Դոլարի փոխարժեքը անցել է 496 դրամից. Եվրոն եւս թանկացել է ավելի քան 7 դրամով

Դոլարի փոխարժեքը անցել է 496 դրամից. Եվրոն եւս թանկացել է ավելի քան 7 դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 3-ին, կազմել է 496.48 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 7.12 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 550.40 դրամ (աճել է 7.21 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 664.29 դրամ (աճել է 12.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.26 դրամ (նվազել է 0.31 դրամով):

Կարդալ ավելին

Վահագն Խաչատրյանը երկրորդ փորձից ընտրվեց ՀՀ նախագահ. Քվեարկել է միայն ՔՊ-ն

Վահագն Խաչատրյանը երկրորդ փորձից ընտրվեց ՀՀ նախագահ. Քվեարկել է միայն ՔՊ-ն

Ազգային ժողովում Վահագն Խաչատրյանը երկրորդ փորձից ընտրվեց Հայաստանի նախագահ: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: Ըստ այդմ, քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, բոլորը կողմ են քվեարկել: Այսօր ավելի վաղ հրապարակվել էին Վահագն Խաչատուրյանի ընտրության առաջին փուլի քվեարկության արդյունքները: Այդ ժամանակ նրան կողմ էր քվեարկել 69 պատգամավոր: Նշենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու նախագահի ընտրությանը եւ թեկնածու չեն առաջադրելու: ՀՀ նախագահին առաջին փուլում ընտրելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ձայների 2/3-ը,…

Կարդալ ավելին

Մակրոնը Փաշինյանին հրավիրել է Փարիզ

Մակրոնը Փաշինյանին հրավիրել է Փարիզ

Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պարոն Վարչապետ, Փետրվարի 24-ին, Ֆրանսիան և Հայաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Դարեր շարունակ ֆրանսիացի և հայ ժողովուրդներին կապող սերտ բարեկամության շնորհիվ մեր երկու երկրները վերջին երեք տասնամյակների ընթացքում կառուցել են ամուր, բազմազան և խոստումնալից գործընկերություն՝ հանուն ապագայի: Ուրախ եմ, որ մեր քաղաքական, մշակութային և տնտեսական շփումները շարունակում են էլ ավելի…

Կարդալ ավելին

Հայաստանից գինիների եւ կոնյակի արտահանումն ամբողջությամբ դադարեցվել է չորս ուղղություններով. հետեւանքներն ու լուծումները

Հայաստանից գինիների եւ կոնյակի արտահանումն ամբողջությամբ դադարեցվել է չորս ուղղություններով. հետեւանքներն ու լուծումները

Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան արտահանումն ամբողջությամբ դադարեցվել է, քանի որ վճարումների հետ կապված խնդիր է առաջացել, հստակություն չկա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը։ Հայկական կոնյակի արտահանման կառուցվածքում այս չորս երկրների մասնաբաժինը գերազանցում է 90 տոկոսը (դրա մոտ 90 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, որին հաջորդում են Ուկրաինան, Բելառուսը եւ Ղազախստանը), իսկ գինու մասնաբաժինը՝ 75-80 տոկոս։ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Բելառուսը փակ են քաղաքական խնդիրների պատճառով։ «Ուկրաինայի ուղղությամբ ապրանքն ուղղակի…

Կարդալ ավելին

Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերը հանձնաժողովում ստացել են դրական եզրակացություն

Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերը հանձնաժողովում ստացել են դրական եզրակացություն

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 2-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 2021թ. ընդունված օրենքի կիրառման արդյունքում արձանագրվել են մի շարք տեխնիկական բնույթի վրիպակներ: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել շտկել դրանք: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ որեւէ առաջարկություն չի ներկայացվել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը երկրորդ ընթերցմամբ …

Կարդալ ավելին

Ատոմ Ջանջուղազյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի նախագահ

Ատոմ Ջանջուղազյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի նախագահ

Մարտի 2-ի ԱԺ նիստում ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության արդյունքները, նշել է, որ տեղի ունեցած գաղտնի քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր: 70 կողմ ձայնով Ատոմ Ջանջուղազյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի նախագահ: Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնի համար խորհրդարանին էր առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը:

Կարդալ ավելին

Ընտրություններ 2-րդ փորձից․ Վեդիում այսօր մեկնարկել է քարոզարշավը

Ընտրություններ 2-րդ փորձից․ Վեդիում այսօր մեկնարկել է քարոզարշավը

Վեդիում այսօր՝ մարտի 2-ին, մեկնարկել է մարտի 27-ին նշանակված Վեդի խոշորացված համայնքի ընտրության քարոզարշավը, որը տեւելու է 25 օր։ Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը կազմված է 81 թեկնածուից․ ցուցակը գլխավորում է  ՔՊ-ական, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը։ Ավագանու թեկնածուներից միայն 21-ն են անկուսակցական, մյուսները ներկայացնում են ՔՊ-ն։ ՔՊ-ի ցուցակի 2-րդ համարը Վեդի բժշկական կենտրոնի տնօրեն Արամայիս Գրիգորյանն է, 3-րդը՝…

Կարդալ ավելին

Լավրով. Ռուսաստանը շատ բարեկամներ ունի, անհնար է մեկուսացնել նրան

Լավրով. Ռուսաստանը շատ բարեկամներ ունի, անհնար է մեկուսացնել նրան

Ռուսաստանը երբեք մեկուսացման մեջ չի մնա, քանի որ շատ բարեկամներ ունի։ Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Aljazeera հեռուստաալիքի հարցազրույցում, որի մի հատված չորեքշաբթի հրապարակվել է հեռուստաալիքի Twitter-ում։ «Ռուսաստանը շատ բարեկամներ ունի, եւ անհնար է մեկուսացնել նրան»,- հեռուստաալիքը մեջբերել է Ռուսաստանի ԱԳ ղեկավարի խոսքերը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ էր իր դեմ պատժամիջոցներ մտցնելուն, բայց զարմացել է, որ այդ միջոցները վերաբերել են մարզիկներին եւ ԶԼՄ-ների աշխատակիցներին. «Մենք պատրաստ էինք…

Կարդալ ավելին

Դատարանը «գրիչի գործով» Փաշինյանին պարտավորեցրել է հերքել Թովմասյանի մասին հայտարարությունները

Դատարանը «գրիչի գործով» Փաշինյանին պարտավորեցրել է հերքել Թովմասյանի մասին հայտարարությունները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցրել է հերքել Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ զրպարտություն պարունակող հայտարարությունները և հայցը բավարարել է մասնակի: Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված վճռում ասվում է․ «Պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «facebook.com» սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջում «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել` դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքն աճել է միանգամից 4,5 դրամով. եվրոն եւս թանկացել է

Դոլարի փոխարժեքն աճել է միանգամից 4,5 դրամով. եվրոն եւս թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 2-ին, կազմել է 489.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 4.50 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 543.19 դրամ (աճել է 1.21 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 651.93 դրամ (աճել է 2.51 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.57 դրամ (նվազել է 0.20 դրամով):

Կարդալ ավելին
1 524 525 526 527 528 570