ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների ստուգման արդյունքում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հիմքով, կասեցվել է «Դիլվադոս ՍՊԸ-ին պատկանող ալկոհոլային խմիչքների արտադրամասի (Տավուշի մարզ, գ. Աղավնավանք) արտադրական գործունեությունը: Պարզվել է, որ արտադրական շինության պատերը պատված չեն եղել հեշտությամբ լվացվող, անջրանցիկ, չներծծող, ախտահանվող նյութերով, սահմանված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման պարբերականությունը: Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
Կարդալ ավելինՄիգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հետ համագործակցությունն ամրապնդվում է
Նոյեմբերի 12-ին Հունգարիա կատարած այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Միխայիլ Շպինդելեգերին։ Հանդիպմանը մասնակցում էին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայութան պետ Արմեն Ղազարյանը և Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։ Կարևորելով ձևավորված երկկողմ համագործակցությունը՝ Վահե Ղազարյանն այն շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել։ Նախարարն ընդգծել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կենտրոնի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև…
Կարդալ ավելինԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով
Նոյեմբերի 15-ին ՀՀ կառավարությունը հաստատեց 1,34 մլրդ դրամ բյուջետային վարկի տրամադրումը՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի օդափոխության, հակահրդեհային և էլեկտրական համակարգերի արդիականացման նպատակով։ Համալիրն իր բացառիկ նշանակությամբ Հայաստանի մշակութային խորհրդանիշներից մեկն է: Տարածաշրջանում իր մրցունակությունը պահպանելու և բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է, որ այն համապատասխանի միջազգային չափանիշներին՝ ապահովելով այցելուների ու միջոցառումների անվտանգությունն ու հարմարավետությունը: Համալիրում ավելի քան 40 տարի գրեթե լայնածավալ կապիտալ վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, ուստի ֆինանսական միջոցների հատկացումը թույլ կտա վերազինել նշված…
Կարդալ ավելինՆոր գործակցություն ԿՀԽԸ-ի և Կորեայի Հանրապետության միջև
Նոր գործակցություն ԿՀԽԸ-ի և Կորեայի Հանրապետության միջև: Նոր ժամանակների մարտահրավերներին դիմակայելու և մարդասիրական սկզբունքներն անսասան պահելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերությանը և Կորեայի Հանարպետության մեկնարկել են նոր փոխգործակցությունը։ Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության դեսպանությունն ազգային ընկերությանը մեկ միլիոն դոլարի չափով միջոցներ է տրամդրել մարզային մասնաճյուղերի զարգացման, ներքին ենթակառուցվածքների կայացման և կամավոր աշխատանքի՝ անշահախնդիր օգնելու արժեքները տարածելու համար։ Փոխգործակցության նպատակը ևս մեկ անգամ փաստում է դեռ դար առաջ սկիզբ առած մարդասիրական շարժման կարևորությունը։ Ազգային ընկերությունն իր առաքելությանն…
Կարդալ ավելինԵրևանում տղամարդը գողացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ
Նոյեմբերի 13-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել են տեղեկություններ, որ Երևանի Ջրաշեն թաղամասի բնակիչ 30-ամյա տղամարդը նոյեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում գողացել է Երևան ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ 800 մետր մետաղյա խողովակներ, որոնք նոյեմբերի 9-ին վերամբարձ կռունկով տեղափոխել են բեռնատարի կցորդի վրա և հեռացել: Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևան քաղաքի քրեական ոստիկանները, Էրեբունու քննչական բաժնի ծառայողների հետ համատեղ, Արարատի…
Կարդալ ավելինԶինծառայող Նարեկ Գրիգորյանը հայտնաբերվել է կախված վիճակում, քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ ՌՈ բաժնի կարգապահական վաշտում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին՝ կախված վիճակում: ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձևավորվել է քննչական խումբ: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննություն, հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, առգրավվել են կարգապահական վաշտի տեսախցիկների…
Կարդալ ավելինԸնթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստան է այցելել 203,810 զբոսաշրջիկ. Դա 8 հազարով ավելի է նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ
Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստան էկոնոմիկայի նախարարությունը։ Ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստան այցելել է 203,810 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 195,396-ի համեմատ։ Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել Ռուսաստանին (ընդհանուրի 43%), Վրաստանին (11%) և Իրանին (7%):
Կարդալ ավելինԱյսօրվա մեր սոցիալ մտածողությունը ապապետական է, 600 տարի եղել ենք գաղութ, հպատակ. Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ մտածողությունը կամ սոցիալ հոգեբանությունը էականորեն ապապետական է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման շրջանակներում իր ամփոփիչ խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես ինձ պարբերաբար բռնում եմ այն մտքի վրա, որ երբեմն այն, ինչ ասում ենք, երբեմն այն, ինչին հավատում ենք, երբեմն հաճախ կամ գրեթե միշտ այս կամ այն չափով իր վրա կրում է ապապետականության անտեսանելի, անարձանագրելի կնիքը, խոսքը բոլորիս մասին է՝ ինձնից սկսած»,- ասաց նա։ Վարչապետի…
Կարդալ ավելինՀՐԱԶԴԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՓԱՐԹԻ ՔԵՅՔՍ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԿՐԵՄԱՅԻՆ ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Անհատ ձեռնարկատեր Արմիկ Կարապետյանին պատկանող «Փարթի քեյքս» ապրանքանիշի կրեմային հրուշակեղենի արտադրամասի (ք. Հրազդան, Միկրոշրջան, 4-րդ փողոց) արտադրական գործունեությունը կասեցվել է: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի այդ որոշումը կայացվել է ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների ստուգման արձանագրության հիման վրա, համաձայն որի հրուշակեղենի այս արտադրամասն աշխատել է սահմանված սանիտարահիգիենկի նորմերի կոպիտ խախտումներով: Այսպես՝ արտադրական շինության պատերը չեն ունեցել հարթ մակերես, նորոգ չեն եղել, պատված չեն եղել հեշտությամբ լվացվող, անջրանցիկ, չներծծող, ախտահանվող նյութերով,…
Կարդալ ավելինՆԳ նախարարը Հունգարիայում մասնակցել է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին
Նոյեմբերի 12-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին։ Համաժողովին մասնակցել են 50 երկրի պատվիրակություններ և ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՆԳ նախարարության և անձամբ իր անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու, ինչպես նաև Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին՝ Բուդապեշտի գործընթացի քարտուղարությանը վերապահված գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար: Իր ելույթում ՆԳ նախարարն ընդգծել է, որ վերջին…
Կարդալ ավելին