«Սերը միակ բանն է, որ ապրում է, երբ սոված է, մեռնում է, երբ կշտանում է».Երվանդ Քոչար

«Սերը միակ բանն է, որ ապրում է, երբ սոված է, մեռնում է, երբ կշտանում է».Երվանդ Քոչար

«Սերը միակ բանն է, որ ապրում է, երբ սոված է, մեռնում է, երբ կշտանում է»: Նկարիչ – արձանագործ Երվանդ Քոչարի (1899-1979) ստեղծագործությունը 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստի ամենահետաքրքիր երևույթներից է: 1923-1936թթ. Քոչարն ապրել և ստեղծագործել է Փարիզում, ցուցադրվել Պիկասոյի, Լեժեի, Պիկաբիայի, Արպի, Դե Կիրիկոյի, Մատիսի, Միրոյի և այլոց հետ՝ արժանանալով ժամանակի նշանավոր արվեստի քննադատների գնահատանքին ու դասվել այն մեծերի շարքում, որոնց արվեստով պայմանավորվեց 1920-30-ականների եվրոպական ավանգարդն ու համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացքը: Փարիզում Քոչարը ստեղծեց պլաստիկ –…

Կարդալ ավելին

Ազգային ժողովի կողմից ընդունվել են ՆԳՆ բարեփոխումների օրակարգային մի շարք նախաձեռնություններ

Ազգային ժողովի կողմից ընդունվել են ՆԳՆ բարեփոխումների օրակարգային մի շարք նախաձեռնություններ

  Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում օրակարգային չորս նախաձեռնությունները։ Մասնավորապես՝ • Ընդունվել է «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով կստեղծվի ոստիկանության հենասյունային ուղղություններից Գվարդիան՝ միջազգային չափանիշներին համապատասխանող սպառազինությամբ և վերապատրաստված անձնակազմով: Կսահմանվի ուժային միջոցների կիրառման միջազգային չափանիշներին համապատասխանող նոր ստանդարտ՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի և հատուկ տեխնիկայի գործադրման դեպքերի, հիմքերի և համաչափության պայմանների մասով: «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքն ուժի մեջ կմտնի 2025…

Կարդալ ավելին

Ի գիտություն ուսուցչի կամավոր ատեստավորման մասնակիցների

Ի գիտություն ուսուցչի կամավոր ատեստավորման մասնակիցների

  ԿԳՄՍ նախարարության progressarmenia.com -ին փոխանցմամբ  կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ vexams.emis.am կայքի միջոցով։ Կամավոր ատեստավորման դիմած ուսուցիչները, ինչպես նաև ուսուցչի պաշտոնի համար սահմանված պահանջներին համապատասխանող, սակայն տվյալ պահին չաշխատող քաղաքացիները, որոնք նույնպես հայտագրվել են,  vexams.emis.am կայքում իրենց հաշիվ մուտք գործելու համար նախ պետք է ընտրեն, թե ինչպես են գրանցվել՝ կամավոր ատեստավորման համակարգո՞վ (at.emis.am), թե՞ էլեկտրոնային մատյանի (matyan.emis.am) միջոցով։ Հաջորդ քայլով անհրաժեշտ է հավաքել մուտքային տվյալները, որոնք դիմողին տրամադրվել են հայտագրման…

Կարդալ ավելին

Քննարկվել են Հայաստանում ֆրանկոֆոնիան զարգացնելու տարաբնույթ ծրագրերի իրականացման հնարավորությունները.ԿԳՄՍՆ

Քննարկվել են Հայաստանում ֆրանկոֆոնիան զարգացնելու տարաբնույթ ծրագրերի իրականացման հնարավորությունները.ԿԳՄՍՆ

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի նորանշանակ տնօրեն Լոր Կաստենի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Լոր Կաստենին Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում նշանակվելու առիթով: Կարևորելով  ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցության զարգացումը՝ նախարարը նշել է, որ վերջին տարիներին ակտիվացել են երկկողմ ծրագրերն ու նոր նախաձեռնությունները, որոնց…

Կարդալ ավելին

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից 2024 թ. 9 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից 2024 թ. 9 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

2024 թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1571 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Ծառայողական քննությունների արդյունքներով՝ ՆԳՆ ենթակա մարմինների՝ ոստիկանության, փրկարար ծառայության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության և ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանման ծառայողների, քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել են 368 կարգապահական տույժեր, մասնավորապես՝ . Ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ 347, այդ թվում՝ – հայտարարվել է «Նկատողություն»` 157, – հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 65, – պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով՝ 88, –…

Կարդալ ավելին

Ամիօ բանկը մասնակցել է Real Business կոնֆերանսին

Ամիօ բանկը մասնակցել է Real Business կոնֆերանսին

Ամիօ բանկը «Մերիդիան» էքսպո կենտրոնում իր մասնակցությունն ունեցավ Real Business կոնֆերանսին, որն անց է կացվել Mantashyants Global EXPO 2024 ցուցահանդեսի շրջանակում: Բանկն իր տաղավարի այցելուներին ներկայացրեց Ամիօ լիզինգն իր բոլոր առավելություններով: Real Business կոնֆերանսին, որպես խոսնակ, հանդես եկավ Ամիօ բանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արման Պետրոսյանը` իր ելույթի ընթացքում մանրակրկիտ ներկայացնելով Ամիօ լիզինգն իր բոլոր շահավետ կողմերով և առավելություններով ինչպես գնորդի, այնպես էլ բանկի և մատակարարների համար: ՙԱմիօ լիզինգը ձևավորվել է ապրիլ ամսից, այսինքն շուրջ 6…

Կարդալ ավելին

Մարզպետի հերթական հանդիպումը Չարենցավանում էր

Մարզպետի հերթական  հանդիպումը Չարենցավանում էր

Կոտայքի մարզպետը  պարբերաբար շրջում  և մշտապես հետևում է ինչպես համայնքային այնպես էլ կառավարության և պետական այլ ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին: Եվ ուրեմն այս հերթական այցը  նախօրեին ինչպես տեղեկանում ենք մարզպետ՝ ԱՀԱՐՈՆ  ՍԱՀԱԿՅԱՆԻ պաշտոնական էջից՝   աշխատանքային այցով Չարենցավան խոշորացված համայնքում էր դիտարկելու ՀՀ պետական բյուջեով իրականացվող շինարարական աշխատանքները: «Չարենցավան խոշորացված համայնքի ղեկավար ՀԱԿՈԲ  ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻ, Կոտայքի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել եմ Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ ՀՀ կառավարության ծրագրով՝ Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվում է բժշկական կենտրոնին…

Կարդալ ավելին

Մալաթիայի ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունները. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է(Տեսանյութ)

Մալաթիայի ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունները. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է(Տեսանյութ)

Հոկտեմբերի 10-ին, ժամը 18.06-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվեց առաջին ահազանգը: Շահումյան 2-րդ փողոցի բնակիչը հայտնում էր, թե մոտ մեկ ժամ առաջ նկատել են, որ տնից գողություն է եղել. գողացել էին 760 հազար դրամի ոսկյա զարդեր: Հաջորդ ահազանգը ստացվեց 11 րոպե անց. Նահապետ Քուչակի փողոցի բնակիչը հայտնում էր, որ առանձնատնից գողացել են 300 հազար դրամի զարդեր: Երկու դեպքով էլ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ:   Ներկայացնում է ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազոր…

Կարդալ ավելին

Ոստիկանները հայտնաբերել են 44-օրյա պատերազմում զոհվածների նկարները ներկած կնոջը.(Տեսանյութ)

Ոստիկանները հայտնաբերել են 44-օրյա պատերազմում զոհվածների նկարները ներկած կնոջը.(Տեսանյութ)

ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմում զոհվածների դիմանկարները: Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով: Հանցագործությունը բացահայտելու գործում Կենտրոնականի քրեական հետախույզներին օգնության եկան ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերները: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջողվեց հայտնաբերել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել մայրաքաղաքի բնակիչ 62-ամյա կնոջը: Ոստիկանները կարողացան փաստական տվյալներ ձեռք բերել նաև կնոջ արարքին նախորդող և հաջորդող…

Կարդալ ավելին

Ռուսաստանը չի հրաժարվում դոլարից, բայց դրան այլընտրանքներ է փնտրում. Պուտին

Ռուսաստանը չի հրաժարվում դոլարից, բայց դրան այլընտրանքներ է փնտրում. Պուտին

Այս օրերին դոլարն օգտագործվում է որպես զենք, ասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի հրաժարվում դոլարի օգտագործումից, այլ այլընտրանքներ է փնտրում դրան, գրում է «Коммерсантъ»-ը։ Այս թեման նա բարձրացրել է Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ։ Պուտինի խոսքով՝ դոլարը որպես զենք օգտագործելը «դա անողների մեծ սխալն է»։ Նա չի հստակեցրել, թե որ երկրների մասին է խոսքը։ «Դոլարը մինչև այժմ համաշխարհային ֆինանսների ամենակարևոր գործիքն է… Մենք դոլարից չենք հրաժարվում, դրա դեմ չենք պայքարում։ Բայց եթե…

Կարդալ ավելին
1 29 30 31 32 33 569