Փետրվարի 20-ին Հայաստանի առանձին հատվածներում սպասվում են տեղումներ, լեռներում, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում սպասվում են ձնախառն անձրեւ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ էապես չի փոխվի:
Ինչպես «Հայհիդրոմետ»-ից հայտնում են Երևանում գիշերը հնարավոր է կարճատև անձրեւ, մնացած օրերին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +10+12։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +1+6,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +1+4,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +7+10,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +1+4,
Լոռի՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +4+9,
Տավուշ՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +5+10,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +1+3,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +6+11,
Արարատ՝ գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +11+13,
Արմավիր՝ գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +11+13,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +1+3,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +10+12,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +7+11,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +4+8: