ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ծրագրի համակարգող Բոտագոզ Նառտաևային և ՊԳԿ ազգային ծրագրերի ղեկավար Զարուհի Բեգլարյանին։ Հյուրերի այցը կրել է ճանաչողական բնույթ․ քննարկվել է հետագա համագործակցության շրջանակը: Երկուստեք կարևորվել են ՊԳԿ-ի կողմից Հայաստանում բրուցելոզի դեմ պայքարի և կանխարգելման տեխնիկական օժանդակությանն ուղղված համատեղ քայլերը, մանր եղջերավորների ժանտախտից երկրի ազատ կարգավիճակ ստանալու ճանապարհային քարտեզը, հակամանրէային միջոցների կայունության, բույսերի վնասատուների, մորեխների, կրծողների դեմ պայքարի շրջանակներում…
Կարդալ ավելինՀայտնաբերվել է 421 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները(Տեսանյութ)
Հուլիսի 7-ից 14-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4211 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 154 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 183 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 249 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, չամրակապված վարելու՝ 853, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 21, վարելու ընթացքում ծխելու՝ 333, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 245, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 45 և 1634 այլ իրավախախտում։ 121 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի,…
Կարդալ ավելինԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին (ք․ Երևան, Վարդաշեն փ․) պատկանող հանրային սննդի կետում իրականցրած ստուգման արդյունքում արագ արձագանքման բաժնի տեսուչները արձանագրել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ խախտումներ (ք․ Երևան, Վարդաշեն փ․)։ Մասնավորապես՝ – սննդի կետի պատերի, առաստաղների, դռների, պատուհանների և հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող, ոչ թունավոր նյութերից, – սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները և սարքավորումները չեն գտնվել նորոգ վիճակում, – ձեռքերի և հումքի լվացման լվացարանները տեղակայված չեն եղել առանձին, – սննդի…
Կարդալ ավելինԿենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորած անձը ձերբակալվել է(Տեսանյութ)
Հուլիսի 15-ին՝ ժամը 11։58-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Բյուրեղավան քաղաքում շանը կապել են ավտոմեքենայից և քարշ են տալիս։ Համացանցում նաև տեսանյութ էր տարածվել այդ մասին։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ շանն ավտոմեքենայի բեռնախցիկից պարանով կապած ու կենդանուն քարշ տված անձը Բյուրեղավանի բնակիչ 62-ամյա տղամարդ է։ Վերջինս հայտնաբերվել ու կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար ձերբակալվել է։ «Օպելը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ…
Կարդալ ավելինՄեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընտրվել է Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ
Հայաստանի համայնքների միության վարչության նիստի ժամանակ միաձայն քվեարկությամբ վարչության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետը։ Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ կառույցի նպատակն է ունենալ ինքնաբավ, զարգացող համայնքներ։ «Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության հիմնասյուներից է։ Այն համայնքներին հնարավորություն է տալիս ինքնուրույնաբար որոշել իրենց զարգացման ուղղությունները, արձագանքել բնակիչների կարիքներին և սեփական ուժերով կերտել համայնքի ապագան։ Այս մոդելը ոչ միայն իրավական նորմ է, այլ նաև գործնական անհրաժեշտություն՝ արդիական և արդյունավետ կառավարման համար։ Համոզված ենք՝ այդ ճանապարհին պետական…
Կարդալ ավելինՀայկական հետքը Բոլղարում․ օտարալեզու նորահրապարակ հետազոտության հետքերով
Լուսանկարում՝ Բոլղարի սպիտակ պալատի ավերականեր, 14-րդ դար Բոլղարում և Վոլգյան Բուլղարիայի այլ տարածքներում հայերը հաստատվել են միջնադարից՝ հատկապես 10-11-րդ դարերից։ Չնայած Մեծ Բուլղարի բնակչությունը հիմնականում մուսուլման էր, սակայն հնագիտական տվյալները փաստել են հայկական հետքի, համայնքի, քրիստոնեական գերեզմանատան գոյության մասին։ Վոլգայի շրջանում ներկայումս բնակվող ժողովուրդների ձևավորման ընթացքն ուսումնասիրելու նպատակով Ռուսաստանի Դաշնության «Սիրիուս» Գիտության և տեխնոլոգիայի համալսարանի գիտնականները, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Վավիլովի անվան Ընդհանուր գենետիկայի ինստիտուտի և Մոսկվայի պետական համալսարանի Մարդաբանության գիտահետազոտական ինստիտուտի հետ միասին, կատարել են…
Կարդալ ավելին«TAMARA FOOD»-Ի ՉՈՐՍ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Թամարա ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան)։ Ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ մսամթերքի առկա արտադրատեսակներից։ Ուսումնասիրությամբ բոլոր նմուշներում հայտնաբերվել են խախտումներ. «Խինկալի խորը սառեցված» (արտադրված՝ 26․06․2025) արտադրատեսակի նմուշը՝ Բորբոսասնկեր, «Պելմենի ընտանեկան» (արտադրված՝ 12․06․2025) և «Իշլի քյուֆթա» (արտադրված՝ 01․07․2025) արտադրատեսակների նմուշները՝ Listeria monocytogenes, «Մսով լցոնված բլինչիկ» (արտադրված՝ 27․06․2025) արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների քանակություն) և ԱՑԽՄ (աղիքային…
Կարդալ ավելինԷրդողանի վարչակազմն արձագանքել է Հայաստանի տարածքով միջանցքի մասին ԱՄՆ հայտարարությանը. РИА Новости
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչակազմը հայտարարել է, որ տեղյակ չէ Հայաստանի տարածքով միջանցքը կառավարելու ԱՄՆ մտադրության մասին: Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան, Սիրիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է տրանսպորտային միջանցքը վարձակալել Իրանի սահմանի մոտակայքում, Բաքվի և Երևանի միջև բանակցությունները խթանելու համար: «Մենք տեղյակ չենք դրանից, ոչինչ չենք կարող մեկնաբանել», –ըստ РИА Новости-ի՝ հայտարարել են Էրդողանի վարչակազմում: Ավելի վաղ, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ…
Կարդալ ավելինԵԱՏՄ երկրների արժեթղթերը կարող են ազատորեն սակարկվել միության բոլոր երկրների ֆոնդային բորսաներում
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների արժեթղթերը կկարողանան ազատորեն սակարկվել միության բոլոր երկրների ֆոնդային բորսաներում։ Ռուսական կողմից համաձայնագիրը վավերացրել է Պետդուման, հաստատել է Դաշնության խորհուրդը և ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Փաստաթուղթը նպատակ ունի կարգավորել արժեթղթերի շուկան՝ միութենական երկրների տարածքում ընդհանուր ֆինանսական շուկա կառուցելու նպատակով, հաղորդում է ԵՏՀ-ն։ Համաձայնագիրը ԵԱՏՄ անդամ պետությունների բորսաներին հնարավորություն է տալիս ցուցակագրել միության այլ երկրների էմիտենտների (issuer) արժեթղթերը՝ «իրենց» էմիտենտների համար ոչ պակաս բարենպաստ պայմաններով։ ԵԱՏՄ երկրներից մեկի արժեթղթերի նկատմամբ…
Կարդալ ավելին









