Մարզպետարանում այսօր հերթական եռակողմ հանդիպում-քննարկում ենք իրականացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտային վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի, «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի և «Ո՛չ տրանսպորտի թանկացմանը» ակցիայի ակտիվիստների մասնակցությամբ:Եթե հիշում եք, Կոտայքի մարզում մայիսի 1-ից գործող միասնական տրանսպորտի սակագնի թանկացման հետ կապված՝ մեր քաղաքացիները դիմել էին ինձ և ներկայացրել իրենց դժգոհությունը, որից հետո էլ մեր նախաձեռնությամբ մեկնարկել և շարունակում ենք իրականացնել քննարկումներ այս ոլորտի հետ կապված խնդիրները ի շահ մարզի քաղաքացիների լուծելու նպատակով:Այսօրվա հանդիպման…
Կարդալ ավելինԵռամսյա զորահավաքի զորակոչված 31-ամյա տղամարդը Սևանա լճում ջրահեղձ է եղել. նրա դին որոնում են
Այսօր՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 16:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի վարչական շրջանում՝ Սևանա լճում լողանալիս, ջրահեղձ է եղել մի քաղաքացի: Պարզվել է, որ ժամը 15:30-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Ազատ Մ.-ն, նշված վայրում լողանալիս է եղել և՝ ըստ նրա հետ եղած քաղաքացիների, ջրահեղձ է եղել: Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են: …
Կարդալ ավելինԱդրբեջանը Սոթքում խախտել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ
Անցած 24 ժամվա ընթացքում Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի շրջանում, ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել, ինչի հետեւանքով վիրավորվել է Հայաստանի ԶՈւ մեկ զինծառայող: Այս մասին հաղորդվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։ «Ռուս խաղաղապահների հրամանատարությունը, ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ համագործակցելով, այս միջադեպը հարթել է. կողմերի միջեւ շփման գծի խախտումներ թույլ չեն տրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելինՀանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող 46-ամյա Արշալույս Հովհաննիսյանը. ՊՆ
Օգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ): Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը, զորակցություն հայտնում Արշալույս Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:
Կարդալ ավելինԾայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ մի փոքր դրական դինամիկա կա, մի քանի զինծառայող դուրս է գրվել. նախարար
Արցախում ադրբեջանական հարձակման հետեւանքով թեթեւ վիրավորում ստացած մի քանի զինծառայողներ դուրս են գրվել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։ Նա հայտնեց, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ մի փոքր դրական դինամիկա կա։ Նշենք, որ ադրբեջանական սադրանքի հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողների թիվը 19-ն է։ Վիրավորներից 4-ը ծանր վիճակում են, մեկը՝ ծայրահեղ ծանր, մյուս զինծառայողների վիճակը գնահատվում է միջին եւ թեթեւ ծանրության։ Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին ժամը 09:00-ից սկսած,…
Կարդալ ավելինԱդրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, վիրավորում է ստացել 7 զինծառայող. ՊԲ
Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր եւ ԱԹՍ-ներ, ինչի հետեւանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։
Կարդալ ավելինՎիրավորների թիվը հասել է 19-ի. նրանցից մի քանիսը տեղափոխվել են Երեւան. Արցախի առողջապահության նախարար
Արցախում ադրբեջանական հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայողների թիվը 19-ն է։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։ «Վիրավորներից 4-ը ծանր վիճակում են, որից մեկը՝ ծայրահեղ ծանր վիճակում է. քիչ առաջ վիրահատությունը բարեհաջող ավարտել են։ Մնացածների վիճակը գնահատվում է միջին եւ թեթեւ ծանրությունների»,- ասել է Միքայել Հայրիյանը։ Հարցին՝ արդյո՞ք Երեւան տեղափոխելու անհրաժեշտություն կա, նախարարը պատասխանել է. «Կա անհրաժեշտություն, վիրավորների մի մասին արդեն տեղափոխել ենք, այս պահին ճանապարհին են գտնվում»։ Նա նշել է,…
Կարդալ ավելին«Արևագորգի» վերջին հանգույցը կապված է. ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ նախագծի մասնակից
Ուղիղ մեկ տարի առաջ՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցները 1200 կապ էին ավելացրել Արևագորգին՝ մասնակցելով համահայկական գորգի ստեղծմանը: Այսօր արդեն Մարիոթ հյուրանոցում «Արևագորգի» վերջին հանգույցները կապեցին և գորգը կտրելու արարողությունն արեցին Հայրենիքի պաշտպանության ժամանակ զինհաշմանդամություն ձեռք բերած մեր հերոսները: Շուրջ մեկ տարվա ընթացքում բազմաթիվ անհատների և կազմակերպությունների շարքում «Արևագորգի» ստեղծմանն իր ներդրումն է ունեցել նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ: Այս ընթացքում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի և «Մեգերյան կարպետ» ընկերության համատեղ «Կապի’ր, որ․․․» նախաձեռնությանը Հայաստանից և արտերկրից միացած անհատներն ու ընկերությունները կապեր են…
Կարդալ ավելինԵրբ ադրեբեջանցիները դիրքավորվեցին Ելփին գյուղի ուղղությամբ, կորպուսի հրամանատարն Արտակ Դավթյանն էր. Էդիկ Բաղդասարյան
Այն հատվածում, որտեղից կրակել են Ելփին գյուղի ուղղությամբ, ադրբեջանցիները դիրքավորվել են 2018 թվականի մայիսին, երբ այդտեղի կորպուսի հրամանատարն Արտակ Դավթյանն էր Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: «Այն հատվածում, որտեղից կրակել են Ելփին գյուղի ուղղությամբ, ադրբեջանցիները դիրքավորվել են 2018 թվականի մայիսին: Այդտեղ այն ժամանակ մեր կորպուսի հրամանատարը Արտակ Դավթյանն էր: Ադրբեջանցիները չեզոք գոտում իրենց դիրքերն առաջ էին բերել, եւ հսկայական տարածք անցել է նրանց վերահսկողության տակ։ Իսկ միջպետական ճանապարհի Արենի-Ելփին գյուղերի…
Կարդալ ավելինՈղջաբերդում գտնվող 15 առավել վտանգավոր վթարային բնակելի տների բնակիչներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն
Կառավարությունն իրա յսօրվա՝ հուլիի 7-ի նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել Կոտայքի մարզպետարանին Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 բնակելի տների բնակիչներին բնակարանային պայմանների բարելավման համար: Ըստ հիմնավորման՝ Ողջաբերդ բնակավայրը հանդիսանում է ակտիվ սողանքային գոտի, որտեղ հողի վերին շերտը գտնվում է անընդհատ շարժման մեջ, ինչի հետևանքով կառուցված շինությունների կոնստրուկցիաները ենթարկվում են քայքայման և փլուզման, որը կարող է մարդկային զոհերի պատճառ դառնալ:…
Կարդալ ավելին