Կոտայքի մարզը կսպասարկվի 150 նոր միկրոավտոբուսներով

Կոտայքի մարզը կսպասարկվի 150 նոր միկրոավտոբուսներով

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի  մարտի 28-ի նիստում քննարկվել է  ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ նախարարությանը 22 ծրագրի իրականացման համար 2021թ. հատկացվել էր 214,7 մլրդ դրամ, ծախսվել է 202,4 մլրդ դրամը, կատարողականը կազմել է 94,3 տոկոս: Ըստ նախարարի` սա լավ ցուցանիշ է, քանի որ…

Կարդալ ավելին

Արցախում գազամատակարարումը վերականգնվում է

Արցախում գազամատակարարումը վերականգնվում է

Արցախում գազամատակարարումը վերականգնվում է, NEWS.am–ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Այո, վերականգնվել է, հիմա ես գրասենյակում եմ, մեզ մոտ էլ կա»,–ասաց նա։ Հարցին, թե ամբողջակա՞ն վերականգնման մասին է խոսքը, Արցախի ՄԻՊ–ը նշեց․ «Գիտեք, եթե խոսքը վերաբերում է մայր գազատարին, այսինքն՝ այս պահին անգամ որոշ մասերում չկա, ապա հերթով գալու է, այսինքն՝ հերթով վերականգնվելու է»։ Ճշտող հարցին, թե արդյոք խոսքն առհասարակ Արցախում գազամատակարարման ամբողջական վերականգնման մասին է, Գեղամ Ստեփանյանը պատասխանեց․«Այո, ճիշտ եք…

Կարդալ ավելին

ԿԸՀ-ն հրապարակել է Վեդիի ընտրությունների նախնական արդյունքները. ՔՊ-ն հաղթանակ է տարել

ԿԸՀ-ն հրապարակել է Վեդիի ընտրությունների նախնական արդյունքները. ՔՊ-ն հաղթանակ է տարել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է խոշորացված Վեդի համայնքի համամասնական ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդմ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 13 139 ձայն, «Իմ հզոր համայք» կուսակցությունը՝ 9 694 ձայն։ Քվարկությանը մասնակցել է 23378 ընտրող, որը կազմում է ընտրողների 63 տոկոսը: Նշենք, որ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Վեդի համայնքապետի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը, հենց նա էլ կդառնա համայնքապետ:

Կարդալ ավելին

Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից. նա չի կարող համայնքապետ լինել

Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից. նա չի կարող համայնքապետ լինել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 28-ին հրապարակեց Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատավճիռը, համաձայն որի՝ Առուշ Առուշանյանն արդարացվել է ընտրություններից հետո հարուցված քրեական գործի դրվագով։ Վերջինս մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածով, 113-րդ հոդվածով։ Նրա նկատմամբ որպես պատիժ է կիրառվել ազատազրկումը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, սակայն նկատի ունենալով, որ Առուշանյանը 8 ամիս գտնվել է արգելանքի տակ, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 6 ամիս…

Կարդալ ավելին

«Եռաբլուր»-ում տեղի ունեցավ Արցախում զոհված Արարատ Թևոսյանի հուղարկավորությունը (ֆոտո)

«Եռաբլուր»-ում տեղի ունեցավ Արցախում զոհված Արարատ Թևոսյանի հուղարկավորությունը (ֆոտո)

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ մարտի 28-ին, տեղի է ունեցել Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից մարտի 25-ին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս մահացու վիրավորվում ստացած Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայող Արարատ Թևոսյանը: ՊԲ պայմանագրային զինծառայող Արարատ Վագիֆի Թևոսյանը ծնունդով  Հադրութի շրջանի Ցոր գյուղից էր: Հիշեցնենք, որ մարտի 25-ին, Արցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետեւանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ….

Կարդալ ավելին

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Հայաստանում մարտի 28-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422468-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2397 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2968785 է: Փաստացի այս պահին բուժվում է 2364 պացիենտ, նվազել է 19-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 409819 անձ` վերջին մեկ օրում 29 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել:…

Կարդալ ավելին

Տափերականում ՏԻՄ ընտրության արդյունքները և քարոզարշավից դժգոհությունները

Տափերականում  ՏԻՄ ընտրության արդյունքները  և քարոզարշավից դժգոհությունները

Ինչպես արդեն հայտն էր մարտի 27-ին տեղի ունեցան Վեդի խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունն։ Ընտրությանը մասնակցում է երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։ Հիշեցնենք, որ Վեդիում ընտրություններ էին անցկացվել Վեդիում դեկտեմբերի 5-ին։ Ընտրապայքարն ընթանում էր «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների միջև։ Ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին քվեարկել էր 2383 ընտրող։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վեդիում ստացել էր 2270 ձայն։ Արդյունքում ոչ մի…

Կարդալ ավելին

Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են ջանքեր գործադրել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային վիճակը կարգավորելու ուղղությամբ

Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են ջանքեր գործադրել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային վիճակը կարգավորելու ուղղությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, NEWS.am-ը տեղեկացնում է կառավարության աշխատակազմից։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը վարչապետ Փաշինյանը գնահատել է լարված։ Վերջինս հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին եւ ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ջանքեր գործադրել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու…

Կարդալ ավելին

Խաղաղապահների քանակն անբավարար է, անհրաժեշտ են լրացուցիչ միջոցառումներ․ Արայիկ Հարությունյանը դիմել է Պուտինին

Խաղաղապահների քանակն անբավարար է, անհրաժեշտ են լրացուցիչ միջոցառումներ․ Արայիկ Հարությունյանը դիմել է Պուտինին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 25-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել պաշտոնական գրությամբ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին` ելնելով Արցախի Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Նամակում, նախ, անդրադարձ է կատարվել, որ Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայման օրվանից սկսած, ընդհանուր առմամբ, զորակազմը գործել է բարձր արդյունավետությամբ և կատարել իր առջև դրված խնդիրները։ Ադրբեջանական…

Կարդալ ավելին

Արցախի ՊԲ–ն երեք զոհված զինծառայողի անուն է հրապարակել

Արցախի ՊԲ–ն երեք զոհված զինծառայողի անուն է հրապարակել

Մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.), NEWS.am-ին տեղեկացնում են Արցախի պաշտպանության բանակից։«ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների հարազատներին և համածառայակիցներին»,– ասվում է Արցախի ՊՆ տարածած հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի մարդու իրավունքների պաշտպան…

Կարդալ ավելին
1 513 514 515 516 517 569