Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2842 նոր դեպք. Մահացել է 7 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2842 նոր դեպք. Մահացել է 7 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2842 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 399727 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2805028 վերջին մեկ օրում` 7636 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 28040 պացիենտ: Մեկ օրում աճել է 278-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 362004 անձ` վերջին մեկ օրում 2548 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6…

Կարդալ ավելին

ՔՊ-ի 14 պատգամավոր մեխանիկորեն կողմ քվեարկեց բալային համակարգի դեմ «Հայաստան» խմբակցության նախագծին

ՔՊ-ի 14 պատգամավոր մեխանիկորեն կողմ քվեարկեց բալային համակարգի դեմ «Հայաստան» խմբակցության նախագծին

Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 9-ին, մերժեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր ուժը կորցրած ճանաչել այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաեւ վարորդական իրավունքից զրկում է կիրառվում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ: ՔՊ պատգամավորներից 14-ը մեխանիկորեն կողմ քվեարկեցին բալային համակարգի վերացում նախատեսող ընդդիմության ներկայացրած այդ նախագծին՝ ապահովելով 42 կողմ ձայնը, սակայն դա եւս բավարար չէր այն ընդունելու համար: Նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը…

Կարդալ ավելին

«Տոլման էլ է ադրբեջանական». Վրացական ալիքի եթերում ցուցադրված մածնի շշի վրա գրվածը սկանդալ է առաջացրել

«Տոլման էլ է ադրբեջանական». Վրացական ալիքի եթերում ցուցադրված մածնի շշի վրա գրվածը սկանդալ է առաջացրել

Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը պատրաստել է սյուժե Վրաստանով Ռուսաստան հայկական մածնի մատակարարումների արգելքի մասին։ Ինչպես տեղեկացվել էր մինչ այդ, արգելիք պատճառն այն էր, որ Վրաստանը «մացոնին» գրանցել էր իր աշխարհագրական նշմամբ։ Հայ արտադրողները սկսել են մածունը Ռուսաստան արտահանել «Հայկական լեռնային յոգուրտ» մակնշմամբ, տեղեկացնում է «Эхо Кавказа»-ն։ «Իմեդիի» պատրաստած սյուժեն այս թեմայի վերաբերյալ նոր սկանդալ է առաջացրել։ Նյութի ցուցադրման ժամանակ էկրանին հայտնվել են կաթնամթերքի շշեր, որոնց վրա վրացերեն գրված էր «մածուն», իսկ հայերեն՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, տոլման նույնպես…

Կարդալ ավելին

ՍԱՏՄ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր

ՍԱՏՄ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր

Այսօր Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում՝ այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ավստրիական զարգացման գործակալության միջև: Այս հուշագրի ստորագրմամբ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Պասխալիս Բոկկերսը հաստատել են ընդհանուր նպատակը՝ ամրապնդել տեսչական մարմնի և դրա ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբարատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունները՝ սննդի…

Կարդալ ավելին

Ձերբակալվել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենն ու տեղակալը

Ձերբակալվել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենն ու տեղակալը

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենն ու տեղակալը: Այս մասին  տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից: Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն իր տեղակալի օժանդակությամբ, վատնման եղանակով ու պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, հափշտակել է առանձնապես…

Կարդալ ավելին

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2811 նոր դեպք. Մահացել է 9 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2811 նոր դեպք. Մահացել է 9 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2811 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 396885 դեպքի: Այս մա սին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2797392 վերջին մեկ օրում` 7297 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 27762 պացիենտ: Մեկ օրում նվազել է 489-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 359456 անձ` վերջին մեկ օրում 3291 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է…

Կարդալ ավելին

Վերջին 14 օրում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը աճել է 437 տոկոսով. Հայաստանը ըստ Եվրամիության չափանիշների մուգ կարմիր գոտում է գտնվում

Վերջին 14 օրում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը աճել է 437 տոկոսով. Հայաստանը ըստ Եվրամիության չափանիշների մուգ կարմիր գոտում է գտնվում

Վերջին 14 օրում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը աճել է 437 տոկոսով. Հայաստանը ըստ Եվրամիության չափանիշների մուգ կարմիր գոտում է գտնվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Մասնագետի խոսքով՝ վերջին 14 օրերի ընթացքում դրական թեստերի մասնաբաժինը կազմել է 38.5 տոկոս, մինչդեռ նախորդ 14 օրերին եղել է 10.5 տոկոս: Ավելին, 0-18 տարեկան երեխաների շրջանում հիվանդացությունը, մասնսագետի խոսքով, շարունակում…

Կարդալ ավելին

Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է ՀՀ սահմանը. բռնվել ՌԴ սահմանապահների կողմից. Aravot.am

Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է ՀՀ սահմանը. բռնվել ՌԴ սահմանապահների կողմից. Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով՝ հունվարի 8-ին ժ.18.54-ի սահմաններում Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Ա. Բ. –ն, շրջանցելով ՀՀ սահմանային անցակետերը, հետիոտն անցնելով հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետը եւ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի Արարատի մարզի վարչական տարածքում տեղակայված սահմանապահ ուղեկալի կողմից հսկվող տարածքում, հաղթահարելով ինժեներատեխնիկական պատնեշը, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության, հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը։ Եվ Թուրքիայի Հանրապետության կողմից մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, որտեղ բռնվել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության…

Կարդալ ավելին

Իշխանությունները ձեռքերին ազատություն են տալիս դատավորների նկատմամբ նոր հետապնդումների համար

Իշխանությունները ձեռքերին ազատություն են տալիս դատավորների նկատմամբ նոր հետապնդումների համար

Հայաստանում դատավորները կարող են պատասխանատվության ենթարկվել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ավելի քիչ ձայներով, քան այժմ է։ Այս մասին Ազգային ժողովի նիստում փետրվարի 9-ին համապատասխան օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ հայտարարեց դրա հեղինակներից մեկը՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Փոփոխությունները վերաբերում են ձայների այն քանակին, որով Բարձրագույն դատական խորհուրդը կարող է լիազորել այս կամ այն դատավորի նկատմամբ քրեական հետապնդման իրականացումը։ Նախկինում դրա համար պահանջվում էին ԲԴԽ 10 անդամներից 7-ի, իսկ…

Կարդալ ավելին

Կոտայքի մարզում առողջապահության ոլորտը առաջընթա՞ց է գրանցել

Կոտայքի  մարզում  առողջապահության ոլորտը առաջընթա՞ց է գրանցել

Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայք էջից տեղեկանում ենք , որ 2021 թվականին վճարովի բժշկական ծառայություններից գոյացած դրամական մուտքերի աճ է գրանցվել՝ շուրջ 32, 7% : 2021 թվականի ընթացքում մարզի բժշկական հաստատություններում վճարովի ծառայությունների ցուցանիշի աճ է գրանցվել: Նշված ժամանակահատվածում վճարովի ծառայություններից գոյացած գումարը կազմել է շուրջ 793 մլն 65 հազ. դրամ, 2020 թվականի նույն ժամանակահատվածի՝ 597 մլն 418 հազ. դրամի համեմատությամբ: Ցուցանիշն աճել է 195 մլն 647 հազ. դրամի չափով կամ 32,7%: Ինչ խոսք, վճարովի ծառայությունների…

Կարդալ ավելին
1 532 533 534 535 536 570