Chart Mix Project-ի մեծ համերգը.մանրամասները՝ հոդվածում

Chart Mix Project-ի մեծ համերգը.մանրամասները՝ հոդվածում

Chart Mix Project-ի մեծ համերգը. Սեւակի եւ Խչոյի հետ միասին հանդես կգա Գիո Պիկան Երկու շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել այս աշնան ամենասպասելի միջոցառմանը՝ Chart Mix Project-ի մեծ համերգին։ Ռուս ռեփեր Գուֆը, որը պետք է մասնակցեր համերգին, չի կարողանա գալ Երեւան անձնական պատճառներով։ Նրա փոխարեն CHART MIX-ին կաջակցի Գիո Պիկան, որին կազմակերպիչները հրավիրել են ելույթ ունենալ SEVAK-ի եւ XCHO-ի հետ նույն բեմում։ Գիո Պիկան օսական ծագում ունեցող հայտնի արտիստ է, որը շատերին ծանոթ է…

Կարդալ ավելին

Իսրայելն ի վիճակի չէ հաշվարկել Իրանի պատասխան գործողությունները. ԻՀՊԿ

Իսրայելն ի վիճակի չէ հաշվարկել Իրանի պատասխան գործողությունները. ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ, բրիգադային գեներալ Ալի Մոհամմադ Նաեյնին ասել է, որ Իսրայելն ի վիճակի չէ կանխատեսել Իրանի պատասխան գործողությունները՝ խոստանալով «վերջնական և վճռական» պատասխան տալ Իսրայելի վերջին հարձակմանը, հաղորդում է Mehr-ը: Բրիգադային գեներալ Ալի Մոհամմադ Նաեյնին շաբաթ օրը խոսել է հոկտեմբերի 26-ին Իրանի հողի վրա իսրայելական հարձակմանն Իրանի պատասխանի մասին։ «Իրանը կարող է փոխել թշնամու ընկալումն ազգային անվտանգությունը խախտողներին պատժելու և կարգապահության ռազմավարությանը համապատասխան», – ասել է Նաեյնին: -Իրականում «Ճշմարիտ խոստում»…

Կարդալ ավելին

Իրանի դեմ իսրայելական հարձակումներն ու Ադրբեջանի դերակատարումը.«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

Իրանի դեմ իսրայելական հարձակումներն ու Ադրբեջանի դերակատարումը.«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը  գրում է ՝ Իրանը պաշտոնապես հաստատել է, որ հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը հրթիռային հարվածներ էր հասցրել Թեհրան, Իլամ, Խուզիստան նահանգներում գտնվող ռազմական օբյեկտներին: Հարձակումը, որի հետևանքով զոհվել են Իրանի բանակի 4 զինծառայող և ևս մեկ քաղաքացիական անձ, իրագործվել է՝ օգտագործելով մի քանի երկրի տարածք, այդ թվում՝ Իրաքի։ Այդ ֆոնին՝ Իրանում կրկին ակտիվացել է Ադրբեջանում իսրայելական ներկայության հարցը: Իսրայելական հարձակումից երկու օր առաջ Իրանի նախագահի տեղակալ Մոհամմադ Ջավադ Զարիֆը մատնանշել էր, որ Իսրայելը ներկայություն…

Կարդալ ավելին

«Երևանի Նորաձևության Շաբաթ 2024»-ի շրջանակում «Տերյան մշակութային կենտրոն»-ը ներկայանալու է «Թելիկ-մելիկ» հավաքածուի շարունակությամբ

«Երևանի Նորաձևության Շաբաթ 2024»-ի շրջանակում «Տերյան մշակութային կենտրոն»-ը ներկայանալու է «Թելիկ-մելիկ» հավաքածուի շարունակությամբ

«Երևանի Նորաձևության Շաբաթ 2024»-ի շրջանակում «Տերյան մշակութային կենտրոն»-ը ներկայանալու է «Թելիկ-մելիկ» հավաքածուի շարունակությամբ, որը Լիլիթ Մելիքյանի և Մարգարիտա Կարապետյանի համատեղ աշխատանքն է: Կենտրոնն այս անգամ ներկայացնում է իր աշխատանքը հատուկ տիպի մարդկանց հետ։ Այն ցույց է տալիս, թե ինչպես պետք է հասարակության մեջ ինտեգրման խնդիր ունեցող մարդկանց հետ աշխատել, նրանց ունակություններն ավելի շահավետ դարձնել։ Մարգարիտայի ասեղնագործությունները բոլորից տարբերվում են իրենց առանձնահատուկ ոճով: Նա սիրում է ասեղնագործել, որովհետև դա իրեն հանգստություն է բերում: Հավաքածուի մեջ ոչ…

Կարդալ ավելին

Քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագիծը

Քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագիծը

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագիծը: Անդրադարձ է կատարվել նախորդ ռազմավարության արդյունքներին՝ Ներքին գործերի նախարարության ստեղծում, Պարեկային ծառայության ներդնում, Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծում, պարեկային ծառայության կադրերի պատրաստման ուղղությամբ իրականացված ծրագրեր և այլն:   Նշվել է, որ նոր ռազմավարության պլանավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են նախորդ ռազմավարության ձեռքբերումների, քաղած դասերի, անկախ փորձագիտական գնահատման, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ…

Կարդալ ավելին

2024-ին Հայաստանում կարմրուկի 556 դեպք է գրանցվել

2024-ին Հայաստանում կարմրուկի 556 դեպք է գրանցվել

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 556 դեպք, որոնցից 335-ը՝ երեխա, 221-ը՝ մեծահասակ:  

Կարդալ ավելին

Ներկայումս 1 բնակչի հաշվով ավելի քան 10 հատ 100 դրամանոց կա․ ՀՀ կենտրոնական բանկ

Ներկայումս 1 բնակչի հաշվով ավելի քան 10 հատ 100 դրամանոց կա․ ՀՀ կենտրոնական բանկ

Ներկայում շրջանառության մեջ շուրջ 3.46 մլրդ դրամի 100 դրամանոց մետաղադրամներ կան, այսինքն՝ 1 բնակչի հաշվով ավել քան 10 հատ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկից՝ պատասխանելով այն հարցին, թե տրանսպորտային համակարգի նոր փոփոխությունների պայմաններում արդյոք կբավարարեն 100 դրամանոցների աճող պահանջարկը։ «ՀՀ կենտրոնական բանկն ապահովում է կանխիկ դրամաշրջանառության անընդհատությունը։ Կանխիկ դրամի ընդհանուր պահանջից բացի, ՀՀ կենտրոնական բանկն ապահովում է նաև շրջանառության մեջ գտնվող բոլոր անվանական արժեքների համար անհրաժեշտ քանակների առկայությունը»,- պատասխանել են ԿԲ-ից։ Միաժամանակ նշել են,…

Կարդալ ավելին

Առողջության համապարփակ ապահովագրությունը 2025 թվականին չի լինի. նախարար

Առողջության համապարփակ ապահովագրությունը 2025 թվականին չի լինի. նախարար

Առողջության համապարփակ ապահովագրությունը 2025 թվականին չի լինի: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց, թե 2025-ի բյուջեով Առողջության համապարփակ ապահովագրության համար գումար նախատեսված չէ: «2024 թվականի պետական բյուջեով Առողջության համապարփակ ապահովագրության համար նախատեսված էր 18 միլիարդ դրամ։ Այդ գումարից տարբեր վերաբաշխումներ են արվել, քանի որ ապահովագրությունը չի ներդրվել»,- ասաց նախարարը: Նշենք, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, թե 2024 թվականի հուլիսից կմեկնարկի բժշկական պարտադիր ապահովագրության ծրագիրը: Նշվել էր…

Կարդալ ավելին

Նոր ստեր Բաքվից՝ COP 29-ի նախօրեին. Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «գերեզմանոցներ քանդելու» մեջ

Նոր ստեր Բաքվից՝ COP 29-ի նախօրեին. Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «գերեզմանոցներ քանդելու» մեջ

Բաքվում, COP 29-ի նախօրեին, սկսել են հերթական երգը երգել՝ նոր անհեթեթ մեղադրանքներ ներկայացնելով Հայաստանին։ «Վերջերս մենք ավարտեցինք Արևմտյան Ադրբեջանի 300 բնակավայրերի 600 գերեզմանոցների հետաքննությունը, որոնք ստիպված էինք լքել վերջին տեղահանության ժամանակ։ Այս գերեզմանատներից ավելի քան 450-ն ամբողջությամբ ջնջվել են երկրի երեսից»,- ինչպես հաղորդում է АПА-ն, Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում ասել է պատգամավոր, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ Ազիզ Ալեքբարլին՝ ասելով, որ «երկու գերեզմանոց է պահպանվել»։ «Սրա մեղավորը ոչ միայն Հայաստանը է, այլ նաև այն պետությունները, որոնք…

Կարդալ ավելին

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հոկտեմբերի վերջին օրվա համեմատ բարձր է մնում 22 սանտիմետրով։ Ըստ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրի՝ 2024 թվականի հոկտեմբերի 31-ին Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 46 սմ բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մ 24 սմ նիշի փոխարեն։ Ոռոգման նպատակով այս տարվա հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում Սևանա լճից Հրազդանի հունով բաց է թողնվել 131 միլիոն 38 հազար խմ ջուր։ 2024 թվականի հունվարից մինչ հոկտեմբերի 31-ն…

Կարդալ ավելին
1 22 23 24 25 26 569