Պարեկային ծառայության մեկնարկի պահից գրանցվել է 1,6 մլն իրավախախտում

Պարեկային ծառայության մեկնարկի պահից գրանցվել է 1,6 մլն իրավախախտում

2021թ. հուլիսից մինչեւ 22024թ. սեպտեմբեր կատարվել եւ գրանցվել է 1 մլն 673 հազար իրավախախտում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, համապատասխան օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ, հոկտեմբերի 23-ին ասել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին եւ քննադատությանը։ Դրանցից բողոքարկվել է մոտ 37 000-ը, ինչը, նրա խոսքով՝ կազմում է գրանցված իրավախախտումների ընդհանուր թվի 2 տոկոսը։ «8 278 արձանագրություններ, որոնք կազմել են պարեկները, զրոյացվել են կամ ճանաչվել անվավեր։ Այսինքն՝ փաստացի բավարարվել է բողոքարկված դիմումների միայն 22 տոկոսը»,- հայտնել…

Կարդալ ավելին

Մանկավարժական 30 կրեդիտի մեխանիզմն առաջացրել է հանրային հետաքրքրություն, շատերը հաջողությամբ աշխատում են դպրոցներում. Ժաննա Անդրեասյան

Մանկավարժական 30 կրեդիտի մեխանիզմն առաջացրել է հանրային հետաքրքրություն, շատերը հաջողությամբ աշխատում են դպրոցներում. Ժաննա Անդրեասյան

ԱԺ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով առաջարկվող կարգավորումները,  տեղեկացրել է, որ օրենսդրական փոփոխությունները հիմնականում վերաբերում են ուսուցիչների ատեստավորման և մասնագիտական զարգացման գործընթացի կազմակերպման անհրաժեշտ հստակեցումներին՝ պայմանավորված հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքով: «Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների առաջին բաղադրիչը նպատակ ունի բարելավելու ատեստավորման ընթացակարգերը և մասնագիտական զարգացման գործընթացները»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ավելացնելով, որ երկրորդ…

Կարդալ ավելին

12-ամյա պարտադիր կրթության իրավունքի իրացման համար տարկետում կտրվի մեկ անգամ՝ ուսումնառության ողջ ընթացքի համար.Նախարարություն

12-ամյա պարտադիր կրթության իրավունքի իրացման համար տարկետում կտրվի մեկ անգամ՝ ուսումնառության ողջ ընթացքի համար.Նախարարություն

  ԱԺ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Հարցը զեկուցել է  ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ առաջարկվող փոփոխության հիմնական նպատակը վարչարարության պարզեցումն ու կրթության շարունակականության իրավունքի իրացման գործընթացի հեշտացումն է: «Օրենսդրական փոփոխությամբ հնարավորություն ենք ընձեռում ուսումնառության ողջ ընթացքի համար տարկետում ստանալ մեկ անգամ՝ այն քաղաքացիներին, որոնք շարունակում են կրթությունը հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև արհեստագործական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում՝ պարտադիր 12-ամյա…

Կարդալ ավելին

Վանաձոր-Սպիտակ մայրուղու վրա գործող հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվել է

Վանաձոր-Սպիտակ մայրուղու վրա գործող հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվել է

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «ՎԿԳ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Լոռու մարզ, գ. Արջուտ, Վանաձոր-Սպիտակ մայրուղի) և հայտնաբերել սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Այս մասին  տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, քանի որ սննդի կառույցի պատերը, առաստաղը եղել են ոչ նորոգ վիճակում՝ բորբոսի հետքեր, իսկ սննդամթերք հետ առնչվող աշխատանքային մակերևույթները՝ աշխատանքային սեղանների, դարակաշարերի, պահարանների մակերեսները եղել են անհարթ ճեղքերով՝ բացառելով հեշտությամբ մաքրելու և ախտահանելու հնարավորությունը։…

Կարդալ ավելին

ՌԴ բուհերում 2025-2026 ուսումնական տարում կրթություն ստանալու հրավեր.ԿԳՄՍՆ

ՌԴ բուհերում 2025-2026 ուսումնական տարում կրթություն ստանալու հրավեր.ԿԳՄՍՆ

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Երևանում ռուսական տան հետ համատեղ հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2025-2026 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնությունում միջին մասնագիտական, բարձրագույն և լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառության համար:   Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ազգությամբ ռուսները, ովքեր մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (ՀՀ քաղաքացիություն ունեցողներ և Ռուսաստանի Դաշնության տարածքում 01.09.2024 թ. դրությամբ գրանցում չունեցողներ):   Դիմումներն ընդունվում են  մինչև 2025 թ. հունվարի 15-ը:  …

Կարդալ ավելին

Հաստատվել են նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների մրցույթի հարցաշարերը

Հաստատվել են նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների մրցույթի հարցաշարերը

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի՝ մեթոդիստի, մասնաճյուղի ղեկավարի, դաստիարակի, ֆիզկուլտուրայի հրահանգչի, երաժշտության դաստիարակի, պարուսույցի, հոգեբանի, հատուկ մանկավարժի (լոգոպեդ, սուրդոմանկավարժ, տիֆլոմանկավարժ, օլիգոֆրենոմանկավարժ), սոցիալական մանկավարժի ընտրության (նշանակման) համար անցկացվող մրցույթի թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերը: Յուրաքանչյուր փուլի հարցաշարում ընդգրկված է 50-ական հարց, որոնք վերաբերում են նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենսդրությանը, ուսումնամեթոդական և մանկավարժահոգեբանական իմացություններին և մասնագիտական հմտություններին:    

Կարդալ ավելին

Շուրջ 170 սյունեցի ուսուցիչ՝ մեկ վայրում․ Կապանում անցկացվեց «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական համաժողովը

Շուրջ 170 սյունեցի ուսուցիչ՝ մեկ վայրում․ Կապանում անցկացվեց «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական համաժողովը

  Հոկտեմբերի 19-20-ը Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում անցկացվեց «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական 4-րդ համաժողովը, որին մասնակցում էր ավելի քան 170 ուսուցիչ, հանրակրթության բնագավառի մասնագետ, հետազոտող և ներկայացուցիչ։   Երկօրյա համաժողովի նպատակն էր համախմբել կրթության ոլորտի դերակատարներին՝ քննարկելու սոցիալական անարդարության պատճառները, դրսևորումներն ու կանխարգելման միջոցառումները։   «Գլոբալ թու լոքալ» ՀԿ հիմնադիր տնօրեն Իրինա Ալեվերտը, ողջունելով մասնակիցներին և բանախոսներին, կարևորեց մանկավարժների դերը՝ նշելով, որ յուրքանաչյուր անձի ձևավորման համար մեծ դերակատարում ունի դպրոցն ու մեծահասակների վերաբերմունքը․ «Երեխային…

Կարդալ ավելին

Երևանի կոնսերվատորիայի շենքը վերակառուցվում է փուլային սկզբունքով. ՔԿ մանրամասներ է հայտնում

Երևանի կոնսերվատորիայի շենքը վերակառուցվում է փուլային սկզբունքով. ՔԿ մանրամասներ է հայտնում

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն հայտարարություն է տարածել վերջին օրերին տեղատարափ անձրևների հետևանքների պատճառով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Կոնսերվատորիայի և կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման մասնագետները տեղումների ընթացքում և դրանցից հետո մի քանի շրջայց են իրականացրել տարածքում, ուսումնասիրել իրավիճակը, պատճառված վնասն ու ձեռնարկել միջոցներ խնդրի կարգավորման համար։ Կապալառու կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել իր միջոցներով իրականացնել անձրևից վնասված հատվածների կոսմետիկ հարդարում, մինչև հիմնական նորոգման…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է վարչապետի  խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ արդեն մեկ ամիս առաջ հաստատված էր վարչապետի մասնակցությունը գագաթնաժողովին: Հարցին՝ նախատեսվո՞ւմ են հանդիպումներ երկրների ղեկավարների հետ՝ վարչապետի մամուլի խոսնակը պատասխանեց. «Այդ մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի»: Նշենք՝ վաղն Ազգային ժողովում կայանալու է կառավարության հետ ավանդական հարցուպատասխանը, որին մասնակցելու է նաև վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, Կազան կմեկնի  ուշ երեկոյան, երբ ավարտված կլինի խորհրդարանական…

Կարդալ ավելին

Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենի և այլոց վերաբերյալ քրգործը դատախազը հանձնել է Հակակոռուպցիոն դատարան

Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենի և այլոց վերաբերյալ քրգործը դատախազը հանձնել է Հակակոռուպցիոն դատարան

Փ.Յ.-ն, 2008 թվականից մինչև 2019 թվականը զբաղեցնելով «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Մետրոպոլիտեն) տնօրենի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ: Այս մասին տեղեկանում է Դատախազությունից: Մասնավորապես՝ Փ.Յ.-ն իր որդու հետ 2008 թվականի սեպտեմբերի 1-ին կնքել է աշխատանքային պայմանագիր, որի հիման վրա՝ որդին զբաղեցրել է Մետրոպոլիտենի «Կապի և ազդանշանման» մասնաճյուղի պետի տեղակալի, իսկ 2014 թվականի օգոստոսի 4-ից՝ «Ազդանշանման և կապի» մասնաճյուղի պետի պաշտոնները: Փ.Յ.-ն Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահի…

Կարդալ ավելին
1 31 32 33 34 35 570