ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Օփեն ԷյԱյ (OpenAI)
միջազգային թվային հարթակի համագործակցության արդյունքում 2026-2027 ուսումնական
տարվանից Հայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu
հարթակին։
Հարթակին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել my.emis.am հարթակի
անձնական օգտահաշիվ, այնուհետև սեղմել OpenAi սեղմակը՝ անմիջապես հայտնվելով դպրոցին
տրամադրված ChatGPT օգտահաշվում: ChatGPT Edu հարթակի պատշաճ օգտագործման և
կիրառման նպատակով մշակվել են ուղեցույցներ՝ նախատեսված դպրոցների տնօրենների,
տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների և ուսուցիչների համար։
Հարթակը, որպես միասնական կրթական գործիքակազմ, հասանելի է բոլոր պետական դպրոցներին։
Ուղեցույցները երաշխավորված են Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի
կողմից։
Ուսուցման գործընթացում ԱԲ նոր գործիքի կիրառումը նպատակ ունի բարելավել կրթության որակը՝
նպաստելով սովորողների կիրառական հմտությունների ձևավորմանը։
