Նախատեսվում է արգելել ինքնակամ կառույցների օրինականացումը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը հայտնել է, որ նախագծերի հիմնական նպատակը ինքնակամ շինարարության դեմ պայքարում առավել արդյունավետ իրավական մեխանիզմների  նախատեսումն է: «Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արգելվելու է ինքնակամ կառույցների օրինականացումը եւ դրանք ենթակա են լինելու  քանդման` Կառավարության սահմանած կարգով»,- պարզաբանել է փոխնախարարը: Նա հավելել է, որ անձն իրավունք է ունենալու քանդել իր սեփական հողամասում կառուցված ինքնակամ կառույցը, իսկ ինչ վերաբերում է ուրիշի հողամասում կառուցված ինքնակամ շինությանը, ապա դա կարող է իրականացվել բացառապես դատական…

Կարդալ ավելին

Այսօր միաձայն քվեարկության արդյունքում ԵՊԲՀ ռեկտոր վերընտրվեց ԱՐՄԵՆ ՄՈւՐԱԴՅԱՆԸ

Ֆեսբուքյան իր էջում ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը գրում է՝ Հոգաբարձուների խորհրդի 20 անդամից ներկա էր 19-ը, որից 1-ը բացակա էր հարգելի պատճառով: Փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն ԵՊԲՀ ռեկտոր ընտրվեց թեկնածու Արմեն Աբգարի Մուրադյանը: Շնորհակալություն հայտնելով բժշկական համալսարանի ղեկավարումը իրեն կրկին վստահելու համար Արմեն Մուրադյանը ներկայացրեց առաջիկա 5 տարիների զարգացման ծրագիրը` ընդգծելով հատկապես բուհի միջազգայնացման աշխատանքների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

Կարդալ ավելին
1 548 549 550 551 552 567