցուցում է տվել իսրայելական զինված ուժերին «շարունակել մարտական գործողությունները լրիվ ուժով եւ իրեն ներկայացված պլանների համապատասխան»։ Ավելի վաղ 12 երկրներ ԱՄՆ եւ Ֆրանսիայի գլխավորությամբ աջակցել էին Լիբանանում 21-օրյա հրադադարին։

Կարդալ ավելին

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերին դիմողների թիվը սպասվածից մեծ է. կհատկացվի ևս 450 մլն դրամ

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերին դիմողների թիվը սպասվածից մեծ է. կհատկացվի ևս 450 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում ընդունել է որոշում, որով կապահովվի Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի, այդ թվում՝ մարզում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի, ինչպես նաև 2023 թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև հիփոթեքի մարման աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացը: Ըստ հիմնավորման՝ 2024 թ….

Կարդալ ավելին

Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են կուտակային կենսաթոշակային ֆոնդերին առնչվող հարցեր

Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են կուտակային կենսաթոշակային ֆոնդերին առնչվող հարցեր

Սեպտեմբերի 26-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսիական Ամունդիի գլխավոր կառավարման հանձնաժողովի անդամ, CPR Ասեթ Մենեջմենթի գլխավոր տնօրեն Օլիվիե Մարիեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի տնօրենների խորհրդի նախագահ, «Ակբա բանկի» գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Նախարարությունից հայտնում են, որ նախարարը նախ շնորհավորել է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթին» Հայաստանում արդեն 10 տարի գործելու և կուտակային կենսաթոշակային ֆոնդերը բարեհաջող կառավարելու կապակցությամբ և մաղթել…

Կարդալ ավելին

«Ռոսիա մոլում» ռումբի մասին ահազանգը կեղծ է․ ՆԳՆ

«Ռոսիա մոլում» ռումբի մասին ահազանգը կեղծ է․ ՆԳՆ

«Ռոսիա մոլում» ռումբի մասին ահազանգը կեղծ է։ Այս մասին հաղորդեցին ՆԳՆ-ից։ «Ռումբի մասին ահազանգ ստացվել է, ստուգվել է, պարզվել է, որ այն կեղծ է»,- փոխանցեցին գերատեսչությունից։ Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ «Ռոսիա մոլի», «Ռոսիա տոնավաճառի» աշխատակիցներին և այցելուներին մոտ կես ժամ առաջ տարհանել են։

Կարդալ ավելին
1 60 61 62 63 64 569