Մետրոյի կուտակումները եղել են վագոնների մոտ, դա կապ չունի միասնական տոմսային համակարգի հետ. Ավինյան

Մետրոյի կուտակումները եղել են վագոնների մոտ, դա կապ չունի միասնական տոմսային համակարգի հետ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այսօր՝ նոյեմբերի 4-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձավ մետրոպոլիտենից հրապարակված լուսանկարներին և տեսանյութերին՝ կուտակումների մասին։ «Նոյեմբերի 1-ին տեսանյութ էր հրապարակվել, որտեղ տեսնում ենք մեծածավալ կուտակումներ հենց մետրոյի վագոնի մուտքի մոտ, որը բացարձակ կապ չուներ միասնական տոմսային համակարգի հետ, բայց մեկ այլ խնդրի մասին էր վկայում, որ նոր շարժակազմերի կարիք ունենք։ Այժմ ևս մեկ շարժակազմ ենք սկսում շահագործել։ Պիկ ժամերին ունենում ենք այդ կուտակումները, որը միասնական տոմսային համակարգի հետ որևէ կապ չուներ»,- ասաց…

Կարդալ ավելին

Հայտարարություն. 1-77 հեռախոսահամարը դադարում է գործել որպես թեժ գիծ.ՆԳՆ

Հայտարարություն. 1-77 հեռախոսահամարը դադարում է գործել որպես թեժ գիծ.ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կազմալուծմամբ պայմանավորված՝ 1-77 հեռախոսահամարը դադարում է գործել որպես թեժ գիծ: Հեռախոսահամարը շարունակում է գործել ՆԳՆ ոստիկանության նոր կազմավորված Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության վարչական գործունեության եւ բողոքների քննության վարչությունում։ Այսուհետ 1-77 հեռախոսահամարը ծառայելու է նախկին Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող գործառույթների եւ ներկայիս Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության վարչական գործունեության եւ բողոքների քննության վարչության գործառույթների (տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության, վարչական բողոքների քննության, վարչական եւ դատական ակտերի կատարումն ապահովող, ճանապարհային երթևեկության…

Կարդալ ավելին

Երևանում տրանսպորտից օգտվելու արդյունքում հավաքագրված գումարը շաբաթ և կիրակի բարձրացել է 5 և 4 մլն դրամով. փոխքաղաքապետ

Երևանում տրանսպորտից օգտվելու արդյունքում հավաքագրված գումարը շաբաթ և կիրակի բարձրացել է 5 և 4 մլն դրամով. փոխքաղաքապետ

Երևանում տրանսպորտից օգտվելու համար հավաքագրված գումարը շաբաթ և կիրակի օրերին 5 և 4 մլն դրամով բարձրացել է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործխակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: «Ուրբաթ օրը, երբ դեռ շատ քաղաքացիներ օբյեկտիվորեն տեղեկացված չէին համակարգի գործելու տրամաբանությունից, այնուամենայնիվ, օրական հասույթի արձանագրված բարձրացումը պահպանվել է, իսկ շաբաթ և կիրակի օրերին 5 և 4 մլն դրամով բարձրացել է: Իհարկե, չենք խուսափել նաև որոշակի խնդիրներից, որը անընդմեջ մոնիտորինգ ենք…

Կարդալ ավելին

Chart Mix Project-ի մեծ համերգը.մանրամասները՝ հոդվածում

Chart Mix Project-ի մեծ համերգը.մանրամասները՝ հոդվածում

Chart Mix Project-ի մեծ համերգը. Սեւակի եւ Խչոյի հետ միասին հանդես կգա Գիո Պիկան Երկու շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել այս աշնան ամենասպասելի միջոցառմանը՝ Chart Mix Project-ի մեծ համերգին։ Ռուս ռեփեր Գուֆը, որը պետք է մասնակցեր համերգին, չի կարողանա գալ Երեւան անձնական պատճառներով։ Նրա փոխարեն CHART MIX-ին կաջակցի Գիո Պիկան, որին կազմակերպիչները հրավիրել են ելույթ ունենալ SEVAK-ի եւ XCHO-ի հետ նույն բեմում։ Գիո Պիկան օսական ծագում ունեցող հայտնի արտիստ է, որը շատերին ծանոթ է…

Կարդալ ավելին

Իսրայելն ի վիճակի չէ հաշվարկել Իրանի պատասխան գործողությունները. ԻՀՊԿ

Իսրայելն ի վիճակի չէ հաշվարկել Իրանի պատասխան գործողությունները. ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ, բրիգադային գեներալ Ալի Մոհամմադ Նաեյնին ասել է, որ Իսրայելն ի վիճակի չէ կանխատեսել Իրանի պատասխան գործողությունները՝ խոստանալով «վերջնական և վճռական» պատասխան տալ Իսրայելի վերջին հարձակմանը, հաղորդում է Mehr-ը: Բրիգադային գեներալ Ալի Մոհամմադ Նաեյնին շաբաթ օրը խոսել է հոկտեմբերի 26-ին Իրանի հողի վրա իսրայելական հարձակմանն Իրանի պատասխանի մասին։ «Իրանը կարող է փոխել թշնամու ընկալումն ազգային անվտանգությունը խախտողներին պատժելու և կարգապահության ռազմավարությանը համապատասխան», – ասել է Նաեյնին: -Իրականում «Ճշմարիտ խոստում»…

Կարդալ ավելին

Իրանի դեմ իսրայելական հարձակումներն ու Ադրբեջանի դերակատարումը.«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

Իրանի դեմ իսրայելական հարձակումներն ու Ադրբեջանի դերակատարումը.«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը  գրում է ՝ Իրանը պաշտոնապես հաստատել է, որ հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը հրթիռային հարվածներ էր հասցրել Թեհրան, Իլամ, Խուզիստան նահանգներում գտնվող ռազմական օբյեկտներին: Հարձակումը, որի հետևանքով զոհվել են Իրանի բանակի 4 զինծառայող և ևս մեկ քաղաքացիական անձ, իրագործվել է՝ օգտագործելով մի քանի երկրի տարածք, այդ թվում՝ Իրաքի։ Այդ ֆոնին՝ Իրանում կրկին ակտիվացել է Ադրբեջանում իսրայելական ներկայության հարցը: Իսրայելական հարձակումից երկու օր առաջ Իրանի նախագահի տեղակալ Մոհամմադ Ջավադ Զարիֆը մատնանշել էր, որ Իսրայելը ներկայություն…

Կարդալ ավելին

«Երևանի Նորաձևության Շաբաթ 2024»-ի շրջանակում «Տերյան մշակութային կենտրոն»-ը ներկայանալու է «Թելիկ-մելիկ» հավաքածուի շարունակությամբ

«Երևանի Նորաձևության Շաբաթ 2024»-ի շրջանակում «Տերյան մշակութային կենտրոն»-ը ներկայանալու է «Թելիկ-մելիկ» հավաքածուի շարունակությամբ

«Երևանի Նորաձևության Շաբաթ 2024»-ի շրջանակում «Տերյան մշակութային կենտրոն»-ը ներկայանալու է «Թելիկ-մելիկ» հավաքածուի շարունակությամբ, որը Լիլիթ Մելիքյանի և Մարգարիտա Կարապետյանի համատեղ աշխատանքն է: Կենտրոնն այս անգամ ներկայացնում է իր աշխատանքը հատուկ տիպի մարդկանց հետ։ Այն ցույց է տալիս, թե ինչպես պետք է հասարակության մեջ ինտեգրման խնդիր ունեցող մարդկանց հետ աշխատել, նրանց ունակություններն ավելի շահավետ դարձնել։ Մարգարիտայի ասեղնագործությունները բոլորից տարբերվում են իրենց առանձնահատուկ ոճով: Նա սիրում է ասեղնագործել, որովհետև դա իրեն հանգստություն է բերում: Հավաքածուի մեջ ոչ…

Կարդալ ավելին

Քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագիծը

Քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագիծը

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագիծը: Անդրադարձ է կատարվել նախորդ ռազմավարության արդյունքներին՝ Ներքին գործերի նախարարության ստեղծում, Պարեկային ծառայության ներդնում, Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծում, պարեկային ծառայության կադրերի պատրաստման ուղղությամբ իրականացված ծրագրեր և այլն:   Նշվել է, որ նոր ռազմավարության պլանավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են նախորդ ռազմավարության ձեռքբերումների, քաղած դասերի, անկախ փորձագիտական գնահատման, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ…

Կարդալ ավելին

2024-ին Հայաստանում կարմրուկի 556 դեպք է գրանցվել

2024-ին Հայաստանում կարմրուկի 556 դեպք է գրանցվել

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 556 դեպք, որոնցից 335-ը՝ երեխա, 221-ը՝ մեծահասակ:  

Կարդալ ավելին

Ներկայումս 1 բնակչի հաշվով ավելի քան 10 հատ 100 դրամանոց կա․ ՀՀ կենտրոնական բանկ

Ներկայումս 1 բնակչի հաշվով ավելի քան 10 հատ 100 դրամանոց կա․ ՀՀ կենտրոնական բանկ

Ներկայում շրջանառության մեջ շուրջ 3.46 մլրդ դրամի 100 դրամանոց մետաղադրամներ կան, այսինքն՝ 1 բնակչի հաշվով ավել քան 10 հատ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկից՝ պատասխանելով այն հարցին, թե տրանսպորտային համակարգի նոր փոփոխությունների պայմաններում արդյոք կբավարարեն 100 դրամանոցների աճող պահանջարկը։ «ՀՀ կենտրոնական բանկն ապահովում է կանխիկ դրամաշրջանառության անընդհատությունը։ Կանխիկ դրամի ընդհանուր պահանջից բացի, ՀՀ կենտրոնական բանկն ապահովում է նաև շրջանառության մեջ գտնվող բոլոր անվանական արժեքների համար անհրաժեշտ քանակների առկայությունը»,- պատասխանել են ԿԲ-ից։ Միաժամանակ նշել են,…

Կարդալ ավելին
1 22 23 24 25 26 570